- ԲՈԼՈՐ
- (ի, իւ կամ ով, ից, իւք.) NBH 1-500 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. ὄλος totus, integer, cunctus, universus (լծ. հյ. ոլոր. յն. օլօս. թ. ուլու, քիւլլի.) Որ ինչ պարադրէ կամ պարագրի ամենայն սարօք. բովանդակ. համայն. համօրէն. հանուր. ամենայն. համակ. ամբողջ. ... *Բոլորով սրտիւ իմով: Ի բոլոր սրտէ իւրմէ: Ի բոլոր սրտէ, եւ ʼի բոլոր անձնէ. եւ այլն: *Բոլոր կենացս է արուեստ առաքինութիւն: Հաւատարիմ ʼի բոլորումն ʼի տանն նորա. Փիլ. այլաբ.: *Բարին ʼի միոյ եւ ʼի բոլոր պատճառէն է, իսկ չար ʼի բազմաց եւ ʼի բազմաց նուազութեանց. Դիոն. ածայ.: *Բոլոր աշխարհի. Ագաթ.: *Բոլոր տիեզերաց. ʼի բոլոր կողմանց. ի բոլորն վայրս. ʼի բոլորից ʼի կենդանեաց. բոլորիցն թուէր տեսողացն. ʼի բոլոր յուժոյ: Զբոլորիւքն գերազանցեաց քերթուածովք. Պիտ.: *Բոլորումն տիրեսցէ թագաւորութեան: Տիրել բոլորումս (կամ բոլորս) հայոց: Բոլոր ամենայն նախարարաց. Խոր.: *Ամենայն բոլորն առաքինութեամբ. Մագ.: *Բոլորք առ իրաւագէտս ունինʼʼ. այսինքն ամենեքին. Եզնիկ.: *Աստուած բոլորից: Բոլորիցդ Աստուած. Նար.: գ. ԲՈԼՈՐ. ԲՈԼՈՐՆ. գ. τὸ ὄλον totum Բոլոր իրն. ամբողջ իրն. *Բոլորն մեծ է քան զմասն. Եւկղիդ.: *Մասունքն շարադրեալք՝ հաւասարք գոն բոլորին: Գերազանցեալք զբոլորիւն: Որպէս բոլոր ʼի մասունս. Սահմ.: *Ոչ մասունս առանց բոլորի բաղկանան, եւ ոչ բոլոր առանց մասանց: Զի մի՛ մասամբ բոլորն, այլ մասն բոլորիւն զարդարեսցի: Ոչ զգինին ըմպէ արդարն, այլ զգինւոյն զմասն, ո՛չ զբոլորն. Փիլ.: *Փառք նմա ʼի բոլորս եւ ʼի մասունս արարածոց. Վրդն. ծն.: *Եւ զայլ եւս վատթարութեան տեսակս, յորմէ բոլորն բաղկանայ. Պիտ.: *Յամենեցունց ʼի ներքոյ երկնից ʼի բոլոր անդր ժողովեցան. Եփր. ծն.: ա.գ. ԲՈԼՈՐ. ա.գ. στρογγύλος, ἕγκυκος, περιφερής, στρογγύλος κύκλος rotundus, circulus Բոլորակ. բոլորշի. գունտ, եւ գնտաձեւ. կլոր, կլորակ. ... *Բոլոր, եւ յառաջաձիգ ձեւք. Պղատ. տիմ.: *Ի բոլորումն շարակցեալ գոյ սկիզբն եւ կատարումն: Բոլոր գոլով եւ քառանկիւնի, եւ այլն. Սահմ. ՟Ժ՟Գ: *Գիծ բոլորին անդրէն ʼի սկզբանն ունի եւ զկատարածն. Լմբ. սղ.: *Արա՛ ասէ նկարս, եւ այն եւս բոլոր է. եւ ոչ ունի սկիզբն, եւ ոչ կատարած: Լեառնն մեծ՝ փոքր ձեւանալ թուի (ʼի հեռուստ), եւ բոլոր: Բոլոր իրի ոչ սկիզբն գտանի, եւ ոչ կատարած, որպէս Աստուծոյ. Վրդն. ծն. եւ Վրդն. ել.: *Գունդ մի ոսկի բոլոր: Սեղանն՝ որ շինեցաւ ʼի բոլոր (կամ ʼի բոլորակ) վիմաց. Եփր. օրին.: *Բոլորիւ շարժիլ դարձմամբ. Պղատ. տիմ.: ԲՈԼՈՐ. κύκλος orbis, circulus Շրջան. պտոյտը. ... *Լուսին զիւրն բոլոր՝ յամսեանն լինի կատարեալ. Արիստ. աշխ.: *Ոմն ʼի սոցանէ մեծագոյն, եւ ոմն նուազագոյն ընթանայ բոլոր ... Զամենայն բոլորսն սոցա շրջանակաւ դարձուցեալ. Պղատ. տիմ.: *Որ է գլուխ իննեւտասներեակ բոլորին. Կամրջ.: *Զբովանդակութիւն տարեացն ʼի զուգական բոլորին առնէ արեգակն ամս ՟Ի՟Ը. Շիր.: ԲՈԼՈՐ. πόλος polus Բեւեռ կամ առանցք երկնից. *Ի նօտոսացն, այն որ յաներեւան բոլորէն բերեալ, համամարտ է ապարքտիոյ. Արիստ. աշխ.: ԲՈԼՈՐ. κάλυξ calyculus, rosa clausa Կոկոն. բոլորեալ ծաղիկ. եւ Զարդ վերջաւորօք. ... *Բոլորիւք վարդից պսակեսցուք. Իմ. ՟Բ. 8: *Ծաղկազգեստ բոլորիւք խրախասցի. Պիտ.: ԲՈԼՈՐ. որպէս Բոլոր գիր հնարեալ յետ երկաթագրի՝ նախ քան զնօտրն. *Ես Ղազար աբեղայս՝ բոլո՛ր գրեցի մինչեւ ʼի հոս. նօտր (այնուհետեւ) ուսայ, նօտր գրեցի. Յիշատ. պտմ. վրդն.: ԲՈԼՈՐ. ԲՈԼՈՐԻՒ, ով. ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλῳ δι’ ὄλον totum quantum est, totaliter Բոլոր մասամբք. ըստ բոլորին. ամենայն սարօք. ըստ ամենայնի. ամենայնիւ. բոլորապէս. բովանդակապէս. իսպառ. ... *Բոլոր զբոլորսն ʼի գիրկսն ընդունի. Դիոն. թղթ.: *Բոլոր զբոլորսն ասելով՝ յամօթ առնէ զհեղձուածողսն, որք միայն զհոգիսն ասացին ապրիլ, եւ ոչ զմարմինս. Մաքս. ի դիոն.: *Զկարօտեալս բոլորիւ: Նուազեալ բոլորիւ. Պիտ.: *Վառեալ եւ թաղիւ կաճեայ՝ բոլորով ամենեւիմբ պարածածկեալ՝ շահատակէր. Խոր. ՟Գ. 9: *Զբոլոր բոլորովք զոգիսն մաքրել: Զբոլոր բոլորեքումբք զմիասն վայրենացուցեալ է, բարկութեամբք, ցանկութեամբք, եւ այլն: Բոլոր բոլորովին իմանալի լուսով առլցեալ: Բոլոր բոլորովին լի են բարեբաստութեամբ: Բոլոր բոլորովին աչանալ: Որք բոլորք բոլորովին են իմանալի հոգիք. Փիլ.: *Որ այսպէս բոլոր բոլորովին՝ բարեացն պարծանօք գտաւ աւարտեալ: Որ այսպէս բոլոր բոլորովին ունի զքաջաբարութիւն. Պիտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.