- ԱՄԱՆ
- (ոյ, ոց. եւ ի, աց.) NBH 1-0051 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 14c գ. ἁγγεῖον, ἅγγος, σκεῦος vas, receptaculum, instrumentum Անօթ. ընդունարան. գործած ʼի պէտս ամալոյ ինչ. սպաս յո՛ր եւ է նիւթոյ՝ որ տանի ինչ յինքեան. ... *Լնուլ զամանս նոցա ցորենով: Յաման մի՛ ամանեսցես: Չէր թափեալ աման յամանոյ: Զկահիւն եւ զամանովն: Խեցեղէն ամանաւ: Յամանս խեցեղէնս: Աման ինչ՝ լի քացախով: Գիտել զիւր աման (զմարմին) ստանալ սրբութեամբ. եւ այլն: *Նովին ամանօք: Զհնացեալն մերժել յամանոյ անտի. Յհ. իմ. ատ.: *Յաման մաշկեղէն: Յաման ինչ մորթոյ արկեալ: Ի տկար ամանս այս նիւթոյ հոգեկրի (այս ինքն ʼի փայտ ժամահարի). Նար.: *Իւղ անոյշ՝ ամանիւ ամփոփի: Իւղ՝ որ թափեալ է յամանէ, միայն ամանիւն ճանաչի. Նար. երգ.: *Գտաւ անդ փոքր ամանաւ ինչ գինի: Յաղագս վաճառոյ ամանաց. Վրք. հց. ՟Ե: Մխ. դտ.: *Ի ծովէ ջուր բառնալով ամանօք, լնուլ ամանացն, եւ ծովուն ոչ նուազանալ. Խոսրովիկ.: ԱՄԱՆ. որպէս յն. ἁποθήκη repositorium Դարան, շտեմարան, համբար. մթերանոց. եւ սափոր. *Զամենայն զաւելորդն (մանանայի) թողուցուք յամանս մինչեւ ցառաւօտ: Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի, եւ պահեցէ՛ք յազգս ձեր. Ել. ՟Ժ՟Զ. 23. 32: Նմանութեամբ՝ ընդունարան եւ գործարան բնական, կամ գործի փոխաբերական. *Ցայդ ʼի նորա լուսոյն՝ ʼի լուսնի ամանն լոյս ծագէ. Եզնիկ.: *Ստինք՝ կաթինն աման են. Նար. երգ.: *Աման ուղղոյն. Նար. ՟Ղ՟Բ: *Բախեցէ՛ք զաման լալոյն արտասուաց: Արտասուացն ամանոց բախմունք. Ագաթ.: Սարկ. լս.: *Խտղտեալ զաման ցանկութեանն. Եզնիկ.: *Ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոյն (զմիտս կամ զսիրտ.) Եղիշ. ՟Բ: *Չարին աման գտեալ զթագաւորն՝ որպէս ʼի դրախտի անդ զօձն: Եղեւ աման չարին, եւ ելից զնա սատանայ ամենայն խորամանկութեամբ. Ագաթ.: Եղիշ. ՟Դ: *Մինչ ʼի մարմին եւ ʼի զգայական ամանսն (որովայնի): Զկերակրոյն ամանսն ներքնատուն ասելով: Թափուր եղելոց ամանոցն՝ հարկաւոր էր քաղցնուլ: Շնչաբերակք՝ շնչոյն ամանք ... Երկու են ամանք՝ երակք եւ շնչափողք. Փիլ.: *Աղքատ ամանով մտացս մտցուք ʼի լայնատարած խորհուրդ աւուրս. Տօնակ.: ՈՏԻՑ ԱՄԱՆ. Ռամկական է, իբր ագանելիք ոտից. *Յանդիմանելի է զարդ յոտից ամանսն. Ոսկիփոր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.