- ԺՈՂՈՎԱՐԱՆ
- (ի, աց.) NBH 1-0836 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 11c, 12c գ. ԺՈՂՈՎԱՐԱՆ συναγωγή, συναγώγιον, καταγώγιον collectio, diversorium δικαστήριον tribunal. որ եւ ԺՈՂՈՎԱՆՈՑ. Ժողովետեղ. հանդիսարան. տուն ատենի. խորհրդարան. օդեւան. *Միաբան գայցեն ʼի ժողովարանն. Ճ. ՟Ժ.: *Երկիրս է արտաքսելոյն տեղի, տրտմութեանն հաւաքարան, եւ մահու պատուհասի ժողովարան. ՃՃ.: *Խորհրդածուքն եկեղեցացուցիչքն ʼի ժողովարանն. Արիստ. աշխ.: *Ի խորհրդարանս եւ ʼի ժողովարանս. Փիլ. իմաստն.: Կամ Օթեւան երկնից. բնակարան վերին, յարկք արքայութեան. *Ժողովարան միաբանութեան արքայութեան երկնից. Ագաթ.: *Ցնծացեալ բերկրի սիոն՝ վերինն ժողովարան, միաբանությամբ ընդունել յարկսն յաւիտենից. Շար.: *Զի յերկինս ստասցուք փոքր ինչ ժողովարան, հոգ ոչ առնեմք. Ոսկ. յհ. ՟Բ. 10: ԺՈՂՈՎԱՐԱՆ. որպէս Եկեղեցի. տուն աղօթից հաւատացելոց. ἑκκλησία ecclesia. ժամ. ... *Քրիստոսի բիակարան. , սրբոց ժողովարան. Տօնակ. որ եւ հայի ʼի խորհուրդ վերին եկեղեցւոյ: *Եկեղեցիք բարեպաշտաց՝ տաճարք աղօթից եւ խնդրուածոց, եւ ժողովարանք՝ որոց առ աստուած մերձենալ կամիցին. Յհ. իմ. պաւլ.: *Եկեղեցին յեբրայեցւոցն ʼի մերս ժողովուրդ թարգսանի. ըստ նմին անուան կոչի եւ ժողովարան. Շ. թղթ.: *Ի տունս բարեկամաց սիրով ընթանամք այլասեռքս քրիստոնեայք. եւ ʼի տունս աստուծոյ՝ ժողովարանս այլ եւ այլ ազգաց մի քրիստոնէից՝ դժուարաւ. Լմբ. ատ.: ԺՈՂՈՎԱՐԱՆ. Ժողովրդանոց հրէից. συναγωγή synagoga *յամենայն տեղիս ժողովարանս շինեցին ոչ վասն զոհից, այլ՝ միայն աղօթս մատուցանել. Իգն.: Եւս եւ Մզկիթ այլազգեաց. թ. Ճամի (որպէս տեղի գումարման). *Աղօթից ժողովարան. . . ճեմարան այլազգեաց. Ուռհ.: ԺՈՂՈՎԱՐԱՆ. Սեպհական ժողովուրդ Աստուծոյ. հին եւ նոր եկեղեցի. *Զայսոսիկ միշտ խոստովանին երկուց ժողովարան. Սհկ. կթ.: *Էշն յանաքուր կենդանեաց, որ է հրէից ժողովարանն: Յաւանակ առ նմինզհեթանոսաց ժողովարանն ասէ. Մամբր.: *Պահանջէ մարգերէիւն հոգին սուրբ հնոյ ժողովարանին, եւայլն. Շ. բարձր.: *Զոր եւ մերս ժողովարան խոստովանի. Լմբ. սղ.: ԺՈՂՈՎԱՐԱՆ. որպէս Եկղեսիաստէս. այսինքն ժողովօղ. հաւաքօղ. *Խաչն՝ մանկանց դաստիարակ, ծերոց ժողովարան. Անյաղթ բարձր.: *Ինքն է օրենսդիր եւ ժողովարան սրբոց. եւ պսակիչ նահատակաց. Ճ. ՟Բ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.