- ԾՆՈՒՆԴ
- (ծնընդեան, դոց.) NBH 1-1022 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. իբր ն. τοκετός, τόκος, τίκτειν , λοχεύεσθαι partus, puerperium, parere, parturire. Ծնանելն զզաւակ՝ մանաւանդ որպէս մայր. յառաջ բերելն զբերս. տօղուրմասը (լծ. յն. դօգէդօ՛ս, դօգօս). վիլատ. *Եկաց ʼի ծննդենէ: Դժուարածին եղեւ ʼի ծննդեանն: Ժամանակ ծննդեան յամուրաց: Ոչխարի եւ արջառոյ ծնունդ արձակեալ է (այսինքն սկսեալ են ծնանել զգառինս եւ զորթս). եւայլն: *Գուշակեաց զանսերմն զծնունդ քո ... եւ յետ ծննդեան մնալով կոյս: Յղութիւն անսերմնական, ծնունդ անարատ: Ծննդեամբ սուրբ կուսին յայրն բեթղեհէմ. Շար.: *Հրամայեցաւ կնոջն՝ երկամբք ծնունդ. Վանակ. յուրախացիրն.: *Մեռաւ ռաքել ʼի ծնունդս. Վրդն. ծն.: եւ Տօնակ.: Օտար ամլութեան ծնունդ ընդունել. Կիւրղ. ղկ.: *Ծառք առ ʼի ծնունդ պտղոց: Զդաշտն եւ զլեռնային ʼի պտղոց ծնունդս. Փիլ.: կր. ԾՆՈՒՆԴ. իբր կր. γένεσις, γέννεσις, γενετή generatio, nativitas, origo, ortus. Ծնելութիւն. ծագումն. եղանութիւն. լինելութիւն. ... *ե՛րթ յերկիր ծննդեան քոյ: Տօն ծննդոց էր փարաւոնի: Ի ծննդենէ իմմէ մինչեւ ցայժմ: Օր մահուան իւրոյ քան զօր ծննդեան իւրոյ: Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի: *Բազումք ʼի ծննդեան նորա խնդասցեն, եւայլն: Կամ *Միւսանգամ ծնունդʼʼ. իբր յարութիւն. ՟Բ. Մակ. ՟Է. 9. 14: *Զամենայն աղայ մանուկ՝ ʼի ծննդոց մինչեւ յերկեմեանս. Եւս. պտմ. ՟Ա. 8: *Ծննդեամբ յառաջ են արարածք քան զադամ. Մծբ. ՟Ժ՟Զ: *Պատմել ձեզ զծնունդ աստուածորդւոյն ʼի սուրբ կուսէն. Ագաթ.: *Քանզի աստուած ծննդեամբ ʼի միշտ կուսէն ʼի փրկութիւն մեզ յայտնեցաւ. եւայլն. Շար.: Իսկ *Կրկնակի, կամ վերըստին ծննդեամբʼʼ. մկրտութեամբ. Շար. եւայլն: ԾՆՈՒՆԴ. Ի թանձրացեալն. ἕκγονον, γέννημα, ἑπιγονή, ἁπογόνος, παιδίον natum, faetus, proigenies, progenitus, oriundus, puer եւ germen, fructus, effectus. Զաւակ. որդի. սերունդ, եւ Բերք. արդիւնք. արգասիք. պտուղ. (իրօք. եւ նմանութեամբ.) ... *Ծնունդ չար զհայր իւր անիծանէ: Ծնունդք եւ որդիք ձեր: Ծնունդք նոցա ընդ նոսա: *Զծնունդս ենակայ: Ի ծննդոցն ռափայ կամ սկայից: Ծննդեամբք որովայնի, եւ ծննդեամբք խաչանց քոց: Օձք ծնունդք իժից: Եւ ահա ծնունդ մարախոյ գայր: Մի՛ եղիցի ծնունդ որթոյ: Գիտէի ոչ զնա, թէ ծնունդ որթոյ: Գիտէի ոչ զնա, թէ ծնունդ իցէ սոցա. եւայլն: *Ծնունդն հօր, եւ հին աւուրց: Անճառ ծնունդ փառօք երեւեալ. Շար.: *Քան զծնողաց եւ զծննդոց. Խոսր.: *Պա՛րտ է հոգեւոր ծննդոցն հոգեւոր վարս ստանալ. Յճխ. ՟Ի՟Գ: *Զիա՞րդ բանն՝ մտաց ծնունդ, եւ ծնանի զբանն յայլում ʼի միտս. Առ որս. ՟Ժ՟Բ: *Երկն եւ ծնունդ շաղակրատ մտաց. Նար. խչ.: *Այդ բարբառ ծնունդ է սատանայական կամաց. Մանդ. ՟Զ: *Ապաչաւն է զղջման ծնունդ. Լմբ. սղ.: *Արարատեան աշխարհիս ծնունդք (մարդիկ): Աշակերտք արդար վաստակոց, եւ ծնունդք առաքինութեան. Յհ. կթ.: *Ծնունդ երկաթի եւ քարի՝ հուր. ծնունդ շատախօսութեան եւ երկպառակութեան ստութիւն. Կլիմաք.: ԾՆՈՒՆԴ, ԾՆՈՒՆԴՔ. γένεσις, γενέθλια, γενεθλιαλογία genitura, natalitia, positus caeli tempore nativitatis Ծննդաբանութիւն աստղահմայից. ախտարք. աստղն՝ ընդ որով ասեն զոք ծնեալ, եւ նովին յօդեն գուշակութիւնս բախտից. *Ի ծնունդ եւ ʼի բախտ ակնարկէ վիճակելով: Ազատեա՛ ʼի կապոյ ծննդեան: Անփախչելի աստեղացն ծնունդ: Ի չար իշխանագոյն ծննդենէն ընդ հարկաւոր կապանօք անկեալք: Զի մի՛ իւրաքանչիւր ուրուք ազատ խորհուրդքն ընդ ծառայութեամբ ծննդեանն անկցին. Փիլ. նխ. ՟ա. *Ո՛չ ʼի ծննդոց բարբանջմունս. Կոչ. ՟Դ. եւ ՟Թ: *Ըստ հեթանոսական բարբանջմանցն, որ բախտս եւ ծնունդս ասեն. Յճխ. ՟Ի՟Թ: *Երթայ առ կախարդս, եւ հաւատայ ծննդոց եւ աստղաբաշխութեանց. Կանոն.: ԾՆՈՒՆԴՔ, կամ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ. որ եւ ԱՐԱՐԱԾՔ ասի. γένεσις genesis Առաջին մատեանն աստուածաշունչ գրոց, ուր պատմի լինելութիւն արարածոց, եւ ծնունդք նախաստեղծին: Ծն. մակագր: *Ի ծնունդսն գրեալ է. Աթ. ՟Ժ՟Բ: *Զորս ʼի ծնունդսն սկայամարտութինս. Դիոն. թղթ.: *Ուրհայ, որ կոչի ʼի գիրս ծննդոցն արահաթ. եւ այն իսկ քաղաքն եդեսիոյ. Մարթին.: *Ընթերցուած ʼի ծննդոց. Ճշ.: ԾՆՈՒՆԴ ԼՈՒՍՆԻ, է նորիլն նորա. νεομηνία, νουμηνία, νέα σελήνη novilunium. նոր լուսին. ... LACKING 4 lines ԾՆՈՒՆԴ ՓՈԽՈՑ. τόκος foenus, usura. Վաշխ, տոկոսիք (ʼի յն. ձայնես դօ՛գօս.) *Հուր այրիչ եւ սուր սատակիչ են ծնունդք փոխոց: Իժից ծնունդն զորովայն մօրն ծակեն եւ ելանեն, եւ փոխոց ծնունդքն զոգիս շահողացն ծակեալ պատառեն: Եւ վաշխիցն վաշխ՝ չար ծննդոց չար թոռունս ծնուցանես. Մանդ. ՟Ժ՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.