- ՀԱՑ
- (ի, ից.) NBH 2-0070 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c գ. ἅρτος panis. (լծ. հյ. Հայս. եւ արաբ. խուպզ ) Զանգուած ալեր եւ ջրոյ եփեալ, խմորուն կամ բաղարջ. ... եբր. լէխմ. *Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո: Եհան հաց եւ գինի: Հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ: Հաց հաստատէ զսիրտ մարդոյ: Կերիցեն ʼի հացից անտի: Ի հացից անտի հօր իւրոյ կերիցէ: Հացիւք սրբովք. եւ այլն. (թո՛ղ զի ʼի յն. ստէպ դնի յոքնակի, այլ ʼի մեզ թարգմանեալ է եզակի:) *Կերա՛յք յիմոց հացից՝ իմաստութիւնն քաղցելոց հրաման տայ. Նիւս. կազմ.: *Հաց սգոյʼʼ. իբր հոգեհաց. Երեմ. ՟Ժ՟Զ. 7: *Հաց կենաց: Երկնաւոր հաց. Շար. այն է կենարար մարմինն քրիստոսի, կամ սուրբ հաղորդութիւնն: *Ո՛վ որ վասն մեր հաց եղեր, եւ այլն. Լմբ.: Տե՛ս եւ ՀԱՑԱՆԱԼ: ՀԱՑ ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ, կամ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ, կամ ԵՐԵՍԱՑ. որ էր ʼի հնումն օրինակ սուրբ հաղորդութեան. Տ. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, եւ այլն: ՀԱՑ ասի լայնաբար եւ ամենայն Կերակուր. ճաշ. ընթրիք. սեղան. σιτίον, σίτον, πέμμα cibus, cibarium եւն. *Խնդրեաց հաց ուտել. եւ եդին առաջի նորա հաց, եւ եկեր. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 20: *Արկէ՛ք հացʼʼ. յն. դի՛ք առաջի հացս. Ծն. ՟Խ՟Գ. 31: *Հաց դատարկութեան ոչ եկեր. Առակ. ՟Լ՟Ա. 27: *Ի հաղորդել ընդ նոսա հացիւʼʼ. յն. աղակից լինել, այսինքն հացակից. Գծ. ՟Ա. 4: *Աղ եւ հաց սեղանոյ զաւազակս ʼի հաւանութիւն ածէ ընդդէմ թշնամեաց. Ոսկ. եփես.: *Իբրու առատ ոք, եւ քաջ, որ ʼի հաց կոչիցէ. Նիւս. կազմ.: *Հաց մեծ գործեալ էր ... եւ սեղան յօրինեալ. Ճ. ՟Ա.: *Անդէն իսկ ʼի հացին քարշեն զալիսն արգամայ Խոր. ՟Բ. 48: ՀԱՑ Ի ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. պօղազ թօգլուղունա. *Մշակքն մեծավաստակք ʼի գործել զանդաստանս քո հաց ի բերան վարձու. Եփր. պհ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.