ԱՆՁԱՅՆ

ԱՆՁԱՅՆ
(ի, ից.) NBH 1-0189 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c ա. ἅφωνος voce destitutus, mutus Պակասեալ ʼի ձայնէ. անշշունչ. անմռունչ. անբարբառ. ձան չունեցօղ՝ չհանօղ. ... *Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ անձայն է. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 10: *Զանձայն զանմռունչ կուռսն յարգէր. ՟Գ. Մակ. ՟Դ. 19: *Զլեզուն հատանել, ապա անձայնս ʼի բաց տանել եւ անբանս. Ածաբ. կիպր.: *Իբրեւ զորոջ անձայն. Առ որս. ՟Գ: *Առնուին դատաւոր զանձայնն: Անձայն ունէին դատաւոր. ՃՃ.: *Գրաւորական անձայն տառիւք. Յհ. կթ.: *Անձայնից կամ անզգայից նմանօղ լինելով. Նիւս. կուս.: *Անձայն ասեմք զնրբաձայնն. Անյաղթ հակակ.: *Անձայն ասեմք զողբերգակն՝ որ վատաձայնն է. Թր. քեր.: մ. մ. Առանց ձայնի կամ հնչման կամ խօսելոյ. *Անձայն եւ անբարբառ անկեալ դնէր ʼի սաստիկ հարուածոց. Աթ. անտ.: *Անձայն հնչողիս: Անձայն աղաղակեն. Նար. յիշ. եւ Մծբ.: *Իջցէ որպէս զանձրեւ ʼի վերայ գեղման՝ անձայն. Իգն.: ԱՆՁԱՅՆ. իբր անձայնական. *Անձայն լռութեան փոխադրել կարծեցին զանլռելի իմաստութիւն Աստուծոյ. Համամ առակ.: ԱՆՁԱՅՆ. Ըստ քերականաց՝ դժուարաւ հնչելի քան զայլ բաղաձայնս. *Անձայնք ինն, բգդ, պկտ, թփք. եւ անձայնք ասին, զի առաւել քան զայլսն են չարաձայնք. Թր. քեր.: *Գրաւորական ձայնի տառիցն՝ ե՛ն որ ձայնաւորք են, եւ են՝ որ կիսաձայնք, եւ են՝ որ անձայնք. ձայնաւորի նմանեաց միտքն, եւ կիսաձայնի՝ զգայութիւնս, եւ անձայնի՝ մարմինս. Փիլ. լին. ՟Դ. 117:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ԱՆՁԱՅՆ" в других словарях:

  • ԱՆՁԱՅՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0190 Chronological Sequence: Unknown date, 6c, 9c, 11c, 12c, 13c գ. ἁφωνία, ἁφασία privatio vocis, silentium, loquendi impotentia, stupor Անձայն կամ անբարբառ գոլն. պակասութիւն ձայնի. եւ անխօսութիւն. լռութիւն. պապանձումն. եւ ապշութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՄՌՈՒՆՉ — (մռնչի կամ չոյ, ից, կամ ոց.) NBH 1 0205 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c ա. ἅφωνος, ἅλογος voce carens, irrationalis Որ ոչ մռնչէ. անձայն. անբարբառ. անբան. լուռ. մունճ. ... *Իբրեւ զորոջ առաջի կտրչի անմռունչ կայ. Ես. ՟Ծ՟Գ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿՆԱՐԿՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0026 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. νεύμα nutus Ակնարկելն ըստ ՟Ա. նշ: Նշան կամաց. ազդումն. հրաման անձայն. ... *Զգովութիւնն՝ ակնարկութեան աչօք, քան գլխոյ՝ ազդելով. Փիլ. տեսական.: *Ակնարկութեամբ զամենայն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂԱՂԱԿԵՄ — (եցի.) NBH 1 0032 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 10c, 12c չ. Աղաղակ բառնալ. գոչել. կարդալ. ἁλαλάζω, κράζω, βοάω, φωνέω clamo, vociferor, vocem edo, jubilo, invoco եւն կանչել՝ կանչւըռտել. ... *Աղաղակեաց ժողովուրդն, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՐՈՒԵՍՏ — (ի, ից.) NBH 1 0117 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. ἅτεχνος arte carens, imperitus Որպէս անգէտ արուեստի. անտեղեակ. անվարժ. եւ ո՛չ ճարտար ոք. արհեստ չգիտցօղ. ... *Բժիշկ անարուեստ. Ածաբ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱՆ — (ի, ից.) NBH 1 0119 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա.գ. Որոյ չիք բան, այս ինքն բանականութիւն, եւ խօսք. անասուն. ... ἅλογος irrationalis, carens ratione etverbo *Կենդանիք՝ ոմանք բանականք, եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԹՐՈՒՆԴ — (դս.) NBH 1 0152 Chronological Sequence: Unknown date, 6c ա.մ. ἁψοφητί sine strepitu Առանց թրնդիւն հանելոյ. անշշունջ. լռիկ. անձայն. սուս փուս. ... *Աստուած մինչ յանդունդս եւ ʼի ներքին ալս ոգւոց ʼի ներքս մտեալ անթրունդս. Փիլ. նխ. ՟բ.: *Անթրունդ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԼՌԵԼԻ — (լւոյ, լեաց.) NBH 1 0158 Chronological Sequence: Unknown date, 8c, 9c, 10c ա. ἁσίγητος nonsilens, non tacens, incessabilis Որ ոչ լռէ. անլուռ. անդադար. *Անլռելեօք բերանովք գոչել. Դիոն. եկեղ.: *Անլռելի հնչմամբ. Շար.: *Քեզ բարեբանութիւն անլռելի:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՀԱԳԱԳ — ( ) NBH 1 0177 Chronological Sequence: 10c ա. Ոյր չգուցէ հագագ. անշունչ. անշշունջ. անձայն. *Անհագագ ոմն, եւ անկենդան, եւ առ ամենայն հրաման նուազեալ. Նար. ՟Լ՟Դ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁԱՅՆԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0189 Chronological Sequence: Early classical, 12c ա.մ. Նոյն ընդ վ. (=ԱՆՁԱՅՆ) *Քան զկաւն եւս անարգագոյն ես, եւ անձայնական. Ոսկ. ես.: *Երկինք պատմեն զփառս Աստուծոյ յոյժ լռելեայն, եւ զարարածս հաստատութիւնն՝ անձայնական. Շ. իմ. եղակ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»