ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
(-) NBH 1-0865 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. Իշխանն գոլ, եւ իշխելն ո՛ր եւ է օրինակաւ. տէրութիւն կարողութիւն գործ եւ պաշտօնիշխանի, եւ պատիւ եւ սահման իշխանի. թագաւորութիւն. պետութիւն, գլխաւորութիւն. որպէս ἁρχή principatus. որ եւ ՊԵՏՈՒԹԻՒՆ. ... *Զլուսաւորն մեծ՝ յիշխանութիւն տուրընջեան, եւ զլուսաւորն փոքր՝ յիշխանանութիւն գիշերոյ: Յիշեաց զիշխանանութիւն տակառապետին, եւ զիշխանութիւն մատակարարին: Ինձ տալ հասանել յիշխանութիւն, եւ նմա կախել զփայտէ: կացուցես ʼի վերայ քո իշխան. եւ եղիցի յորժամ նստցի յիշխանութեան իւրում: Ծածկոյթ աստուծոյ իշխանութեան: Տուաւ նմա իշխանութիւն, եւ իշխանութիւն նորա իշխանութիւն յաւիտենարան: Եդաւ հրամանս այս ընդ ամենայն իշխանութիւն թագաւորութեան իմում: Ո՛չ իշխանութիւնք, եւ ո՛չ զօրութիւնք. եւայլն: Եւ որպէս ἑξουσία potestas. ... *Ի տան իւրում, եւ ամենայն իշխանութեան իւրում: Եղեւ իսրայէլ իշխանութիւն նորա: Եբեր նմա իշխանութիւն ʼի վերայ բռնաւորաց նորա: Ծանիցես զիշխանութիւներկնաւորին: Իշխանութիւն տուաւ նմա: Ետ նոցա իշխանութիւն թագաւորն՝ գործել զամենայն: Իշխանութիւն առեալ (ʼի վերայ) մարդկան, եւ դու մարդ մահկանացու: Կենաց եւ մահու դու ունիս իշխանութիւն: ամենայն անձն որ ընդ իշխանութեամբ է, ʼի հնազանդութեան կայցէ. քանզի ոչ ուստեք է իշխանութիւն, եթէ ոչ յաստուծոյ: Որ հակառակ կայ իշխանեանն, աստուծոյ հրամանին հակառակ կայ եւայլն: Կամ ἠγεμονία regimen. Առաջնորդութիւն. ... *Մի՛ խնդրերʼի տեառնէ իշխանութիւն, եւ մի՛ ʼի թագաւորէ աթոռ փառաց. Սիրաք. ՟Է. 4: Կամ δεσποτεία dominium. Տերութիւն. ... *Ոչ եթէ զիշխանութիւն (ընչից) իշխեաց յինքն հանել. Կոչ. ՟Ը: Կամ ἁξία dignitas. Պատիւ. արժանապատուութիւն. ... *Ոչ այնպէս փոյթ էր քրիստոսի՝ առժամայն զիւր իշխանութիւն երեւեցուցանել. Ոսկ. յհ. ՟Ա. 23: Կամ αὑθεντία auctoritas. ուստի αὑθεντικοτέρως majori auctoritate. Տիրաբար. ... *Իշխանութեամբ զնոյն բանս դնէ ասելով. եւ ես քեզ ասեմ, զի դու ես վէմ. Ոսկ. յհ. ՟Ա. 18: Կամ παροικία paroecia. իտ. parrocchia. Թեմ, վիճակ պատրիարգի, եպիսկոպոսի, եւ աւագերիցու. *երեւեցաւ նա յակոբայ եղբոր իւրում՝ եպիսկոպոսի առաջնոյ՝ այսր իշխանութեան (երուսաղէմի). Կոչ. ՟Ժ՟Դ: Սոցին հանգոյն եւ յայլ գիրս՝ պէսպէս ոճով ասի. *Միոյ իշխանութեան երկու թագաւորք ոչ լինին: Ամենայն ազգ եւ լեզու որ են ընդ իշխանութեամբ իմով. Եղիշ.: *Այսպէս թագաւորական վարելով իշխանութեամբ. Պիտ.: *Զմարացն ʼի բաց բարձրեալ զիշխանութիւն՝ պայազատէր զնա. Յհ. կթ.: *ինձ ասպետիս պարտ է զքեզ պսակել ըստ սովորական իշխանութեան իմոյ հայրենեաց: գրաւ է յինքն զչէնսեւ զամենայն ցութիւնս նոցա. Խոր.: *Փրկչիդ իշխանութիւն օժանդակեսցէ. Նար. ՟Կ՟Ե: *Զաւետարանական իշխանութիւն ʼի գործ ածեալ (կապելոյ եւ արձակելոյ). Յհ. կթ.: ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. Ազատութիւն. որպէս անձնիշխանութիւն, եւ որպէս ʼի բնէ բերումն անխափան. ... *Զկամակար իշխանութիւն ոչ հանէ ʼի նմանէ. որով կարողն է անսալ եւ չանսալ հրամանացն ... այլ զի եւ չանսալոյն իշխանութիւն ունիցի: Զիա՛րդ երեւէր ընտրութիւն գործոցն, եթէ ոչ ունէր մարդն իշխանութիւն երկոցունց, եւ անսալոյն եւ չանսալոյն. Եզնիկ.: *Զհաճոյսն իւր իշխանութեամբ ընտրէր. Նիւս. կուս.: *Գտին իւրեանց ժամանակ իշխանութեան, զի գոյր նոցա առաջնորդ. Եւս. պտմ. ՟Բ. 23: *Ոչ եթէ կամաց իմիք հողմոյ ունել ասէ, այլ որ ʼի բնութենէ հարկի բերմանս զանարգելն եւ զանխափանն իշխանութեամբ գործել ասէ: Ոչ ոք արգելուլ կարէ (զհողմն), այլ բազում իշխանութեամբ ցրի. Ոսկ. յհ. ՟Ա. 25: *Ասեն եօթն մոլորակացդ իշխանութեամբ շրջել, եւ ոչ ʼի բաժնի կալ. Շիր.: ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. Կարողութիւն. ազատ համարձակութիւն. հրաման. ... *Միթէ ո՞չ ունիմք իշխանութիւն զքորս կանայս շրջեցուցանել ընդ մեզ. ՟Ա. Կոր. ՟Թ. 5: *ձեզ ոչ է այդպէս իշխանութիւն ընդդիմանալ կամաց նորա: ի ձեռն ձեր է իշխանութիւն արձակել նոսա: Որպէս յերկրի ոչ ունիմք իշխանութիւն փոխանակել զնա ընդ այլում տեառն, նոյնպէս եւ յերկիրս չունիմք իշխանութիւն փոխանակել զճշմարիտ աստուածն մեր ընդ այլում. Եղիշ.: *Եթէ զյանցաւորն չունիմք իշխանութիւն դատել, ո՞րչափ եւս առաւել զարդարն. Սարգ. յկ. ՟Թ: ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՔ կամ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ. անուն միոյ յերկրաւոր քահանայապետութեանց, որ եւ չորրորդ դաս ʼի սրտէ ʼի վեր. ( ի սուրբ գիրս ἁρχή principatus, հասարակօրէն թարգմանի Պետութիւն, եւ ἑξουσία potestas, Իշխանութիւն. եւ երբեմն ընդ հակառակն.) *Նստոյց ընդաջմէ իւրմէ յերկնաւորս ʼի վերայ ամենայն իշխանութեան եւ պետութեան: ի հնազանդել նմա հրեշտակաց՝ իշխանութեանցեւ պետութեանց. եւայլն: *գնդիւք վերնայնոցդ վերակացու ինձ լցիս, պետութեամբք, իշխանութեամբք. Նար. ՟Ղ՟Ա: *Բարձրելոյն փառաց բարձօղ տէրութիւնք, անյաղթելի զօրութիւնք, վեհագոյն իշխանութիւնք: Տէրութիւնք վերին, եւ զօրութիւնք հզօրին, ցութիւնք վեհագոյն. Շար.: Այլ ասի երբեմն եւ զամենայն հրեշտակաց վերոց. *Իշխանութիւնք երկնից զարհուրեցան. եւայլն. Շար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Полезное


Смотреть что такое "ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ" в других словарях:

  • ՊԱՏՐԿՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0624 Chronological Sequence: 8c, 11c գ. Իշխանութիւն պատրկաց. ... *Տայր նման իշխանութիւն պատրկութեան ʼի վերայ աշխարհիս հայոց: Հաստատեցաւ իշխանութիւն պատրկութեանն աշոտի. Ղեւոնդ.: *Յանճառ եւ երանաւէտ կեանս տարեալ ʼի խոնարհագոյն աշտիճանէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՍՈՒՂ — (սղի, ից.) NBH 2 0731 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c ա. (յորմէ յն. փսիլօ՛ս. լտ. փուսիլլուս. ψιλός pusillus, paulus, paululus βραχύς, μικρός brevis, parvus. Նուազ. սակաւ. դուզնաքեայ. փոքրիկ. կարճ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԶԱՏՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0006 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c գ. ἑλευθερία , libertas Ազատն գոլ. ազատականութիւն. ազնուականութիւն. իշխանութիւն. պատիւ. *Ուր Հոգի Տեառն է, անդ ազատութիւն է: Սպրդեցին մտանել դիտել… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0196 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c, 12c գ. αὑτεξουσιότης, τὸ αὑτεξούσιον sui juris esse, libertas, liberum arbitrium Իշխանութիւն. ազատութիւն կամաց եւ ընտրութիւն. կամք. յօժարութիւն. ... *Ոչ կամէր, թէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴՔՍՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0645 Chronological Sequence: Unknown date, 13c գ. ducatus Իշխանութիւն դքսի. բդեշխութիւն. զօրավարութիւն. ... *Որ զերեւելի իշխանութիւն դքսութեանն ունէր. Ճ. ՟Ա.: *Առնու զդքսութիւնն միջագետաց. Վրդն. պտմ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԺՈՂՈՎՐԴԱԿԱԼ — (ի, աց.) NBH 1 0838 Chronological Sequence: 6c, 12c ա.գ. Ունօղ իշխանութիւն ʼի վերայ ժողովրդեան. ժողովրդապետ. առաջնորդ. եւ Առաջնորդական. *կալ գլուխ յետ քրիստոսի, յայս կարգեալքն ժողովրդակալք. Սարկ. քհ.: *Առատաբար շնորհելով ժողովրդակալ իշխանութիւն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԻՇԽԱՆ — (ի, աց.) NBH 1 0864 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c գ. իշխօղ ոք. տիրօղ. տէր հպատակաց. պետ. նահապետ. գըլուխ. առաջնորդ. զօրաւար. նախարար. դատաւոր. աւագանի. վերակացու եւ գլխաւոր ինչ եւ է կարգի. տէր, պարոն,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0068 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. πλοῦτον divitiae, opulentia. Մեծութիւն. ճոխութիւն. առաւելութիւն յո՛ր եւ է կարգի. առատութիւն. ... *Վասն չքաւորութեան, եւ հարստութեան. Լմբ. իմ.: *Ոչ մեծութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՁԵՌՆ — (ռին, ձեռք, ռաց.) NBH 2 0151 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. χείρ manus. Եզր բազկի ʼի դաստակէ ցծայրս մատանց. թաթ ձեռաց. ափ. բուռն. գործարան շօշափելոյ՝ ըմբռնելոյ, եւ գործելոյ: Նմանութեամբ, Գործի …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0399 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c գ. σατραπεία praefectura եւ satrapae. Իշխանութիւն՝ գաւառ՝ եւ վիճակ նախարարաց. եւ ըստ եբրʼʼ. ոճոյ, Նախարարք, գլխաւորք. ... *Զհինգ նախարարութիւնս այլազգեաց. Դտ. ՟Գ. 3 …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»