- ԱՆՉԱՐՉԱՐՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0224 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c գ. ἁπάθεια, τὸ ἁπαθές impassibilitas, expertem esse passiones Չկարելն չարչարիլ. ազատութիւն յամենայն կրից. *Չարչարանք նորա մեզ անչարչարութիւն է, եւ մահ նորա մեզ անմահութիւն: Հաւատայ զչարչարելին անչարչարութեամբ: Ի չարչարելւոջ մարմնի զանչարչարութիւն ցուցեալ. Աթան. ՟Ա. եւ ՟Դ: *Զի տացէ մեզ զիւր զանչարչարութիւնն. Ագաթ.: *Ի բնութենէ իւրմէ՝ որ է անչարչարութիւն, փոփոխումն ընդունել ոչ կամի: Աստուածային բնութեամբն ունի զանչարչարութիւն եւ զանմահութիւն. Շ. թղթ.: *Ապա ուրեմն՝ թէեւ ասի մարմնով չարչարիլ, պահի եւ այսպէս անչարչարութիւն նորա, ըստ որում իմանի աստուած. Պրպմ. ՟Լ՟Թ: *Զանչարչարութիւն մարմնոյն՝ որ յետ կամաւորն մահուան. Լմբ. սղ.: ԱՆՉԱՐՉԱՐՈՒԹԻՒՆ. իբր Անախտութիւն. *Որ զայսպիսի ուղղութիւն յանձին ցուցանիցեն, ʼի մարդկեղէն եւ ʼի չարչարելի մարմնի եպեւեալ գտանի անչարչարութիւն: Որոց չէ արթ մինչդեռ աստէն ʼի մարմնի իցեն՝ զհրեշտակաց անչարչարութիւնն կրել յանձին. Ոսկ. մ. ՟Ա. 18. 19: *Բարձրացեալ ʼի սէրն, եւ ʼի հոգեւոր տեսութիւն, եւ յանչարչարութիւն: Ի գիտութիւնն հասեալ, եւ յանչարչարութիւն. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.