ԱՇԽԱՐՀ

ԱՇԽԱՐՀ
(ի, աց.) NBH 1-0259 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 15c գ. κόσμος, οἱκουμένη mundus, orbis Տիեզերք. երկինք եւ երկիր միանգամայն՝ հանդերձ բնակչօքն. եւ իբր զանազանեալ՝ ՎԵՐԻՆ կամ ԻՄԱՆԱԼԻ կամ ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԱՇԽԱՐՀ կոչի երկինքն, եւ ՍՏՈՐԻՆ կամ ԶԳԱԼԻ ԱՇԽԱՐՀ՝ երկիրս, որ բաղկանայ ʼի ցամաքէ եւ ʼի ծովէ. աշխարք .... (Աշխարհ, լծ. ըստ պ. թ. աշիքեար, յայտնի, կամ որպէս հյ. աչքառ, (տեսանելի, երեւել) հաճոյ աչաց, կամ ազգեր. ասկեր:) Յիմարաբար ասի. *Աշխարհ կոչի աշխար եւ սուգ, եւ տրտմութեան հովիտ. Տօմար.: *Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ: Զպատրաստեալն ʼի սկզբանէ աշխարհի: Գիտել զհաստատութիւն աշխարհի: Հաստատեաց զաշխարհ: Զամենայն թագաւորութիւնս աշխարհի: Սով մեծ լինել ընդ ամենայն աշխարհ: Որք զաշխարհ խռովեցին: Դատել զաշխարհս արդարութեամբ: Հանդերձելոյ աշխարհին: Զհանդերձեալ աշխարհ: Բազմութիւն իմաստնոց՝ փրկութիւն աշխարհաց: Դա է ճշմարտիւ՝ փրկիչ աշխարհաց (յն. աշխարհի): Գառն աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի: Մի՛ յայսմ աշխարհի, եւ մի՛ ʼի հաներձելումն. եւ այլն: *Ոչ այս աշխարհս, եւ ոչ այն աշխարհ. Ագաթ.: *Աշխարհ է բաղկացութիւն յերկնէ եւ յերկրէ, եւ որ ʼի մէջ սոցունց պարառեալ են զմիմեանց բնութիւնք. Արիստ. *Իմանալեաց, կամ իմանալի աշխարհ: Աշխարհն կենդանեաց. Շար.: Յհ. կթ. եւ այլն: ԱՇԽԱՐՀ. χώρα, γαῖα, γῆ, πατρίς provincia, regio, terra, patria Երեւելի մասն աշխարհի. գաւառ, նահանգ, թագաւորութիւն, ազգ, երկիր հայրենի, կողմն մի տէրութեան. ... *Յամենայն աստուածոց աշխարհաց: Ընդ ամենայն աշխարհս. ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 35: ՟Ժ՟Թ. 11: *Զաշխարհն՝ որ ʼի վեր է քան զբաբելոն. Ես. ՟Ժ. 6: *Յորմէ՞ աշխարհէ ես. Յովն. ՟Ա. 8: *Դարձցո՛ւք իւրաքանչիւր յաշխարհ իւր. Երեմ. ՟Խ՟Զ. 16: *Ի վերայ օրինացն եւ աշխարհին իւրեանց. ՟Բ. Մակ. ՟Ը. 21: *Գնացին յաշխարհն իւրեանց: Եկն յայնկոյս ծովուն յաշխարհն գերգեսացւոց: Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն (զայն): Տրաքոնացւոց աշխարհին: Որ հայէր ընդ հարաւակողմն, եւ ընդ աշխարհն. եւ այլն: *Աշխարհաւ պարթեւ. Խոր. ՟Բ: 88: *Եղեն փրկանք անծանօթ աշխարհին. Շար.: *Արարատեալ աշխարհ: Աշխարհ սիւնեաց, մեծին հայոց, փոքուն հայոց. եւ այլն. Խոր. եւ այլն: *Յիւրեանց բուն աշխարհէն: Ի բուն աշխարհն փափաքէր. Ագաթ.: *Աշխարհին պաղեստինեայց: Ի պաղեստինեայց աշխարհէ աստի. ԿՈչ. ՟Ժ՟Դ. (յն. եպարքոսութեան Իբր թ. ... ):) ԱՇԽԱՐՀ. որպէս Մարդիկ. բազմութիւն ամբոխին. ռամիկ. բնակիչք աշխարհաց. ... *Աշխարհ ամենայն զկնի նորա գնաց: Աշխարհ ʼի չարի կայ. եւ այլն: *Աշխարհ աստ զժողովուրդն կոչէ. նա սովորութիւն իսկ է գրոց, երբեմն զարարածս աշխարհ անուանել, եւ երբեմն զայսնոսիկ՝ որք չարութեամբ կեան. Ոսկ. յհ. ՟Ա. 20: *Ի գալ եւ ʼի զոհել անդր աշխարհի: Աշխարհ՝ կոչեաց զնա կոստանդինուպօլիս. Խոր. ՟Բ. 37. 85: *Աշխարհաւ փուրսիշ ʼի վերայ յարուսջիր. Եղիշ. ՟Ը: *Պատգամաւորութիւն երեքին աշխարհքն առ միմեանս առնէին. Փարպ.: *Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ՝ ախտակից լերուք. Ժմ.: ԱՇԽԱՐՀ. Ունայնութիւն աշխարհի, սէր երկրաւորաց, եւ աշխարհասէր մարդիկ. ... *Դուք յաշխարհէ աստի էք, ես չես յայսմ աշխարհէ: Զհոգին ճշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունել: Չէք յաշխարհէ, այլ ես ընտրեի զձեզ յաշխարհէ. վասն այանորիկ ատեայ զձեզ աշխարհ: Մի՛ սիրէք զաշխարհ, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է: Աշխարհ ինձ ʼի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի. եւ այլն: ԱՇԽԱՐՀ. Քաղաքավարութիւն յաշխարհի աստ. կենցաղ. աստի կեանք. վարք եւ ընթացք մարդկան. βίος vita ... *Ի հոգս եւ ʼի մեծութիւն եւ ʼի ցանկութիւնս աշխարհիս զբաղեալ: Ընդ կեանս աշխարհի պատաղի. եւ այլն: *Միայն սիրովն աստուծոյվառեա՛ զքեզ, եւ այլ մի՛ երկնչիր յունայնութենէ աշխարհիս: Յորժամ եղեւ ժամանակ, մուծին ʼի յառագաստ զնոսա ըստ օրինի աշխարհիս. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Զիս՝ որ ʼի նաւի աշխարհիս ալէկոծեն մեղք իմ: Աշխարհս է ծով, եւ ես ծփիմ. Ժմ.: Գանձ.: ԱՇԽԱՐՀ, կոչի նմանութեամբ՝ Մարդն. *Ասացին (արտաքինք), թէ փոքրիկ աշխարհ է մարդն. Նիւս. կազմ.: *Ի մարդում իբր ʼի փոքր աշխարհում ըստ դեմոկրիտոսի այսոքիկ տեսանին. Սահմ. ՟Ժ: *Ոչ միայն վասն երեւելի աշխարհիս է պատմութիւնս, այլ եւ յաղագս մերոյ փոքու աշխարհիս ըստ իմաստնոցն կոչման. Լմբ. սղ.: *Ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհս մարդ, (խնամ ասէ աստուած). Եղիշ. ՟Բ: ԱՇԽԱՐՀ ասի ըստ յն. ոճոյ եւ Յոլովութիւն կամ կուտակութիւն իրաց. աշխրքիս բանը, շատութիւն. *Փոքր արդեօք ամենայն աշխարհ ստացուածոց երեւեալ լինէր առ քո առաքինութիւնդ զուգակշիռ. Նիւս. կազմ.: ԸՍՏ ԱՇԽԱՐՀ ՀԱՆԵԼ. ἑξορία exilium Աքսոր. արտասահմանութիւն: Եւս. քր. ՟Բ: ՅԱՇԽԱՐՀԷ ԵԼԱՆԵԼ, ՓՈԽԻԼ. Տ. ԵԼԱՆԵԼ, ՓՈԽԻԼ.

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԱՇԽԱՐՀ" в других словарях:

  • ԱՆԱՇԽԱՐՀ — ( ) NBH 1 0108 Chronological Sequence: 7c գ. Որ չէ այս աշխարհ, այլ՝ վերին հանդերձեալն. ... *Ամենայն ինչ ձեր է. եթէ՛ աշխարհ, եթէ՛ անաշխարհ. Յճխ. ՟Է. (տպ. այս աշխարհ, եւ այն աշխարհ) …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԱՐԱՇԽԱՐՀ — ( ) NBH 2 0855 Chronological Sequence: Early classical ա. Իբր Տարաշխարհական. հեռաւոր. *Ի տարաշխարհ ճանապարհ գնաց. Եւս. քր. ՟Բ: Իսկ ՟Գ. Հեռաւոր աշխարհ, որ գրելի եւ զատարար՝ Տար աշխարհ. *Ոչ զտար աշխարհ ուրեք հատի անցիʼʼ. յն. զերկայն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱԳԻՒՏ — ( ) NBH 1 0059 Chronological Sequence: Early classical, 5c, 7c, 8c ա. Գտօղ զամենայն հնարս. ամենահնար. ամմէն բանին ճարը գտնօղ. *Ամենագիւտ սէր (է Աստուած): Ամենագիւտ սիրոյն գործ երեւեցաւ: Ամենագիւտ ամենաշահ խրատիւք: Ամենագիւտ հանճարովն: Զմտաւ ածել… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՄԵՆԱՅՆ — (ի, իւ. ամենայնք, այնց կամ այնից, նիւք.) NBH 1 0064 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. Ամէն. համայն. համօրէն. համակ. հանուր. բնաւ. ամէն. ... (որպէս եւ լտ. օ՛մնիս, օ՛մնէ.) πᾶς omnis, σύμπας… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0262 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. οἱκουμενικός totius mundi, orbis Տիեզերական. եւ համաշխարհական. որ ինչ հայի առ համօրէն աշխարհ. որպէս եւ առ աշխարհ կամ ազգ մի ողջոյն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԵՒԵԼՔ — (ելից) NBH 1 0353 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 9c, 11c գ. ἁνατολή oriens, ortus, ἁπηλιώτης subsolanus Ելք արեւու. այսինքն կողմն կամ տեղին՝ ուստի ելանէ եւ ծագէ արեգակն. ... *Տնկեաց Աստուած զդրախտն յեդեմ ընդ արեւելս:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՆ — I. (ի, ից.) NBH 1 431 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ʼի գիր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲՆԱՇԽԱՐՀ — (ի, աց.) NBH 1 497 Chronological Sequence: Unknown date, 13c գ. Երեւելի մասն աշխարհի, յորս բուն բնակութիւն է մարդկան, կամ որ է բուն աշխարհ տէրութեան ուրուք. *Րոպէից մասանց երից բնաշխարհաց կայսր բարեպաշտ Կոստանդիանոս. Գանձ.: *Առաջին հատուածն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԵՐԱԶԱՐԴ — (ի, ից.) NBH 1 0543 Chronological Sequence: Unknown date, 8c, 10c, 12c, 13c ա. ὐπερκόσμιος supermundanus, supermundialis Առաւելեալ զարդուք. եւս վայելչազարդ, շքեղ. պանծալի. գերագոյն կարգաւ. մանաւանդ Գերաշխարհիկ, եւ չնաշխարհիկ. ըստ հոմաձայնութեան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿԻՐ — I. (կրի, րաւ կամ րիւ.) NBH 1 0692 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. γῆ terra Աշխարհ ստորին ի միջակէտն երկնից. հողագունտ. ծով եւ ցամաք. մանաւանդ ցամաքն. (լծ. եւ վայր, ի վայր. ուր յն. ղի, կամ կի. լտ. թէ՛րրա …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»