- ԳՈՄ
- I. (գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով.) NBH 1-0568 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c - ὐπάρχω, εἱμί existo, sum Բայ էական պակասաւոր, եւ այն ստէպ վարի յերրորդ դէմս. Գտանիլ կամ լինել իրօք. որ եւ ասի կայ, կայր, եւ այլն. է, էր. որպէս եւ ոչ գոյ, չգոյ, նոյն է ընդ Չի՛ք, չկայ, չէ՛. ... *Գուցէ ոչ գուցէ աստուածապաշտութիւն ʼի տեղւոջս յայսմիկ: Գոն իմ վարձք առաջի քո: Միթէ գո՞յ եւս մեր այսուհետեւ բաժին: Պատմեցէք առնն, թէ գուցէ ձեր եղբայր: Ոյր գուցէ. ոյր ոչն գուցէ. եւ այլն: *Այր ժանտ է, եւ ոչ գոյ խօսել ընդ նմաʼʼ. այսինքն ոչ լինի. ՟Ա. Թագ. ՟Ի՟Է. 17: *Ոչ գոյ ասել. այսինքն չէ՛ մարթ. Մխ. երեմ.: *Գոյ տեսանել ʼի բնութեանս. Եղիշ. ՟Գ: *Զի գոյ հաւատալ գրոյ ʼի վերայ ջրոյ՝ քան մեծութեան նոցա ʼի վերայ նոցին. Սարգ. յկ. ՟Բ: *Եթէ որդի էր, նմին նման գոյրʼʼ. այսինքն լինէր, գտանիւր. Եզնիկ.: *Զի գոյր տեսլեամբ հրեշտակականʼʼ. այսինքն էր. Խոր. ՟Գ. 67: *Պարտ էր միշտ գոլ ինչ (անեղ). զի այնոքիկ՝ որ ոչ էին, յել (այսինքն ʼի գոլ) եկեսցեն: *Այն՝ որ յարեւելից կողմանէն, աջ գոլ ասի աշխարհիս մասունք (այսինքն ել, լինել). Փիլ. նխ. ՟ա. եւ լին. ՟Ա. 7: *Գոյ ասա այր մի: Ո՛չ գոյ շունչ: Վախճան ոչ գոյ: Գո՞յր ինձ հնար: Ո՛չ գոյր արգել. եւ այլն. Ագաթ.: *Պետրոս ասէր, արծաթ եւ ոսկի ոչ գոյ իմ. (յն. ոչ գոյ ինձ.) Ոսկ. գծ.: *Թէ ասիցէ ոք, եթէ եւ այլն ... գոլ գոյ հաւանութիւն, բայց ոչ ճշմարտութիւն. Կիւրղ. թագ.: *Ո՞ր կին իցէ, որ գուցէ նմա դրամք տասն. Մծբ. ՟Ա: Դուն ուրեք վարի յառաջին եւ յերկրորդ դէմս. *Ընդէ՞ր բնաւ եմք եւ գոմքʼʼ. յն. մի բայ, կեամք. Ոսկ. յհ. ՟Ա. 11: Միթէ եւ ձկանդ որսո՞րդ գոս. Ոսկ. ղկ.: *Առաւել բարձրագոյն գոս. Անյաղթ բարձր.: *Յանպատութեան գոս. Վրք. հց. ՟Դ: *Բացականացն գոս բաղձալի. Ընդ Քրիստոսի դոյք փառաւորեալ. Նար. ՟Թ. եւ Նար. առաք.: ԳՈԼ. իբր Գալ, ըստ գաւառական հնչման (որպէս առ ջուղայեցիս). *Ուսուցանէ եւ զայս իմաստաբար աստուածաբանութիւն, ʼի ձեռն հրեշտակաց գոլ զնա յառաջ ʼի մեզʼʼ. յն. ʼի մեզ յառաջագայիլ. Դիոն. երկն. քհ. ՟Դ: *Յայտնի է բծիցն աներեւութից յերեւելիս գոլով. Յճխ. ՟Ե. ձ: *Սպասէին եւ ակնունէին տեառն իսկ ինքնին գոլով: Թագաւոր գոլով քո յաշխարհ. Շար.: *Այսօր գոլով ʼի տաճարն՝ զօրէնսն կատարեցեր. Գանձ.: ԳՈԼՈՎ, իբր յն. Գոյօղ. էօղ. այսինքն որ էն, որ էր. ὥν *Աստուած գոլով՝ մարդ եղեւ, եւ ո՛չ՝ մարդ գոլով՝ աստուած եղեւ: Աստուած իմացի՛ր զորդի յէութենէ գոլով հօր. Կիւրղ. գանձ.: *Զի ողորմած եւ մարդասէր ես՝ աստուած գոլով. Պտրգ.: *Որ ետուր մխիթարիչ առաքելոց քոց սրբոց զհոգիդ քո տիրակից գոլով. Շար.: ԳՈԼՈՎ. իբր Գոլ. *Նեռն պատրողական նշանօքն խաբէ զմարդիկ՝ զինքն գոլով Քրիստոս. Կիւրղ. ղկ.: ԳՈԼ. իբր անուն, Գոյաւորութիւն. գոյութիւն. էական գոյաւոր. գոյակ իսկական. *Անհնար է յոչէիցն ʼի գոլ գալ, յորժամ ոչ առցի յառաջագոյն պատճառք ինչ առ ʼի լինելութիւն լինողացն. Փիլ. նխ. ՟ա.: *Իմանողական գոլ. Պիտ.: *Որոց հաւատացին (զնա) որդի քո, որ էրն իսկ ճշմարտութեամբ գոլ. Սարկ. աղ.: II. ԳՈՄ 2 (ոյ, ոց.) NBH 1-0568 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c գ. μάνδρα, τρυμαλιά, ἕπαυλις caula, ovile, stabulum Փարախ. դադարք հօտից. բակ. գաւիթ ախոռ. եւս եւ Գիւղ, որ ըստ յն. ասի գօմի՛ ... մանտրա. (որ է բառ յն.) *Գոմս ʼի լերինս: Յայրս եւ ʼի գոմս: Գոմս հօտից կամ խաշանց. Դտ. ՟Զ. 2: ՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 6: ՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 28: Յուդթ. ՟Բ. 16: Սոփոն. ՟Բ. 6: *Գոմս զերկուս տափարակսն կազմելով. Խոր. ՟Բ. 6: *Գոմք եւ տունք եւ պարիսպք: Գոմք եւ գիւղք. Փիլ.: *Պակասեցան հօտք ʼի գոմոց. Ոսկ. ամբակ. այլ Ամբ. ՟Գ. 17. դնի հյ. եւ յն. ʼի ճարակոյ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.