ԽՕՍԻՄ

ԽՕՍԻՄ
(եցայ, եա՛ց կամ եա՛.) NBH 1-0997 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c հ. λαλέω, φθέγγομαι loquor διαλέγομαι dissero προσλαλέω alloquor եւն. Խօսս առնել առ լսօղս. խօսել առ ոք կամ ընդ միմեանս. բարբառել. ասել. զրուցել. խօրաթել. ... *Խօսեացայց զբանս իմ. եւ ասեն, խօսեա՛ց: Խօսեցար բերանով քով, եւ ձեռօք քո լցեր այսօր: Խօսեցարուք ականջս ամենայն արանց: Բացի զբերան իմ, եւ խօսեցաւ լեզու իմ: Խօսէին ազովտացի, եւ ոչ գիտէին խօսել հրեէրէն. եւայլն: կր. Կամ կր. *որ ʼի ձեռն հրեշտակաց խօսեցաւ բանն, հաստատուն եղեւ: Զի՞նչ է բանն խօսեցեալ ընդ քեզ: Թէ թաքուսցես յինէն բան մի յամենայն բանից խօսեցելոց յականջս քո. եւայլն: ԽՕՍԵԼ. որպէս Ճառել. պատմել (բանի կամ գրով). քարոզել. պատգամ կամ հրաման տալ, եւայլն. ... *Զօրէնս քո խոսեցայ: Խօսեցան ձեզ զբանն աստուծոյ: Խօսեցան ընդ նմա զամենայն ինչ՝ զոր ասաց յովսէփ: Ամենայն մարդարէք որ ʼի սամուէլէ եւ այսր խօսեցան: Խօսեցաւ տէր ընդ մովսեսի: Խօսեցաւ զփայտից: Խօսեցաւ զանասնոց եւ զթռչնոց եւ զձկանց. եւայլն: ԽՕՍԵԼ Ի ԼԵԶՈՒՍ կամ ԼԵԶՈՒՍ. Յայլ եւ այլ լեզուս բարբառել: Գծ. ՟բ. 6: Կոչ.: Լմբ. ստիպ. Շ. ՟ա. յհ. ՟իա: ԽՕՍԵԼ Ի ՍՐՏԻ. Խորհել. զմտաւ ածել. Ծն. ՟ժէ. 17: ՟ա. թգ. ՟ա. 13: Սղ. խ. 7: ՟հզ. 7: Ժղ. ՟ա. 13: ՟բ. 15: ԽՕՍԵԼ Ի ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, կամ Ի ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ. Դաշնաւորիլ եւ հաշտիլ. խաղաղութիւն առնել. ... ՟Ա. Մակ. 10: ՟զ. 49. 60: *Եկեալք ʼի միաբանութիւն՝ խօսեսցին ʼի խաղաղութիւն ընդ թագաւորին յունաց. Փարպ.: ԽՕՍԵԼ ՀԱՒՈՒ. φωνέω vocem edo vel emitto, canto. Ձայն արձակել աքաղաղի ʼի սահմանեալ ժամու. Խօրօզին կանչելը. ... Մտթ. ՟իզ. 34. 74. 75: *Զոր օրինակ հաւ խօսի ʼի լռութեան գիշերի. Շ. մտթ.: ԽՕՍԵԼ. μνηστεύω despondeo, desponso, nuptias concilio. Հարսնախօսութիւն առնել. նշանել, իլ. պսակիլ. հարսն առնել, եւ լինել. ... *Աղջիկ կոյս՝ խօսեցեալ առն: Աղջիկն խօսեալ առն: Այր ոք՝ որոյ խօսեալ իցէ կին: Շինէին զշինուածս, եւ խօսէին կանայս: Խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան: Խօսեցայցզձեզ առն միում՝ իբրեւ զկոյս մի սուրբ յանդիման կացուցանել քրիստոսի: Խօսեալ զմայր նորա մարիամ յովսեփու, մինչչեւ եկեալ առ միմեանս՝ գտաւ յղացեալ ʼի հոգւոյն սրբոյ. եւայլն: *Որոյ զկին խօսեալ իցէ, եւ կամիցի առնուլ. Մծբ. ՟Է: *Յորժամ խօսեալ իլնի կին առն, հեռի է ʼի նմանէ տեսութեամբ. Լմբ. պտրգ.: *զի գթասցի փեսայդ ʼի հարսնս՝ որ խօսեցաւ ʼի քէն. Տաղ.: *Խօսեցաւ նմա ʼի հարսնութիւն դուստր մեծի իշխանին. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Ո՛վ ըուսանք, որք խօսեցայք զանձինս ձեր քրիստոսի. Մծբ. ՟Է: *Կին աստ զխօսեալն ասէ. որպէս եւ փեսայս յառաջ քան զամուսնութիւնն սովոր են կոչել գիրք զընկալուչս. Ոսկ. մ. ՟Ա. 4: ԽՕՍԵԼ ասի նմանութեամբ եւ քերթողաբար՝ զանբարբառ իրաց. զոր օրինակ *Արիւնն քրիստոսի, որ առաւել խօսի (այսինքն բողոքէ) քան զաբէլին. Եբր. ՟Ժ՟Բ. 24: *Զինչ արդեօք ասիցէ ծով. աստ զդէմսն ստեղծանեմք խօսել. քանզի ծով ոչ բնաւորեցաւ խօսել. Պիտ. եւայլն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ԽՕՍԻՄ" в других словарях:

  • Западноармянский язык — Для улучшения этой статьи желательно?: Обновить статью, актуализировать данные …   Википедия

  • ԱՂՕԹԱԿԻՑ — (կցի, ցաց.) NBH 1 0047 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 11c, 12c ա. Կցորդ եւ ընկեր աղօթից. աղօթօղ ընդ այլս, եւ վասն այլոց. συνευχόμενος, εὑχόμενος *Արա՛ ընդ մեզ եւ ընդ աղօթակիցս մեր առատապէս զողորմութիւն. Պտրգ.: *Եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼԱՆՄԱՆ — ( ) NBH 1 0087 Chronological Sequence: Early classical, 11c, 12c ա. Օտար ʼի նմանութենէ. աննման. այլազան. այլատարազ. օտար. այլազգ. ուրիշ կերպ. ... *Ընդէ՞ր այլանման լինին (իրքդ) յաչս ձեր իբրեւ օտարք. Եփր. հռ.: *Ոչ օտար ինչ, կամ այլանման, կամ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՊՆ — ( ) NBH 1 0093 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c, 12c գ. Որպէս տճկ. ա՛յպ, այը՛պ Ամօթ. ամօթալի պակասութիւն. առիթ այպանութեան. խայտառակ ինչ. խաղքութիւն. ... αἱσχρόν, αἷσχος probrum, probrosum, turpitudo, dedecus, pudor… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌԱՒԵԼ — (ա.) NBH 1 0296 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c ԱՌԱՒԵԼ ԱՌԱՒԵԼ ԵՒՍ. περισσός, περισσώτερος abundans, amplior, major, κρείσσων կամ κρείσσον melior, ius Աւելի. յաւելեալ. աճեցուն. մեծ. շատ. սաստիկ. էւել,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԴԵՕՔ — ( ) NBH 1 0348 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c մ. ἅν, ὅντως, πάντως utique, equidem, omnino, vere, certe այսինքն Արդեամբք. կամ որ նոյն է ըստ իմաստից՝ որպէս կրճատել յոգնականն ձայնիս ԱՐԴԱՐԵՒ, նոյն ընդ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶՐՈՒՑԱՏՐԵՄ — (եցի.) NBH 1 0753 Chronological Sequence: Unknown date, 10c, 12c, 13c ն.չ. Ճառել. բացատրել. զրոյց տալ. պատմել. *Ո՞վ ոք (կարասցէ) զձերդ առ հրէայսն թշնամութիւն զրուցատրել. Ճ. ՟Գ.: *Պարզ զրուցատրէ զեղեալսն. Ոսկ. գծ.: Կամ Խօսակից լինել. խօսակցիլ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽԱՐՇԱՏԻՄ — ( ) NBH 1 0932 Chronological Sequence: Unknown date, 12c ԽԱՐՇԱՏԻԼ. Տոչորիլ ʼի ծարաւոյ. պապակիլ. պասքիլ. *Ի ծարաւոյ խարշատեալ տոչորէին. Վրք. հց. ՟Դ: Եւ Խորովիլ ʼի գորովոյ գթոյն. աղէ խարշիլ. աղէկիզիլ. աղէխորով լինել. մորմոքիլ. *Խարշատի գորով… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽԵԼԱԳԱՐ — (ի, աց.) NBH 1 0937 Chronological Sequence: 5c, 10c, 11c, 12c, 13c ա. παραφρώνουν desipiens ἑπίληπτος laborans epilepsia, sive morbo comitiali; correptus a daemone . Ոյր խելքն կամ ուղեղն է խանգարեալ. խելացնոր. խելայեղ. գլխագար. վերնոտ կամ այսահար …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»