ԵՐԿՐՈՐԴ

ԵՐԿՐՈՐԴ
(ի, աց կամ ից, աւ, իւ, օք իւք.) NBH 1-0702 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 12c ա. δεύτερος secundus, alter Զկնի առաջնոյն յաջորդն կամ յետինն. վերջինն յերկուց. միւսն. *Օր երկրորդ: Անուն գետոյն երկրորդի գեհովն: Յերկրորդ ամին: Յերկրորդում աւուր: Երկրորդի խառնուածոյն: Հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ: Երկրորդք չուեսցեն». այսինքն յերկրորդ կարգի, եւ այլն: *Երկրորդիցն ի ձեռն առաջնոցն. Դիոն.: *Երկրորդաց ... երկրորդի. Շ. հրեշտ.: ԵՐԿՐՈՐԴ. δεύτερος posterior իբր Յետնորդ, յետնեալ. *Պակասութիւնք՝ ունակութեանց երկրորդք են. Կիւրղ. գանձ.: *Զիա՞րդ երկրորդ համարեալ զանունն քրիստոսի ... նախնեօք հեթանոսօքն պարծիք. Լմբ. ատ.: ԵՐԿՐՈՐԴ. որպէս Երկրորդական, եւ հետագայ. δευτέριος, δευτεραῖος secundarius *Երկրորդաց սա հասցէ. բայց սակայն երկրորդքն եւ նոքա մեծամեծք են: Անձին իւրում ետ զնախնեացն պտուղս, եւ զաստուած ամբարշտաբար երկրորդաց արժանի արար: Որք ոչ կարեն զառաջինսն նահատակութեանցն առնուլ, երկրորդիցն արժանի լինին: Առաջնոցն ախտք՝ երկրորդիցն են պարկեշտ ողջամտութեան պահպանութիւնք. Փիլ.: ԵՐԿՐՈՐԴ. որպէս Փոխանորդ. *Դու թագաւորեսցես ի վերայ իսրայելի, եւ ես եղէց քո երկրորդ: Կացոյց զնոսա երկրորդ իւր: Երկրորդ յաթոռն դարեհի: Երկրորդ յաթոռ իմ նստջի՛ք. ՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 17: Տոբ. ՟Ա. 25: ՟Ա. Եզր. ՟Գ. 7: ՟Դ. 42: գ. ԵՐԿՐՈՐԴՔ. գ. որպէս Երկրորդ անգամ ամուսնացեալք. *Երկրորդացն, եւ ցայլն. Կանոն.: Տե՛ս եւ Երկրորդանք: մ. ԵՐԿՐՈՐԴ. մ. δεύτερον, δευτέρως secundo Յետ առաջնոյն. միւս եւս. յետոյ. ապա. *Նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28: Տե՛ս եւ Երկիր: մ. ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ. մ. τὸ δεύτερον secundo, secunda vice Յերկրորդումն նուագի. միւսանգամ. *Եւ երեւեցաւ տէր սողոմոնի երկրորդ անգամ. ՟Գ. Թագ. ՟Ե. 2: *Եւ եղեւ բան տեառն առ երեմիա երկրորդ անգամ. Երեմ. ՟Լ՟Դ. 4: Կամ իբրեւ Երկրորդ. միւս եւս. եւ Դարձեալ. մէյմալ ... *Զհետ այնորիկ զոր ընտրեաց տէր, երթայց ... եւ երկրորդ անգամ՝ ո՞ւմ ծառայիցեմ ես, ո՞չ ապաքէն առաջի որդւոյ նորա. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 19: *Առաջին, զի ... երկրորդ անգամ, վասն զի ... երիր եւ այլն. Փիլ. ել. ՟Ա. 17: *Նախ ... երկրորդ անգամ. Եզնիկ.: Իսկ *Յաղագս երկրորդ անգամնոյն կտակարանացն. Արշ. իմա՛ անուն կրկին հոլովեալ. իբր ռմկ. երկրորդ անգամինին:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Полезное


Смотреть что такое "ԵՐԿՐՈՐԴ" в других словарях:

  • ԱԴԱՄ — (այ.) NBH 1 0003 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c Տե՛ս ʼի բռ. յտկ. ան: Առաջին մարդն, նախաստեղծ. իսկ երկրորդ կամ նոր Ադամ ասի Քրիստոս Տէրն մեր. ատամ, ատեմ. *Եղեւ մարդն առաջին Ադամ ʼի շունչ կենդանի, երկրորդ Ադամ ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՐԿԻՆ — (կրկնոյ, ով. ʼի կրկնում.) NBH 1 1134 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. διπλόος, διπλοῦς, διπλάσιος , δισσός duplex, duplus, geminus. Երկպատիկ. երկրորդեալ. երկրորդ. երկեակ. զոյգ. որ ինչ դարձ առնէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՒՍ — (ոյ, ում, ով, ʼի միւսմէ, սոց.) NBH 2 0282 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 12c ա. ՄԻՒՍ ἔτερος alter ὀ μὲν ... ὀ μὲν կամ ὀ δὲ unus, alter. գրի եւ ՄԵՒՍ՝ նովին հնչմամբ. Որպէս թէ Մի եւս. որ եւ ՄԻՒՍ ԵՒՍ. մի այլ ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Армения 2 — h2 Второй Армянский Телеканал Страна …   Википедия

  • ԱՌԱՋԻՆ — (ջնոյ, ջնմէ, ով, ոց, կամ ջինց, ովք.) NBH 1 0289 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c, 12c, 14c ա. (որպէս նախ երեւեալ աչաց.) πρῶτος, πρότερος primus, prior Նախկին. մին. առաջներորդն. սկզբնական. իշխանական. կանխագոյն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՍՏԻՃԱՆ — (ի, աց.) NBH 1 0319 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ԱՍՏԻՃԱՆ կամ ԱՇՏԻՃԱն (ʼի ձայնէս ճան՛ իբր արմատ բառիս սանդուղք, եւ աշտ, ոստ. թ. իւսթ իբր բարձր. ʼի վեր.) ἁναβαθμός, βαθμός, κλίμαξ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Բ — ( ) NBH 1 399 Chronological Sequence: 6c, 12c Առաջինն ի բաղաձայն տառս՝ որք կարօտին ձայնակցութեան միոյ ի ձայնաւորաց առ ի յօդել զհնչիւն. եւ ի բաղաձայնս անդ կոչի անձայն, զի պարզ շրթամբք կազմի՝ որք իսկոյն փակին, եւ հեղձուցանեն զկարծեցեալ ձայնն: Բ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԱՐՁԵԱԼ — ( ) NBH 1 0605 Chronological Sequence: Early classical, 8c, 10c մ. πάλιν iterum, rursus, denuo, praeterea Դառնալով, դարձ առնելով. այսինքն Վերստին. անդրէն. միւսանգամ. երկրորդ անգամ. երկրորդ. եւ եւս. կրկին. եւ միւս եւս նորանց, մէյմալ ... *Եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՈՒ — (քո, քեզ, ի քէն, քեւ. դուք, ձեր, ձեզ, ի ձէնջ, ձեօք.) NBH 1 0638 Chronological Sequence: Early classical, 7c, 10c Էական դերանուն, երկրորդ դէմ, σύ tu Էական դերանուն, երկրորդ դէմ, առ որ ուղղի բան. որ եւ յայլ լեզուս, դու, դիւ, դի, սի կամ սիւ, սէն,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿՐՈՐԴԱՆՔ — (նաց.) NBH 1 0702 Chronological Sequence: 8c գ. ԵՐԿՐՈՐԴԱՆՔ որ եւ ԵՐԿՐՈՐԴՔ. Երկրորդ անգամ ամուսնացեալք, կամ երկրորդ պսակ. *Զկուսանացն իբրեւ երկրորդանացն (ի լս. երկրորդականացն) առնելով տխուրս եւ անկատարելագործ հարսանիս. Յհ. իմ. ատ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»