- ԱՆՑ
- (ի, իւ. Անցք, ցից, ցիւք.) NBH 1-0248 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 13c, 14c գ. ԱՆՑ ԱնՑՔ διάβασις, διέξοδος , δίοδος, πάροδος transitio, transitus, via, per quam transitur Անցանելն, անցումն. ճանապարհորդութիւն, գնացք. եւ Ճանապարհ անցանելոյ. անցնիլը, անցնելու ճամբայ. ... *Ճճեաց անցիւ եւ սողնոց շչմամբ խուճապեալք. Իմ. ՟Ժ՟Է. 9: *Անցք ստուերի են կեանք մեր. Իմ. ՟Բ. 5: *Ոչ կամեցաւ եդոմ տալ անց (յն. անցանել) իսրայէլի ընդ սահմանս իւր. Թուոց. ՟Ի. 21: Մինչեւ անց. (յն. անցանօղ) ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանացն. Եզեկ. ՟Ժ՟Դ. 15: *Կալան զանցս յորդանանու: Կոտորեցին զնոսա յանցսն յորդանանու: Ճանապարհ անցից: Յանցս ճանապարհաց. Դտ. ՟Դ. 28: ՟Ժ՟Բ. 6: Ես. ՟Ծ՟Ա. 10: Մտթ. ՟Ի՟Բ. 9: Իսկ իբրեւ ճանապարհ, տե՛ս Ծն. ՟Լ՟Ը. 14: Ես. ՟Ժ՟Ա. 16: Երեմ. ՟Է. 34: ՟Ժ՟Դ. 16: Կամ որպէս հետք, Իմ. ՟Ե. 13: *Առաջին անցն (իսրայէլի) օրինակէ զչափ մարմնաւորութեան. Վրք. հց. ՟Բ: *Եղեւ նա անց եւ կոխան ամենայն չարեաց. Եփր. համաբ.: *Ոչ տուեալ նմա անց: Յանցէն երկուցեալ կարծեմ յորձանացն: Քամահաբար արար զանցն. Փիլ.: *Ոչ լինէր անց կերակրոյ ընդ պորտ նորա. Եւս. պտմ.: *Ունկն մուտ է եւ անց բանի. Յճխ. ՟Ժ՟Ա: *Ի յանցին հրձիգ արար զմեծ եկեղեցին. Արծր. ՟Գ. 2: *Հատեալ զչուանս՝ զգուշանային անցիցն. Խոր. ՟Գ. 13: Անվթար զանցիցն առնել գնացս: Դիւրագոյն անցս իւրոց պատրաստել ոտից. Պիտ.: ԱՆՑ. իբր Շիջումն ճրագի. ճրագին՝ մոմին անցնիլը. *Պատրոյգն օրէնքն էր ʼի յանց եկեալ. զոր ոչ շիջոյց, այլ ելից. Երզն. մտթ.: ԱՆՑ. Դադարումն վշտաց. նեղութեան անցնիլը՝ դադարիլը. *Բազում ժամանակ եւ շատ թիւք ամսոց մաշեալ են, եւ ես ակն ունիմ, զի ոչ եղեւ անց վշտացս. Վանակ. յոբ.: ԱՆՑ. ՅԱՆՑԻ. ԱՆՑ ԵՒ ԱՆՑ. Հարեւանցի զանցումն. անցողաբար .... *Ոչ վարկպարազի, եւ յանցի, եւ գործ առ գործով. Փիլ. լին. 245: *Մի՛ վայրապար անց եւ անց արասցուք զաւազակաւն, եւ մի՛ ամօթ վարկցուք վարդապետ առնուլ մեզ. Ոսկ. ի խաչն.: *Մի՛ վեր ʼի վերոյ անց եւ անցս առնիցէք. Ոսկ. ղկ.: իբր յն. παραδρομέω praetercurro ... ԱՆՑ. πάσχα pascha Որ եւ ԱՆՑԱՐԱՆ. այսինքն Զատիկ հրէից. պասէք. ... *Փեսեկդ թարգմանի անց. արդ զենուն զանցարանս՝ զբնակութիւն փոփոխեալ ըստ հրամանաց բանին. Փիլ. ել.: ԱՆՑ, կամ ԱՆՑՔ. Վիժած. անցուցեալ. ἕκτρωμα abortus անցուած. ... *Վիժածք եւ թերածինք եւ անցք գտանին. Փիլ. այլաբ.: *Վիժածս եւ անցս արտայայտել բոյսս. Պիտ.: ԱՆՑ ԵՒ ԴԱՐՁ ԱՌՆԵԼ. իբր Երթեւեկել. անցուդարձ ընել. *Վա՛յ ուր նոքա անց եւ դարձ արարին. Լաստ. ՟Ա: ԱՆՑՔ. որպէս Կիրք. ախտ. վիշտ. πάθος passio (ուստի իտալ. passare է անցանել). *(Աստուած) ո՛չ եթէ անցից անցիւք ինչ հայր եղեւ. Կոչ. ՟Է: *Էանց եւ ընդ նա ինչ մի յանցից մարդկութեանʼʼ. յն. կրեաց ինչ մարդկային. Կոչ. ՟Բ: *Պաշարեալ գտանին ʼի ցաւոցն անցից անցիցն. Եւագր. ՟Գ: *Յանցից չարչարանացն նեղեալ են. անդ. եւ ՟Դ. ՟Է: *Զամենայն անցս մարմնոյն յանձն առեալ. Ագաթ.: *Զանցս աղետին. Յհ. կթ.: ԱՆՑՔ. ἁπόβασις, συμβαίνον, συμβεβικός eventus, accidens, casus Դիպուած պատահարաց. հանդիպումն պէսպէս իրաց կամ գործոց, վաստակոց կամ տառապանաց եւ այլն. գլխէն անցած՝ եղած կամ ըլլալիք բաները: ... *Պատմէին նոցա զամենայն անցսն՝ որ անցին ընդ եղբարսն. ՟Ա. Մակ. ՟Ե. 25: *Խօսէին ընդ միմեանս վասն ամենայն անցիցն անցելոց. ղկ. ՟Խ՟Դ. 14: *Այսպիսի անցք անցին ընդ իս. Ղեւտ. ՟Ժ: 19: Տե՛ս եւ Ել. ՟Բ. 4: ՟Բ. Մակ. ՟Դ. 24: Մտթ. ՟Ի՟Բ. 19: Գաղ. ՟Գ. 4: *Այնպիսի անցս կրեցին. Ղկ. ՟Ժ՟Գ. 2: *Զբոլոր կիրս անցից կենցաղոյս պատմեցին: Ի վնասակարն վհատել անցից. Պիտ.: *Անցից ապառնեացն. Նար. ՟Լ՟Թ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.