ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋԻՆ
(ջնոյ, ջնմէ, ով, ոց, կամ ջինց, ովք.) NBH 1-0289 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c, 12c, 14c ա. (որպէս նախ երեւեալ աչաց.) πρῶτος, πρότερος primus, prior Նախկին. մին. առաջներորդն. սկզբնական. իշխանական. կանխագոյն. հնագոյն. վաղեմի. առջի, առջինը. ... *Առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ: Յամսեանն առաջնում: Յօրէ յառաջնմէ: Յառաջնմէ օրէ: Կարգն առաջին. կարգն երկրորդ: Իբրեւ զառաջինն: Ես տէր առաջին, եւ ես նոյն եմ առ յապա: Եղիցին առաջինք՝ յետինք, եւ յետինք՝ առաջինք: Յազգացն առաջնոց: Զաւուրսն զառաջինս: Զբանն առաջին. եւ այլն: *Յաղագս երիցն ասելի է, ʼի յառաջնմէն սկիզն առնել: Յառաջնմէն մինչեւ ցհուսկ յետինն. Փիլ. իմաստն.: Եւս. քր. ՟Ա. 8: *Յառաջնմէն մաքրեսցի ծննդենէն. Ածաբ. պենտեկ.: *Ի զարմից առաջին թագաւորացն. Խոր.: *Ըստ առաջնում կարգին. Եղիշ.: *Առաջնովք հայրապետօքն. Պիտ.: *Յառաջնոցն քան զիս ʼի մատենագրաց. Յհ.: կթ: *Ած զքահանայապետն հրէից զառաջին ժամանակաւ. Բուզ. ՟Դ. 55: ԱՌԱՋԻՆ, իբր Անդրանիկ յեղբարս. եւ Երախայրիք ʼի խայրիս. առաջինեկ. *Զառաջին որդին: Սորա առաջին՝ արմոգ. Խոր. ՟Բ. 7. եւ ՟Ա. 10: *Առաջնոց արմտեաց. յառաջնոց արդեանց. առաջինք արմտեաց. զառաջինս պտղոց: Ոչ առցի առաջին արդեանց երկրին. եւ այլն: ԱՌԱՋԻՆ. Գլխաւոր. պատուաւոր. գլուխ յո՛ր եւ է կարգի. *Առաջին յերիցն: Քահանայն առաջին: Մի յառաջին իշխանացն: Ընդ առաջին բարեկամսն: Զառաջին սիրելի աւագաց իւրոց: Որ կամիցի ʼի ձէնջ առաջին լինել. եւ այլն: *Եկն քրիստոս յաշխարհ փրկել զմեղաւորս, որոց առաջինն ես եմ. Վրք. հց. ՟Ա. ձ: ԱՌԱՋԻՆ. Լաւագոյն. ազնուագոյն. *Հանդերձ առաջին ամենայն իւղովք. Երգ. ՟Դ. 14: *Առաջին իւրոյ գանձուն համարելով. Խոր. ՟Ա. 8: *Իմաստասիրութիւն ընդ առաջինսն ունի զգոյութիւն. Սահմ. ՟Ե: *Զորովայն եւ զսնափառութիւն եւ զոր ինչ աստանօր խայտառակութիւնք են՝ ընդ առաջինսն դնեն. Նիւս. թէոդոր.: ԱՌԱՋԻՆ. Յառաջոյ կուսէ եղեալն. *Առաջին կողմն նաւին խրեալ՝ անշարժ մնայր: Երկայնութիւնն առաջին ... յառաջոյ կողմանէ. Գծ. ՟Ի՟Է. 41: ՟Բ. Մնաց. ՟Գ. 4: գ. ԱՌԱՋԻՆՔ. գ. πρόγονοι majores Նախնիք. հարք եւ հաւք. մեր առջեւինները. ... *Զանիմաստասէր բարս առաջնոցն մերոց: Ցուցանել զառաջինսն մեր, եւ զբուն հին նախնիս. Խոր. ՟Ա. 2. եւ 8: *Առաջինքն մեր. եւ այլն. Յհ. իմ. ատ.: *Սկսաւ յուշ առնել զմիոյ միոյ զառաջնոցն քաջութիւնս. ՟Բ. Մակ. ՟Ը. 19: մ. ԱՌԱՋԻՆ. մ. որ եւ ՅԱՌԱՋՆՈՒՄ, ՅԱՌԱՋԻՆՍՆ, ԸՆԴ ԱՌԱՋԻՆՍՆ. եւ այլն. πρότερον prius, primum իբր Յառաջ. յառաջագոյն. զառաջինն, եւ այլն. *Միթէ առաջի՞ն քան զմարդիկ ծնեալ իցես. Յոբ. ՟Ժ՟Ե. 7: *Եւ անդ էր յառաջնում, ուր տային զմաննայն. Նեեմ. ՟Ժ՟Գ. 5: *Որպէս յառաջնումն ողորմեցայց ինձ, նոյնպէս եւ այժմ գթացէ՛ք յիս. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Զոր յառաջնումն բանսարկութեամբ ետուն մերժել զնա հայք. Փարպ.: *Որ յառաջնումն չկարաց յաղթել, յայտ է՝ թէ եւ ʼի վախճանին չկարէ յաղթել: Զվերջին հարուածսն յառաջնումն ոչ ած ʼի վերայ նորա. Եզնիկ.: *Յառաջնումն իսկ (նուագի յանցանաց) ʼի բաց թողոյր առանց ուղղութեան. Երզն. մտթ.: *Որպէս յառաջնումն ջնջեաց ջրհեղեղաւն, սոյնպէս յերկրորդումն. Շ. ամենայն չար.: *Սա յառաջինսն՝ մինչդեռ բարեացն առաւելութեամբ պսակեալ էր. Լաստ. ՟Ժ՟Բ: *Մեծ ճգնութիւն եւ աշխատանս ունին ընդ առաջինս այնք, որք դիմեն առ աստուած. իսկ յետոյ գնանեն խնդութիւն: Բազումք կամեցան ընդ առաջինսն նախ մեծամեծս առնել, եւ յետոյ եւ ոչ զփոքունս կարացին առնել. Վրք. հց. ՟Դ. եւ ՟Ի՟Ե: Տե՛ս եւ ՅԱՌԱՋՆՄԷ, ԶԱՌԱՋԻՆՆ, ՆԱԽ ԱՌԱՋԻՆ: մ. ԱՌԱՋԻՆ. մ. πρῶτον, τοπρῶτον primo, primum Նախ. մի՝ զի. առա՛ջ, մեյմը՝ որ. ... *Վասն երկուց պատճառաց: Առաջին՝ զի մի՛ եւ այլն: Նշանագրեցի յայսմ յեօթն յեղանակի. առաջին՝ զժամանակն. երկրորդ եւ այլն: Խորհեալ չարաչար իմացմունս. առաջին՝ յզայս եւ այլն. Խմր: Եղիշ.: Փարպ.: *Առաջին խօսեսցուք առ կրօնաւորսդ: Առաջին զհոգւոյն հոգալ կերակրոց, եւ ապա զմարմնոյն: Ինքն առաջին մարտեաւ, եւ յաղթեաց, եւ ուսոյց զօրինակ պատերազմին. Շ. ընդհ.: Իգն.: *Ոչ խոնարհէին միմեանց, թէ մինն զամբարտաւանութիւն. Վրք. հց. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ: Տե՛ս եւ ՆԱԽ ԱՌԱՋԻՆ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԱՌԱՋԻՆ" в других словарях:

  • ՆԱԽ — ( ) NBH 2 0384 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c մ. πρῶτως, ον, πρότερον primum, prius, ante, anteruius. Յառաջն. յառաջ ժամանակաւ. կանխաւ. եւ Զառաջինն. յառաջոյ. յառաջագոյն ըստ ժամանակի՝ ըստ տեղւոյ՝ ըստ կարգի. (որ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ա — ( ) I. NBH 1 0001 Chronological Sequence: Unknown date, Early classical, 14c մջ. Ա՛. Ա՛յ, ո՛վ. է՛յ. եա՛, հա՛, պրէ. *Ա՛, դու աստուած իմ ես. Ոսկիփոր.: *Ա՛ թշուառական. Ճառընտ.: մջ. Ա՛ Ա՛. մջ. Oimoi, Hei mihi! եբր. ա՛ա՛: Ո՛ո՛. ո՛հ ո՛հ. օ՛օ՛, ա՛յ ա՛յ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԻՆ — (հնոյ, ոց.) NBH 2 0098 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. παλαιός . (լծ. վաղեմի.) vetus, vetustus, antiquus ἁρχαῖος (լծ. առաջին). pristinus. Անցեալ կանխաւ. վաղեմի. եղեալն երբեմն՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Democratic Republic of Armenia — Հայաստանի Առաջին Հանրապետութիւն Republic ← …   Wikipedia

  • ԱԴԱՄ — (այ.) NBH 1 0003 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c Տե՛ս ʼի բռ. յտկ. ան: Առաջին մարդն, նախաստեղծ. իսկ երկրորդ կամ նոր Ադամ ասի Քրիստոս Տէրն մեր. ատամ, ատեմ. *Եղեւ մարդն առաջին Ադամ ʼի շունչ կենդանի, երկրորդ Ադամ ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌԱՋԱՒՈՐ — (ի, աց.) NBH 1 0288 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c ա.գ. πρῶτος primus Ունօղ զառաջնութիւն. առաջին. նախկին. *Յաւուրս հնձոց յառաջաւոր՝ ʼի սկզբան հնձոց գարեաց. ՟Բ. Թագ. ՟Ի՟Ա: 9: ԱՌԱՋԱՒՈՐ. ἁπαρχή, πρωτογέννημα… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԱՐՉԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0340 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c ա. ποιητικός, δημιουργικός creativus; creator, trix; operativus Սեպհական արարչի. աստուածական. աստուածային. աստուածավայելուչ. Աստուծոյ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՐԵԿԱՄ — (ի, աց.) NBH 1 449 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c ա.գ. φίλος amicus Որ կամի զբարի ընկերին որպէս անձին, կամ ունի զբարի կամս առ այլ. ընտանի սիրելի. սիրական, սրտակից. ... *Խօսէր տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք՝ զի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՅՐ — (հօր, հարք, հարց կամ հարանց.) NBH 2 0032 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c, 12c, 13c, 14c գ. πατήρ pater. Այր կամ արու ծնօղ զաւակի, իրական եւ նմանական. առնչակից որդւոյ: Եւ նախ յաստուած որպէս ծնօղ էական եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱԿԱՑԵԼԻ — (լւոյ, լեաց.) NBH 2 0193 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c ա. ἑπιστητός scibilis. Գիտելի. ուսանելի. հասու լինելի. որ ինչ անկանի ընդ ուսմամբ. *Մակացելին քան զմակացութիւն նախկին թուեսցի գոլ: Մակացութիւն մակացելւոյն ասի մակացութիւն. եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»