- ԱՒԱԶԱՆ
- (ի, աց.) NBH 1-0388 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c գ. Ընդունարան ջրոյ, իբր կոնք եւ կուր մեծ. կամ լուացարան. ջրշիղջ. նոյն ընդ թ. հաւուզ, հավզ՝ ապտան. որպէս եւ աւազան փոքր ասի՝ հավղէփ, գուռնա. իսկ յն. պէսպէս բառիւք բացատրի, որպէս լուացարան, լիճ, ջրբուխ, գուբ, ջրարբք, հնձան, սան: եւն. κολυμβήθρα, λουτήρ, κρήνη , δεξαμενή, λέβης, ποτιστήριον piscina, cisterna, lavacrum, receptculum, lacus, labes, olla, aquarium եւն. Տե՛ս Ծն. ՟Ի՟Դ. 20: ՟Լ. 38: ՟Ծ՟Թ. 10: Ել. ՟Բ. 16: ՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 38: Սղ. ՟Ճ՟Է. 10. եւ այլն: *Արարի ինձ աւազանս ջուրց. Ժղ. ՟Բ. 6: *արա՛ աւազան պղնձի. Ել. լ. 18: *Զոր մաքրեցեր յաւացանին (ʼի կոնքն, ʼի լականն), մաքուր ձեռօք զոտըս նոցին. Շար.: *Զթատերցն աւազանէ ասեմ, որպէս նոքա արդ ʼի լոյզսն զամենեսեան ընկղմեն. Ոսկ. մ. ՟Ա. 7: ԱՒԱԶԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ. λουτρόν lavacrum, βαπτιστήριον baptisterium Մկրտարանն ʼի ձեւ աւազանի նիւթապէս. այլ ստէպ եւս ասի ՍՈՒՐԲ ԱՒԱԶԱՆ՝ որպէս բուն իսկ մկրտութիւն. *Ուղղեցին եւ աւազան, եւ զգիշերն ամենայն մկրտեցին. Եղիշ. ՟Ե: Յհ. իմ. ատ. եւ այլն: *Զի զնա սրբեսցէ սրբութեամբ աւազանին բանիւ. Եփես. ՟Ե. 26: *Ի ձեռն աւազանին միւսանգամ ծննդեանն. Տիտ. ՟Գ. 5: *դրոշմեալ է աւազանաւն. Խոր. ՟Գ. 63: *Յաւազանէ արթուն կոչեցայ. Նար. ՟Հ՟Բ: Աւս եւ Ապաշխարութիւնն կամ արտասուք զղջման՝ որպէս սրբիչ մեղաց յետ մկրտութեան. *Վերստին առցուք արտասուօք զաւաղանին լուացումնն ʼի ձեռն հաւատարիմ խոստովանութեանն եւ ապաշխարւոթեանն: Զհանապազորդ սխալանսն հանապազորդ արտասուօք որպէս աւազանաւ լուանալ: Արտասուաց աւազանաւն ժառանգաւոր արքայութեանն եղիցին. Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Թ: *Լուա՛ դարձեալ յաւազանին՝ թէ ոչ շնորհօք, այլ արտասուօք. Շար.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.