- ՀՈՒՆ
- (հունի, կամ հնի.) NBH 2-0124 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 13c, 14c գ. (յորմէ Անհուն. եւ Հնար.) διάβασις transitus, vadum. Անցք հնարաւոր. նշանակեալ տեղի անցից գետոյ, իբրեւ ծանծաղ, կամ դիւրին վասն քարանց արկելոց ʼի ներքոյ, եւ այլն. ... *Անց ընդ հունն յակոբայ: Զճանապարհն յորդանանու ʼի հունն. Ծն. ՟Լ՟Բ. 22: Յես. ՟Բ. 7: *Հունն յորդանան գետոյ: Հուն ճանապարհի եւ դիւրագոյն անցս. Մծբ. ՟Ա: Պիտ.: *Անցուցանէին ընդ գետն երասխ՝ ընդ հունն ջուղայու. Ղեւոնդ.: *Հասանել ʼի հունն, ուր գունդք պարսից անցանել կամին. Փարպ.: *Հուն անցից գտանել ʼի հեղեղէ ամպարշտութեանն. Ճ. ՟Բ.: *Զատիկ քրիստոսի հուն անցից է չարեաց. (քանզի պասեք՝ անցք թարգմանի). Եւագր. ՟Ժ՟Գ: *Անհունս ասեմք անհաւատսն, ո՛չ եթէ անելանելիք ʼի հնէն. քանզի ամենայն ուրեք եզերեալք են. Անյաղթ պորփ.: Ուր գոյ նմանութեամբ եւ նշանակութիւն բառիցս՝ Սահման, Չափ, Բաւ. եւ յայս միտ բերի նաեւ ասելն. *Այլով անուամբ վարին, եւ ժամանակօք անբաւիւք ... ո՛չ զուգեալ համեմատեն հուն թուոց առարկութեանցս եւ այլն. Խոր. ՟Ա. 3: (որ բերի եւ ʼի յաջորդ նշ:) ա. ՀՈՒՆ ա. իբրեւ Խուն. ծանծաղ. սակաւաջուր. ... *Ի նուրբ եւ հուն տեղիս ջուրցն անկեալ, եւ ʼի նմին խրեալ. Արծր. ՟Գ. 7: Ի ՀՈՒՆ ԵԼԱՆԵԼ. որպէս ռմկ. գլուխ ելլա .... Մարդ հետ լեզուանի կնոջ ոչ ելանէ ʼի հուն: Բռնութեամբ բան ʼի հուն չելանէ. Ոսկիփոր.: ՀՈՒՆ ՄԻ. Տ. ԽՈՒՆ ՄԻ. *Զի մի՛ ʼի միջի մերում պատմութեանս ընդհատ երեւեսցի, հուն մի նշանակեցաք. Բուզ. ՟Գ. 1: (1-0787) ԸՍՏՀՈՒՆ Տ. ՆԵՐՀՈՒՆ. *Պա՛րտ է եւ ըստ երից ամանակաց ըստհուն լինել. Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.