- ԿԻՑ
- (-) NBH 1-1100 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. Որպէս Կցեալ. կցորդ. կպած, քովը. ... *Հեռեգոյն վայրօ՞ք ինչ յերկնից, թէ կից իցեն. Կիւրղ. ծն.: *Յորժամ վասն հաւատոցն կրօնից բանք իցեն, որպիսի՞ ինչ վարք առ այն զօրաւոր կց են լինել. Ոսկ. տիմ.: *Միայարկս եւ միամեղունս առ միմեանս կից շինէին զտունս իւրեանց ընդ տաճարն. Նչ. եզեկ.: նխ. ԿԻՑ. նխ. Զոյգ ընդ. ʼի միասին. հաւասար. առընթեր. նման. ըստ. կցած, կերպ, միատեղ, հետը. ... *Աղաղակեաց ʼի ձայն մեծ շուշան. աղաղակեցին եւ երկոքին ծերքն կից նմին. Դան. ՟Ժ՟Գ. 24: *Եւ է այսպէս, զօր կից աղօթիցն ունի բանս. Խոսր.: *Աթոռակից պատարագակից, մանաւանդ թէ քահանայից կից. Մագ. ՟Ա: *Ի միում դաշտի կից միմեանց իբրեւ զմի այգի. Վրդն. երգ.: *Յիւրեանց անուն կից եդին զանուանս քաղաքացն: Սիրոս, յորոյ անուն կից եւ սիրիա անուանեցաւ որ են ասորիք. Եւս. քր. ՟Ա. ՟Բ: մ. ԿԻՑ. մ. Զուգաց. հաւասար. ʼի միասին. միաբան. մէկտեղ. ... *Կից ընթանան ժամանակքն ʼի կանոնս՝ որ առաջի կայ. Եւս. քր. ՟Բ: *Յանկարծօրէն կից ʼի վեր առաւեալ զսակուրսն՝ զարկանէին թագաւորին պապայ. Բուզ. ՟Ե. 32: ա. ԿԻՑ, կիցք. ա. Զոյգ, եւ կցորդ. որպէս եւ գ. Կցորդութիւն. միաբանութիւն. տեղի միանալոյ ճանապարհաց. *Զմասունս մարմնոյն տեսցէ ոք այսպէս կիցս եւ զոյգս, միաւորութեամբ անջատելս, եւ բաժանմամբ միացեալսʼʼ. (որպէս երկու աչք, ձեռք, եւայլն.) Փիլ. լին. ՟Գ. 5: *Մի՛ այսուհետեւ վասն կից անուանն այլ ընդ այլ կից գնասցեսʼʼ. այս ինքն վասն հոմանունութեանն ընդ այլ ճանապարհ խոտորեսցիս. Կոչ. ՟Ժ՟Դ: *Ի կիցս բանից ըղձաձայնութեանց. Նար. կուս.: ԿԻՑՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ. Տեղի՝ ուր միանան կամ բավժանին այլեւայլ ճանապարհք. ըստ յն. ծագ կամ գլուխ. ճամբու բերան. ... *ննջեն ʼի կիցս ամենայն ճանապարհաց. Ես. ՟Ժ՟Ա. 20: *Հասեալ ʼի կիցս ճանապարհին՝ որ զատանէր յաշխարհն հայոց. Ճ. ՟Բ.: գ. ԿԻՑՔ. գ. Զոյգք ոտից կենդանեաց. ուստի ԿԻՑՍ ԸՆԿԵՆՈՒԼ, կամ ՀԱՆԵԼ, է Աքացել. ոտիւք հարկանել. ... *Խիստ է քեզ ընդդէմ սուսերի կիցս ընկենուլ. Վրք. ոսկ. (նոր ձ. կիցս արձակել): Գիրացաւ յակոբ եւ ստուարացաւ, եւ կիցս ընկէց արարչին իւրոյ. Լմբ. սղ.: *Ըզկերակրիչ տէրըն թողեալ, արարչին կիցս ընկեցեալ. Վահր. ոտ.: *Քանզի թագաւոր հեզ՝ հանդարտ եւ զգօն ունին, եւ կիցս ընկենուն, այլում բռնաւոր իշխանի ցանկանան. Ոսկ. ես.: *Կիցս ընկենուն հակառակութեամբ անհաւատութեան իւրեանց փրկութեանն. Լմբ. վերափոխ.: *Ձիրքն կիցք հանեն, եզինքն եղջիւր ածեն. Մանդ. ՟Ե: *էշն ամենայն զօրութեամբ իւրով կիցս եհան (կամ եհար). Ոսկիփոր.: Իսկ Յհ. կթ. *Կիցս իբրեւ զայծեամն ընկեցեալ, ʼի տանիսն վազէրʼʼ. իմա՛, հարեան զոտս ընդ գետին: Գտանի գրեալ եւ եզակի. *Կից ընկենուլ եւ անգուշել. Եփր. համաբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.