- ԼՍԵՄ
- (լուայ, լուր.) NBH 1-0906 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 10c, 11c, 12c, 14c ն. ἁκούω audio. Զգալ ականջօք. ըմբռնել զձայն կամ զբան. եւ Լուր առնուլ. ... *Լուայ զձայն քո ʼի դրախտի աստ: Ականջ խլից լուիցեն: Որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ: Որ զբանն աստուծոյ լսեն եւ առնեն: Լուարուք զբան տեառն: *Լուարուք (այսինքն լուայք), զի ասացաւ: Լսելով լուիջիք, եւ մի՛ իմասջիք: Զձայն նորա (հողմոյն) լսես: Լուան ʼի նմանէ: Ի տեառնէ լսեմ զայսպիսի բանս: Որք զսիցեն զանուանէ քումմէ, խռովեսցին: Լուան զմանէ ազգք: Զորմէ այսպիսի իրս լսեմ: Լուաւ զլուր. եւայլն: *Զոր աչօք իւրովք ետես՝ գրեաց, եւ ոչ ʼի լսելոյ. Եւս. պտմ. ՟Գ. 4: Եւ Ըմբռնել զիմաստ, կամ լսել ներքին ունկամբ. ʼի միտ առնուլ. իմանալ. հասու լինել. հասկընալ. ... *Ազգ՝ որոյ ոչ լսիցես զձայն նորա. ազգ՝ որոյ ոչ լսիցես զլեզու նորա: Խօսեաց ընդ ծառայս քո ասորերէն, զի լսեմք: մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյընկերի իւրոյ: Ոչ գիտէին, թէ լսէր յովսէփ. զի թարգման կայր ʼի միջի: Տացես ծառայի քում սիրտ լսելոյ, եւ դատելոյ զժողովուրդ քո. եւայլն: *Ասէ ցնա հռոմայեցի լեզուաւ. քանզի ոչ լսէր զօրաւարն յունարէն. Ճ. ՟Գ.: *Յայս միտս կարես դու լսել զբանն, զոր ասաց կենարարն մեր. Մծբ. ՟Դ: *Յաւելլով ʼի մեզ լեզու ասելոյ, եւ լսողացդ միտս լսելոյ: Բարձրացուսցէ ʼի շտեմարանս մեր, թէ զդրախտն, եւ թէ՛ զերկինս իմասցիս, երկոքին լսին. Նար. երգ.: *Դարձեալ լսի՝ թէ արդարեւսպան. Բրսղ. մրկ.: (ռմկ. կըհասկցւի:) ԼՍԵԼ. տր. խնդրով. Ունկնդիր լինել յոժարութեամբ. եւ Անսալ. հնազանդիլ. ընդունել զասացեալն, կամ զխնդիրն. անկարճ՝ ուշ դնել, մռել. ... *Բանից առասցելաց, եւ Խառնիճաղանճ տգիգաց յամենայն ժամ լսէք. իսկ աստուածային բանից միանգամ կամ երկիցս ʼի շաբաթու հազիւ թէ լսէք. Ոսկ. յհ. ՟Ա. 17: *Արիք եւ լուարուք բարբառոյ իմոյ: Քաղցրութեամբ լսէր նմա: Որ ձեզ լսէ, ինձ լսէ: Ահա որդիքն իսրայէլի ոչ լուան ինձ, եւ զի՞արդ լսիցէ ինձ փարաւոն: Լսել ձայնի տեառն, կամ պատուիրանաց, հրամանաց. եւայլն: Լո՛ւր ո՛րդեակ խրատու հօր քո: Ամենեքեան հնազանդութեամբ լսէին միում: Ի կարդալ իմում լուաւ ինձ: Տէր լո՛ւր աղօթից իմոց. եւայլն: *Լսելն՝ զընդունելն զաղաչանս եւ տալն զխնդրելին ասէ: Խնդրեմք ինչ, եւ ʼի չկամելն տալ՝ չլուաւ ասեմք. եւ ʼի տալն զխնդիրնասեմք, լուաւ. ո՛չ զայն ցուցանեմք, թէ յականջս ազդեցաւ ձայնն, այլ թէ կամացն ընդունակ եղեւ. Խոսր.: Օտար ոճով ասի. Զչար հոտն լսելʼʼ. այսինքն զգալ. Ոսկ. եբր. ՟ա: Անսովոր խոնարհմունք բայիս. *Չգթամք, չլուելոյն առնեմք զպաղատանս նոցա. Ոսկ. ՟ա. թես. ՟Թ. (այսինքն չլսելոյ, կամ իբր ոչ լուալ. յն. ոչ խոնարհիմք ʼի պաղատանս նոցա): *Կամք եւ մնամք աստեն, զի զայդ լուիցեմք ʼի քեն. ՃՃ. իբր լուիցուք կամ լսիցեմք: *Լսեսցո՛ւք արդ. բայց մի՛ սքանչանաք ինչ. Պղատ. օրին. ՟Զ: *Ոչ կաշառոց լսեաց: Աշխարհ ամենայն լսեաց զհաւատն հռոմայեցւոց: Ոչ եղեւ քեզ պատերազմակից աստուած, եւ ոչ լսեաց. Զքր. կթ.: Ոսկ. հռ.: Մաշկ.: *Լսեա՛ եւ այլ բօթ մահու: Համառօտ լսեա՛ յինէն: Լսեցին զայս ձայն առաքեալքն: Իբր թէ բնաւ չեն լսեալ, կամ լսեալ: Ոչ բաւական համարի զբանիւ լսեցեալ հաւատսն. ՃՃ.: Ի գիրս խոսր.: Երզն. մտթ.: Սարգ. ՟ա. պ. ՟Ա:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.