ՀԱՄԱՐ

ՀԱՄԱՐ
(ոյ, ոց, կամ ու, ուց կամ ի.) NBH 2-0022 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ռմկ. համրանք. ἁριθμός numerus. Թիւ. գումար թուոյ. հաշիւ. ... *Որոյ ոչ գոյ համար: Որոց ոչ գոյր թիւ, եւ ոչ համար: Զթիւ եւ զհամար ոչ է մարթ ունել: Թիւ համարոյ: Եւ այս է թիւ համարուցն (կամ րոցն): Եւ յովաբ զհամար հանդիսի ժողովրդեանն: Բազում նուագս ոսկիս կորուսեալ ʼի միջոյ համարուեն (այսինքն համարոյն): Հայեցաք մեք ʼի խուռն մեծաթիւ համարոյ բանիցդ: Ըստ համարոյն կամ ըստ համարս իւրեանց, եւ ըստ թուոյ անձանցն. եւ այլն: ՀԱՄԱՐ. καταρίθμησις dnumeratio καταλογισμός recensio ψήφισμα, ψῆφος calculus. Թուարկութիւն. հաշուելն. հաշիւ ժամանակաց եւ թուոց. *Զարգասիսն ʼի համար ոդ բերէին. ՟Գ. Մակ. ՟Գ. 4: *Զծովացեալ մեղսն ʼի համար արկեալ. Ագաթ.: *Զծառայիցն ʼի համար բերել զնախատինս. Սարգ. յկ. ՟Դ: *Նոյնպէս եւ զայլ առաքինիս, զորս ոչ բաւեմք ընդ համար անցուցանել. Վրթ. քերթ.: *Ե՛կ դու, համա՛ր կալ, ո՛րչափ են ազգք հոռոմոց: Զհամար կա՛լ դւ՝ որ յադամայ մինչեւ ցայսօր. Կոչ. ՟Ժ՟Ե: *Համարիմք, եւ քակեմք զհամարն նովին ձեռամբ. Սեբեր. ՟Է: *Հասանել համարոյ ժամանակաց: Այսպիսի ինչ է ժամանակացն համար: Ըստ առաքելոյ համարոյն: Չէ յայսմ համարի՝ ոչ մովսէսի ժամանակն, եւ ո՛չ յեսովայ. Եւս. քր.: *Համարովք թուոց, եւ ուսմամբ հռետորութեան կատարեալ էր. Եւս. պտմ. ՟Է. 30: *Չափեալ կարգի ընդ համարով (ժամանակ կենացս): Զառանց համարոյ գործոցս իմ չարիս. Նար.: ՀԱՄԱՐ. λόγος ratio. Քննութիւն. վճիռ. հանդէս. իրաւունք. փորձ. պատասխանի. բան. ճիշդ հաշիւ. ռմկ. եւս համար. *Առաքեցաւ համար առնել գանձուն: Առնէ համարս ʼի մէջ նոցա: Ռոճիկ համարոյ օրըստօրէ: Յարքունի համարուէ: Ի պատճառս վարձանաց համարի: Ոչ առնէին համար արանցն՝ յորոց ձեռս տային զարծաթն: Տո՛ւր զհամար տնտեսութեան քո: Ընդ անձին համարս տացէ աստուծոյ: Որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր. եւ այլն: *Համար դնեն ընդ աստուծոյ, որ պարտաւորքն են մեղաց. Եփր. աւետար.: *Եւ ոչ զգիրս քսակաց համարով խնդրէր. ՃՃ.: *Ճշդիւ եւ համարք, եւ անհնարին տանջանք. Մանդ. ՟Գ: *Մանկունք ընդունին տունս ուսման: եւ զնոյն համարս տան վարդապետացն իւրեանց. Ոսկ. յհ. ՟Ա. 24: *Տղայ մանկունքն փոքրահոգի ʼի համարս ուսմանցն. Մաշկ.: ՀԱՄԱՐ. λογισμός reputatio. Համարումն. վարկ. սակ. կարգ. շարք. դաս. համեմատութիւն. սեպ, սեպուիլը, համարմունք, բաղդատութիւն. ... *Իշխէր ʼի համար ածել զինքն անհամեմատին. Սեբեր. ՟Է: *Երկոքեան սոքա ընդ մի համար են: Սղ. ՟Բ. վերնագր: *Զի եւ բերովթ որդւոցն բենիամենի ʼի համարի էր: Եւ ոչ եղեւ ʼի համարի բան իմ: Գիտեմք, եթէ ʼի քում համարի եմք. ՟Բ. Թագ. ՟Դ. 2: ՟Ժ՟Թ. 43: Իմ. ՟Ժ՟Ե. 2: *Այր՝ որ հայի յայլոց սեղան, չեն կեանք նորա ʼի համար կենաց. Սիր. ՟Ե. 30: *Արհամարհեալ եւ քամահեալ, եւ չէ ինչ ʼի համարիʼʼ. յն. եւ ոչ իմիք արժանի. Ոսկ. եբր.: *Աղեքսանդրացւոց քաղաքակից արժանիս առնել ʼի համարիʼʼ. յն. արժանիս առնել, եւ հաղորդս քրմաց եւ այլն. ՟Գ. Մակ. ՟Գ. 14: *Ի գնդի համարուն ընդ ձեզ անցանեմ. ՃՃ.: *Ի մեռելոյ է համարի (մեղաւորն). Անյաղթ բարձր.: յորմէ եւ Խոսր.: Սարգ.: Սկեւռ. աղ.: *Եթէ առանց խորհելոյ խօսի եւ կամ գործէ, այնպիսին ո՛չ ʼի բանի եւ կամ ʼի գործոյ է ʼի համարի. Սկեւռ. ես.: *Կալան աւելի ինչ լաւութիւն յառաքինութեան համարի (յն. բանի). Ոսկ. մ. ՟Ա. 4: *Զմեծամեծս եւ զփոքունս (ʼի տրոց) ընդ մի համար առնիցէ. Ոսկ. եբր.: *Չէ՛ ընդ մի համար՝ զհայր մոռանալ, եւ զաստուած. Ոսկ. ես.: *Որ յորովայնի մեռանի, ընդ այն համար է, թէ զամբեւտն ոք սպանանիցէ. Կիւրղ. օրին.: նխ. Ի ՀԱՄԱՐ. նխ. որպէս ռմկ. համար. այսինքն Ի պէտս, ʼի սակս. պատճառաւ. վասն. ... *(Զանդրանիկն) պահէ առ իւր ʼի համար թագաւորութեան: Շինեալ եւ տուն ʼի համար քեր իւրոյ խոսրովիդխտոյ. Խոր. ՟Բ. 7. 87: *Հաց դերմակ առ ʼի ճաշոյ իւրոյ համար. Վրք. հց. ձ: *Վայելչութեան եւ գեղոյ համար. Վրդն. սղ.: Ի ՀԱՄԱՐ ԱՐԿԱՆԵԼ, ԲԵՐԵԼ, ԱԾԵԼ. Տ. ՀԱՄԱՐ. Ի ՀԱՄԱՐԻ կամ Ի ՀԱՄԱՐ. Տ. ՀԱՄԱՐ: ՀԱՄԱՐ ԱՌՆԵԼ, ԱՌՆՈՒԼ, ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՒՆԵԼ. Տ. ՀԱՄԱՐ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՀԱՄԱՐ" в других словарях:

  • ՎԱՍՆ — ( ) NBH 2 0785 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 12c նխ. ἔνεκα, ἔνεκεν, διά, χάριν propter, ob, de, gratia, causa. Յաղագս. սակս. ʼի պատճառս. ʼի շնորհուկս. զ, պատմական. համար, սեպը .... *Հալածեալ վասն արդարութեան: Վասն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԵՐԵՄ — (բերի, բե՛ր.) NBH 1 484 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c ն. φέρω, ἅγω, ἥνεγκα կամ ἥγαγον fero, tuli; porto եւն. Ածել անտի այսր. մատուցանել. մերձեցուցանել. բառնալ եւ կրել ʼի հեռուստ մօտ առ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Медаль «За безупречную службу» (Армения) — Медаль «За безупречную службу» …   Википедия

  • Из-за чести (фильм) — Эту статью следует викифицировать. Пожалуйста, оформите её согласно правилам оформления статей …   Википедия

  • ԱՆՀԱՄԱՐ — ( ) NBH 1 0178 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c ա. ἁναρίθμητος innumerabilis Որոյ չիք համար կամ թիւ. անթիւ. անթուելի. անհաշիւ. համրանք չունեցօղ. ... *Զենուին արջառս եւ ոչխարս անհամարս եւ անթիւս (յն. մի բառ)… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՆ — I. (ի, ից.) NBH 1 431 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ʼի գիր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԼՈՒԽ — (գլխոյ, ոց.) NBH 1 0561 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. κεφαλή caput Վերին եւ երեւելի մասն մարմնոյ մարդոյ, եւ ամենայն կենդանեաց. ... եբր. րօշ ... եւն. *Նա սպասեսցէ քում գլխոյ: Զգլուխն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳՈՒՄԱՐ — (ի, ից կամ աց.) NBH 1 0579 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 13c գ. σύλλεξις, συλλογή, συναγωγή , συνουσία collectio, congregatio, coetus Հաւաքումն. ժողով. խումբ միահամուռ. համար բազմութեան. ճէմ, ճէմաթ. ճիւմհիւր (իսկ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶՈՒԳԱԲԱՆԵՄ — ( ) NBH 1 0745 Chronological Sequence: Unknown date, 8c, 13c, 14c ԶՈՒԳԱԲԱՆԵՄ եւ ԶՈՒԳԱԲԱՆԻՄ. ἁναλογέω, παραβάλλω confero, comparo, proportione respondeo Ի կշիռ դնել բանիւ. զուգակշռել. համեմատել. *Զի՞նչ զնոյն ինքն զԱստուծոյ զգետն ընդ մանր անձրեւոյս …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶՈՒԳԱԲԱՆԻՄ — ( ) NBH 1 0745 Chronological Sequence: Unknown date, 8c, 13c, 14c ԶՈՒԳԱԲԱՆԵՄ եւ ԶՈՒԳԱԲԱՆԻՄ. ἁναλογέω, παραβάλλω confero, comparo, proportione respondeo Ի կշիռ դնել բանիւ. զուգակշռել. համեմատել. *Զի՞նչ զնոյն ինքն զԱստուծոյ զգետն ընդ մանր անձրեւոյս …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»