- ԼԻՆԻՄ
- (իս, նէի, լե՛ր, լերու՛ք, լիցի, լինիցի, լինել, լեալ կամ լիեալ (որպէս թէ լինեալ).) NBH 1-0887 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c - γίνομαι fio, sum, factum est. Եղանիլ. (յորմէ ʼի փոխ առնու լինիմն զկատարեալն եւ զապառնին, եղէ, եղէց. լծ. եւ յն. ղինօմէ.) այս ինչ կամ այսպիսի ինչ գոլ, գտանիլ, գոլ. ըլլալ. ... *Սուրբ կամ անսուրբ լինել: Գերի լինել: Համր՝ կարօտ լինել. եւայլն: կամ *Լինիցիք իբրեւ զաստուած: Անիծեալ լիջիր: Առ քեզ լիցի դաղձ նորա: Վասն լինելոյ դոցա մարմին: Բարի լիցի ինձ վասն քո: Անթիւ լիցի ʼի բազմութիւն: Որ ինչ ցայսմ ոչ եղեւ ինձ, ա՞րդ լինիցի. Եւայլն: *Երկուց անարարաց ʼի մասին չէ մարթ լինել. Եզնիկ.: *Լինել լինիցին նշանք, բայց բժշկութիւնք չլինին. Կոչ. ՟Ժ՟Դ: *Դարձեալ աներեւոյթ լինիւր. Յիշատ. սարգ.: *Եւ եղեալ լինէր զաւակ իբրեւ զաւազ առ ափնծովուն. Եփր. ել.: *Արար նա գաւառապետս, զի եղիցին դարմանել զաղքատս. Եփր. մն.: ԼԻՆԵԼ. իբր Ստեղծանիլ, կամ լինելութիւն. *Որ ʼի լինելն եւ ʼիգոյանալն եկին ʼի չգոյէ: Նա շնորհեաց ամենեցուն զլինելն: Նախ քան զլինելն երկնի: Յառաջ քան զլինել նոցա. Եզնիկ.: Նար. եւայլն: ԼԻՆԵԼ. իբր Ծնանիլ, սերիլ. ծագիլ. ... *Հարիւրամենի որդի՞ լինիցի. Ծն. ՟Ժ՟Է. 17: *Ի սոցանէ ասեն լեալ զնահապետութիւնս մանաւազեանց: Զանգեղ տունն ասէ ʼի պասքամայ ումեմնէ հայկակայ թոռանէ լինել: Զմանկունս թողուլ անթլփատս յորժամ լինիցին. Խոր.: *Ի բեթղեհէմ ասաց լինել նմա մարգարէն. Շ. մտթ.: ԼԻՆԵԼ. որպէս Կալ. բնակիլ. Դադարել. գտանիլ ուրեք. կենալ. ... *Անդ լինջիր ցորժամ ասացից քեզ. Մտթ. ՟Բ. 13: *Էր ինձ լինել յերկրի անծանօթումն. Խոր. ՟Ա. 25: *Յետ զհնգետասան ամ լինելոյ ʼի խոր վիշապին: լինիցին ʼի դիպահոջ. Յհ. կթ.: *Ընդ աջմէ իմ լիցիս ʼի վտանգի ծանրութեանն. Նար. ՟Ձ՟Ե: *Եթէ կարես հանապազ այսպէս առնել, լե՛ր ընդ իս. Վրք. հց. ՟Ի՟Զ: ԼԻՆԵԼ. Գործիլ. կատարիլ. *Վասն բժշկութեանդ՝ որ լինին ʼի ձեռն քո. Խոր. ՟Բ. 29: *Պետք են ընչից, եւ առանց սոցա անկատար է լինել ինչ յարժանեաց. Պիտ.: *Զբարիս՝ որ ʼի նմանէ լինելոյ էր առ նոսա. Շ. մտթ.: Լինել. Դիպիլ. անցանել անցից. դէպ լինել. Որ ինչ լինելոց է առ յապա. Դան. ՟բ. 45: *Անկանիլ ʼի տանջանս անվախճանելի, որ քաւ եւ մի՛ լիցի լինել. Ոսկ. յհ. ՟Ա. 41: *Եւ եղեւ ըստ աւուրսն այնոսիկ: Եւ եղեւ եւայլն: ԼԻՆԵԼ. Փոխիլ յայլ ինչ. (որ հայի ʼի ՟ա. նշ.) *Եթէ կամին՝ եւ դեւք բարի լինին. եւ եթէ կամին՝ եւ հրեշտակք չար լինին. Եղիշ. ՟Բ: *Կարելի է բանական կենդանւոյ ամենեցուն յամենայն ժամ լինել զի՛նչ եւ ամեսցի. Յհ. իմ. ատ.: ԼԻՆԵԼ. Պաղատիլ. դեգերիլ. ճառել. *Անդէն եւս զչարչարանօքն լիցուք. Զքր. կթ.: ԼԻՆԵԼ ԱՌՆ. ամուսնանալ կնոջ. կարգուիլ. *Կանայս առնէին, եւ արանց լինեյին. Մտթ. ՟Ի՟Դ. 38: *Լինելով լինիցի առն. Թուոց. ՟Լ. 7: *Լինել, կամ չլինել առն. Հռութ. ՟Ա. 12. 13: ԼԻՆԵԼ ԸՆԴ ԿՆՈՋ, կամ ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ. Խառնակիլ ըստմարմնոյ. *Միթէ ամոն եղբայր քո եղեւ ընդ քեզ: Էր ʼի ցանկութեան մեծի լնել ընդ նմա: Կամէին լինել ըստ նմա: Լե՛ր ընդ մեզ. ՟Բ. Թագ. 20: Յուդթ. ՟Ժ՟Բ. 16: Դան. ՟Ժ՟Գ. 11. 20. 38: *Յայտ է ʼի վավաշոտիցն, յորժամ լինին ընդ միմեանս: Զընդ միմեանս լինելն՝ խառնումն ասեմք. Նիւս. բն. ՟Ի՟Դ: ԼԻՆԵԼ. Անխտիր կազմէ զկրաւորական ամենայն բայից ներգործականաց. զոր օրինակ. *Առեալ լինի արծաթն ʼի չար ծառայից: Ի քննութենէ մարդկան տուեալ լինի: Խնդրեալ լինէր: Ծանուցեալ լինիս: Դատեալ լինիմ. եւայլն. մծբ: Խոր.: Նար.: Յարի եւ ʼի չեզոքականս առ ʼի վայեչութիւն. *Ամենայնքն պայծառացեալ լինէին վայրք. Պիտ.: *Թշնամանալովն զնոսա՝ ʼի քրիստոս լինի մեղուցեալ թշնամանչն. Յհ. իմ. պաւլ.: *Փութացեալք լինին: Զչարեալ լինէր: Ի կամս բռնաւորին եկեալ լիցին: Ի չարէն ʼի բարին զղջացեալք լինէին. Յհ. կթ.: Յարի եւ ʼի ներգործականս՝ պահմամբ բուն նշանակութեան նոցին. *Ի դրանց մահու յաստուծոյ ողորմութեանցն զփրկիւթիւն գտեալ լինէինʼʼ. զփրկութեան վայելս առեալք. ՟Գ. Մակ. ՟Է. 10: *Զգտնեալ լինէր կոյսն մանուկ զտիեզերասաստ բռնաւորն. Խոր. հռիփս.: *Սա զաստուած գուշակեալ լինի. Շար.: *Որ պատուէ զխաչն քրիստոսի, զնոյն ինքն պատուեալ լինի զքրիստոս. Յհ. իմ. պաւլ.: *Զձեռն ʼի ցփսիսն արկեալ լինէր ամիրապետն: Յհ. կթ.: *Զահեղ դատաստանին արհավիրս աստէն եղիցուք լուծեալ: Ի կամս մեր մեզ թողեալ լինի. Նանայ.: ԼԻՆԵԼ. Յանունս յարեալ՝ ʼի կազմել զբայ նոցին. Տե՛ս Ուրախ լինել. Ողջ լինել. յԱհի կամ յԵրկւղի լինել. եւայլն: Ի ԳՈՐԾ կամ Ի ՊԷՏՍ ԼԻՆԵԼ. որպէս Վարիլ. ʼի կիր արկանիլ. *Ճարպ մեռելոտւոյ եւ գազանաբեկաց լինիցի յամենայն գործ, բայց ʼի կերակուր մի՛ ուտիցի. Ղեւտ. ՟Է. 24: Ի ՄԵՂՍ կամ Ի ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ ԼԻՆԵԼ. որպէսՀամարեալ լինել, գրիլ. կամ Լինել ʼի կործանումն, այսինքն կործանման պատճառ լինել. եւայլն. տե՛ս առընթեր գոյականացն: դիմազ. ԼԻՆԻՆ. դիմազ. Մա՛րթ է նոցա. կարելի է. Համարձակին. իշխեն. *Լինին ասել: Լինին նախատել զիս, եւ ասել: Լինին այնուհետեւ բազում չար գործել: Եթէ էր նա իջեալ վաղվաղակի, լինէին նոքա ասել, եթէ զինչ է եւայլն. Եփր. ել.: ԼԻՆԵԼՈՅ. Տե՛ս ʼի վեր անդր: (1-0881) ԼԵԱԼ կամ ԼԻԵԱԼ. Տ. ԼԻՆԻՄ: (1-0886) ԼԻԵԱԼ որ եւ ԼԵԱԼ. (որպէս թէ լինեալ, կամ եղեալ.) Տե՛ս ԼԻՆԻՄ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.