- ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0887 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c, 14c գ. Լինելն. եղանիլն. ստեղծումն. արարչութիւն. որ եւ ասի ԱՐԱՐԱԾՔ. γένεσις (որ է եղանութիւն). եւ γέννεσις creatio եւ genesis, generatio, ortus. Գոյաւորութիւն. ծնունդ. ծագումն. *Այս գիր լինելութեան երկնի եւ երկրի ... որ զաշխարհարարութիւնն պարունակէ. Փիլ. ՟Ա. 1. ʼի գիրսն մակագրեալ՝ *Փիլոնի այնոցիկ որ ʼի լինելութեանն (այսինքն ʼի գիրս ծննդոց) խնդրոց եւ լուծմանցʼʼ: *Ամենայն իրի անհնար է առանց պատճառի ʼի լինելութիւն հասանել: Հոգի է ամենեցուն գերագոյն որչափ լինելութեան հաղորդեալ են, եւ անմահ իսկ, եւ իշխան ամենայն մարմնոյ. Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ: *Պատմօղ լինելութեան երկնի եւ երկրի: Երկին թէպէտեւգեղեցկութեամբ եւ մեծութեամբ առաւելեալ ցուցաւ քան զերկիր, այլ ոչ եթէ լինելութեան սորա է պատճառ. Պիտ.: *Յոչ էից ʼի լինելութիւն եկաք. Խոսր.: *Ի լինելութիւն գալ յանէութենէ. Երզն. մտթ.: *Որ յետ նախակարգ յօրինուածոյն առաջնաստեղծ լինելութեանն. Նար. ՟Կ՟Գ: *Փառաբանութիւն անմարմնոցն ʼի լինելութենէ անտի իւրեանց սկսեալ. Շ. հրեշտ.: *Յետ գալստեան անակայ, եւ լինելութեան սրբոյն գրիգորի. Խոր. ՟Բ. 71: *Իմ է օրն լինելութիւնն յովհաննու (մկրտչի) պատմէ. Կիւրղ. ղկ.: ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Ըստ բնախօսաց՝ Ծնունդ կամ եղանութիւն հակակայ ապականութեան. *Շարժութիւն, աճելութիւն, եւայլն. Արիստ. ստորոգ.: *Եւ լինելութիւնքն լնուն զտեղի ապականելոցն, եւ ապականութիւնքն թեթեւացուցանեն զլինելութիւնսն. Արիստ. աշխ.: *Արիստոտելէս զայլոց զլինելութիւնն՝ այլում ապականութիւն գոլ ասէ. եւ զայլոց ապականութիւնն՝ այլում լինելութիւն. Նիւս. բն.: ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Լինելն որ եւ է իրիք. կազմութիւն. γένεσις. *Թաղկեալ կօշկացն լինելութիւն. Պղատ. օրին. ՟Ժ՟Բ: ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Իբրեւ ʼի թանձրացեալն, Եղական ինչ. էակ գոյացեալ. առէք. գոյք. որ եւ Եղանութիւնք ասին. արարածական բնութիւնք. *համեմատէ ընդ ամենայն լինելութիւն արարածոց. Շ. բարձր.: *Ի վերայ բոլորն ստորակաց լինելութեանց: Ամենայն ʼի ներքոյ երկնիս լինելութեամբք: Ամենայն բարի եւ գեղեցիկ լինելութիւնք իմանալեաց եւ զգալեաց: Քան զբնաւ երկրաւոր լինելութիւնս. Պիտ.: *Երկինք եւ երկիր, եւ որ ʼի սոսա լինելութիւնք. Գր. հր.: *Արարիչ ամենայն լինելութեանց. Պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.