- ԲՈՎԱՆԴԱԿ
- (-) NBH 1-506 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 11c - ὄλος, ὀλόκληρος totus, integer Տ. ԲԱՒԱՆԴԱԿ. այսինքն Բոլոր, ողջոյն, ամբողջ, կատարեալ, համօրէն, ամենայն. ... *Եօթն եօթներորդս բովանդակ թուիցես. Ղեւտ. ՟Ի՟Գ. 15: *Բովանդակ աւագանին: Բովանդակ բազմութեան, կամ աշխարհացն: Որոց բովանդակին զօրագլուխ էր. Փարպ.: *Եւ միոյն խօսից ոչ գոյ հնար զբովանդակ զմիտսն գտանել. Ոսկ. յհ. ՟Բ. 4: *Զբովանդակն յինքեանս ունին տպաւորեալ. Արշ.: ԲՈՎԱՆԴԱԿ. որպէս Բովական, այսինքն բաւական, եհրիք. բազում. շատ. հարուստ մի. շատ, հերիք. խէլ մը *Եւ վասն այսորիկ այսչափ բովանդակ լիցի ասել: Յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս: Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս: Բովանդակ ժամանակս ընդ երեսս դաշտաց եւ լերանց այլակերպեալ շրջելով: Փոփոխելով տեղի ʼի տեղւոջէ ցբովանդակ ամս. Խոր. ստէպ: Կամ Կարօղ. հասու. *Եւ ոչ տեսանել զնա բովանդա՛կ է վասն բնութեան իւրոյ. Եփր. ել.: մ. ԲՈՎԱՆԴԱԿ. մ. ὄλως, τελείως, ὀλοσχερῶς totaliter, omnino, perfecte, profecto որ եւ ԲՈՎԱՆԴԱԿԱԲԱՐ, ԲՈՎԱՆԴԱԿԱՊԷՍ. Բոլորապէս, կատարելապէս. բոլորովին, ամենեւին, բնաւին, տիրապէս, լիով, իսպառ, առ հասարակ, ընդ ամենայն. ... *Բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն ʼի յայտնութեան Քրիստոսի. ՟Ա. Պետ. ՟Ա. 13: *Քանզի նա բովանդակ փոխադրեաց եւ որ ինչ ʼի քարտէզս դիւանին Եդեսիայ. Խոր. ՟Բ. 9: *Բովանդակ (կամ բաւանդակ) ամենեւին չէ՛ ոք, որ իմանալ կարիցէ զայս. Ոսկ. ՟Բ. 4: *Հասանել նմա բովանդակ. Կորիւն.: *Որ լինին բովանդակ, ՟Ս.՟Խ.՟Գ. բիւրք ամաց: Յանձանձիչս կալ իրացն, բայց բովանդակ եւ ոչ միում ումեք ունել (զաթոռ տէրութեան). Եւս. քր. ՟Ա: Կամ αὑτάρκως sufficienter, satis Ըստ բաւականին, հերիք. *Յերկրի աւուրն բովանդակ ʼի մէնջ առ ձեզ ասացաւ: Բովանդակ ասեմ, ոչ եթէ ըստ արժանի. Կոչ. ՟Բ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.