- ԿՐԿԻՆ
- (կրկնոյ, ով. ʼի կրկնում.) NBH 1-1134 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. διπλόος, διπλοῦς, διπλάσιος , δισσός duplex, duplus, geminus. Երկպատիկ. երկրորդեալ. երկրորդ. երկեակ. զոյգ. որ ինչ դարձ առնէ կամ շրջան առնու. դարձեալ, նորոգեալ. յաւելեալ. յաճախ. ... *Արծաթ կրկին առէ՛ք ʼի ձեռս ձեր: Կրկին պատմուճանս: Կրկին շրթայիւք: Կրկին պատուոյ արժանի եղիցին: Տացէ ինձ զայրն կրկին: Առ կրկնով այրիւն: Ի կրկնումն այրի. (այսինքն այր ʼի մէջ այրի. կամ կրկնայարկ:) Եղիցի կրկին քան զայն, կամ քան զքոյն: Կրկին գործեաց զտախտակն: Եղիցի կրկին ոգիդ քո ʼի վերայ իմ: կրկին բեկմամբ բե՛կ զնոսա, եւայլն: Իսկ Առակ. ՟Ի. 23. *Պիղծ է առաջի տեառն չափ կրկինʼʼ. իմա՛ կրկնադիմի, մեծ եւ փոքր: Կրկին հարուածով: Կրկին ողորմելի: Կրկին աշխար: Կրկին սկաւառակք: Կրկին ճոխութեամբ: Զկրկին խաղաղութիւն: Յոյսս կրկինս. Նար.: *Կրկին բարեփոխութիւն, ամբաստանութիւն, արդարութիւն. եւայլն. Պիտ.: *կրկին կենաց խոստմամբք յորդորէ: Մատնելով կրկին մահու: Ի կրկին աղքատութեանց զերծանիցի. Նախ. առակ.: *Կրկին աչս ստացեալ ունին. Եղիշ. ՟Ե: *Ի կրկնումն թագաւորեալ ամ միʼʼ. այսինքն յերկրորդում նուագի. Խոր. ՟Գ. 5: *Կրկին էր, ոչ այլ եւ այլ ոք, այլ՝ նոյն ինքն աստուած գոլով, եւ մարդ նիանգամայն. Սարկ. հանգ.: *տասն կրկին գան արբցէ: Քառասուն կրկին գան արբցեն. Կանոն. այսինքն քսան, եւ ութսուն: մ. ԿՐԿԻՆ. մ. διπλή, -λοῦν, -λᾶ, διχῆ dupliciter, duplum. Կրկին չափով. կրկնապատիկ. կրկնակի. երկպատկաբար. երկու խաթ. ... *Կրկին տուժեսցի: Հատուցի կրկին: Ընկալաւ կրկին: Խառնեցէ՛ք դմա կրկին. եւայլն: Տե՛ս եւ ԿԱՐՄԻՐ ԿՐԿԻՆ: *Եթէ շփոթ առնիցէ, մեղաւ կրկին. Սիր. ՟Ի՟Գ. 13: *Կրկին գործեն ʼի մեզ զվնասն. Իգն.: *Կրկին շահիս. Ոսկ. յհ.: *Որպէս լաւքն կրկին պսակին. զի անձանց եւ այլոց բարիք եղեն, չարիքն կրկին պատժին. Տօնակ.: Եւ մանաւանդ՝ δίς bis δεύτερον, ἑκ δευτέρου secundo. Երկիցս. երկրորդ անգամ. միւսանգամ. վերստին. դարձեալ. անդրէն. երկու անգամ, մէյմալ, նորէն, նորանց. ... *Կրկին երգմնեցուցանել, կամ խնդրել զնոյն վրեժխնդրութիւն: Կրկին չափել (զնոյն տեղի): Կրկին լուասցի: Հարցի կրկին: Կրկին հաւ խօսեցաւ: Կրկին մտանել եւ ծնանել. եւայլն: *Կրկին հանդիսանայ զնոյն ճառել: Կրկին երկրորդել: Ո՛չ միանգամ ասէ, այլ կրկին՝ վասն հաստատուն լինելոյ. Ոսկ. հռ.: Եւս. քր. ՟Ա: Շ. մտթ.: մ. կամ ածակ. Որպէս եւ առընթեր բայանուանց՝ իբր մ. կամ ածակ. *կրկին նորոգութիւն երկրի: Կրկին տուժիւք: Յհ. կթ.: *Կրկին ստացումն: Կրկին տեղացմանց: Կրկին սատակման. Նար.: *կրկին կոչմամբն դիւրահաւատան ձգեսցէ առ ինքն. Շ. մտթ.: ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ. Նոյո ընդ վ. δεύτερον, ἑκ δευτέρου secundo. Երկրորդ անգամ. միւսանգամ. եինէ. *Աղաչեցի կրկին անգամ իբրեւ զառաջինն: Եղեւ բան տեառն առ իս կրկին անգամ: Զատուցանել, կամ պատասխանի տալ, կամ կոչել կրկին անգամ: Ձայն եղեւ առ նա կրկին անգամ. եւայլն: *Գրեալ առ նոսա կրկին անգամ. Շ. թղթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.