ՄԻՏ

ՄԻՏ
(մտի, զմտաւ. ՄԻՏՔ մտաց, մտօք.) NBH 2-0281 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. ՄԻՏ ՄԻՏՔ. νοῦς mens διάνοια , ἕννοια, νόημα cogitatio, intellectus φρήν ingenium ἑνθύμησις φρόνησις intellectio, consilium. Իմացական եւ էական զօրութիւն հոգւոյ՝ ծնօղ ներքին բանի. վարի եւ իբր հոգի. խորհուրդ. սիրտ. կամք. հանճար. ուշ. իմաստ, դիտաւորութիւն. հաճոյք. կարծիք. (լծ. հյ. մէտ. մուտ. եւ լտ. իտ. մէնս, մէնդէ. սանս. մաթի, մանաս.) ռմկ. միտք. խելք. *Մինչ չեւ իմ կատարեալ զխօսս ʼի մտի իմում: Ասէր եսաւ ʼի մտի իւրում: Ասէր ընդ միտս իւր: Ասէ ընդ միտս իւր: Խօսեցաւ ըստ մտաց կուսին: Զարմացաւ ʼի միտս իւր յակոբ: Հայիցիս ʼի նա մտօք: Որ գիտեսդ զմիտս մարդկան: Կուրացան միտք նոցա: Գերեմք զամենայն միտս ʼի հնազանդութիւն քրիստոսի. եւ այլն: *Զորս ոչ էր կարողութիւն առանց գրոյ ʼի մտի պահել. Նախ. ծն.: *Որ յիւր միտս չէ, եւ սպանանէ զանձն. Կանոն.: *Բանք չկարիցեն ʼի մտէ հանել (զսովորութիւնն). Ոսկ. յհ. ՟Ա. 18: *Այս է միտ բանիս՝ որ զկնի. Համամ առակ.: *Եթէ ջերմագոյն ոք ʼի միտն (բանիս) կամիցի նայել, զօրինացն խնամոց ասէ. Ոսկ. ես.: *Զիա՞րդ միով բանիւն այնչափ միտք թարգմանէին: Ոչ կարաց ողջ բերել զմիտս բանին: Երկու միտք են բանիս. Կիւրղ. ծն.: Կիւրղ. ել.: *Ի գործ արկեալ (մեկնեալ) զմիտս բանին. Սեբեր. ՟Բ: *Մի՛ վայրապար եւ խառնիխուռն զմիտս ածիցէք, եւ չիմանայցէք զազգի ազգի դէմս մտաց բանիցն եւ զիրաց. Սեբեր. ՟Գ: ՄԻՏ ԱՌՆԵԼ. Ուռ առնել. միտ դնել. միտք ընել, ուշ դնել. *Յուդա կարկառեալ զձեռն իւր՝ եւ մխեցաւ ʼի սկաւառակն, եւ ոչ արարին միտ աշակերտքն. Զքր. կթ.: ՄԻՏ ԴՆԵԼ. καταμανθάνω, κατανοέω, συνίημι, προσέχω considero, animadverto, contemplor, attendo եւն. Ուշ ունել. դիտել ուշով. ունկն դնել արթուն կամ սրտի մտօք. աղէկ նայիլ, ուշ դնել, խելք տալ. ... *Եւ այր միտ դնէր նմա: Միտ եդեալ ճանապարհին: Եւ ես միտ (կամ ʼի մտի) դնէի: Մի՛տ դիր ընթերցուածոց. եւ այլն: *Մի՛տ դիր յովբայ՝ զի՛նչ ասէ: Սովփարայ մի՛տ դիր: Որ ընթանայ ընդ կենցաղս միտ դնելով, ոչ երբէք ելանէ առանց շահի. Իսիւք.: *Մի՛տ դիր գեղեցիկ կարգի ասացելոցս. Խոսր.: *Ոչինչ քաղցրագոյն քան զդնել միտ պատուիրանաց տեառն. Սիր. ՟Ի՟Գ. 37: *Կարդային ինձ, եւ ես ոչ դնէի միտ. Սեբեր. ՟Թ: ՄԻՏՍ ԴՆԵԼ. νουθετέω, παιδεύω admoneo, edoceo. Խրատել. ազդել. խելք սորվեցնել, խելքը խօթել. *Չէ՛ պարտ նախատել, այլ խրատել եւ միտս դնել: Ունկնդրացն միտս եդ՝ մի՛ ʼի բազմացն բարեկեցութիւնս հայել, այլ ʼի սակաւուցն վաստակս. Ոսկ. մ. ՟Ա. 25: *Ամենեցուն միտս դնէ՝ որ ʼի կենցաղումս. (յն. օրինադրէ.) Բրս. գոհ.: *Միտս դնէ նոցա, որ շուրջն կային. Սեբեր. ՟Բ: Ի ՄՏԻ ԴՆԵԼ. ἕχω κατὰ νοῦν, κρίνω judico, statuo. Հաստատել եւ վճռել ʼի միտս. յառաջադրել. լաւ վարկանել. դատել. խելամտել. յիշել. եւ Միտ դնել. միտքը դնել՝ բերել. ... *Դնել ʼի մտի իւրում հասանել ինքն ʼի վերայ քաղաքաց: Արդ եդի ʼի մտի՝ զնա ածել կենաց կցորդ. Զի ʼի մտի եդեալ էր պօղոսի նաւել առ եփեսեաւ. եւ այլն: *Ոչ գիտացին իւրաքանչիւր ոք ʼի նոցանէն, եւ ոչ եդին ʼի մտիʼʼ. յն. յոգւոջ կամ ʼի սրտի. Ես. ՟Խ՟Բ. 25: Ի ՄԻՏ ԱՌՆՈՒԼ. νοέω, κατανοέω, συνίημι, καταλαμβάνω intelligo, comprehendo, cognosco, cogito, considero, animadverto . Իմանալ. ըմբռնել մտօք. տասու լինել. միտ դնել. ուսանել. իմաստասիրել. քաջ խորհել. խելամուտ լինել. հասկընալ, միտք առնել, խելքը հասնիլ, գիտնալ, մտածել. ... *Ի միտ առնուլ զարդարութիւն, կամ զառակս եւ զբանս իորինս, կամ զհանճար: Լուարո՛ւք, եւ ʼի մի՛տ առէք: Յայնժամ ʼի միտ առին: Ի միտ առից, եւ զարհուրեցայց ʼի նմանէ: Զգործս ձեռաց նորա ոչ առնուն ʼի միտ: Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ʼի միտ: Ի մի՛տ առ զաղաղակ իմ. եւ այլն: *Աստուած ինքեան բնութեամբն, ամենայն որ ինչ գոյ հնար ʼի միտ առնուլ բարի. ա՛յն է. տի՛նա անդր եւս է քան զնոսա. Նիւս. կազմ. ՟Ժ՟Ը: ԶՄՏԱՒ ԱԾԵԼ, կամ ԱԾԵԼ ԶՄՏԱՒ. εὑνοέω, ἑνθυμέομαι, νομίζω, ὐπολαμβάνω cogito, inmente agito, considero, existimo եւն. Խորհել, յածել ընդ միտս. խոկալ. որոճել. իմանալ. եւ Կարծել, համարել, դնել ʼի մտի. ... *Զմտաւ ածել զնմանէ կատարեալ իմաստութիւն է: Պետրոս զմտաւ ածէր վասն տեսլեանն: Զմտաւ ածէր՝ թէ իմասցին եղբայրք նորա: Մինչդեռ նա զայս ածէր զմտաւ: Իսկ նա ոչ այսպէս ած զմտաւ: Այդպէս ածէ՛ք զմտաւ: Ա՛ծ զմտաւ զբանդ, եւ ʼի մի՛տ առ զտեսիլդ. եւ այլն: Ի ՄԻՏՍ ԳԱԼ, կամ ԼԻՆԵԼ. (յն. պէսպէս ոփոջ.) Յինքն գալ. զգաստանալ. զգալ անձին. խորհել, եւ զօրանալ. ինքնիրեն գալ, խելաբերիլ. ... *Եկեալ ʼի միտս իւր ասէ: Պետրոս իբրեւ ʼի միտս եղեւ: Եւ լեալ ʼի միտս ասէ. Ղկ. ՟Ժ՟Ե. 17: Գծ. ՟Ժ՟Բ. 11. 12: *Մի՛ երկնչիր դանիէլ, ʼի միտս քո լե՛ր, յո՛տս կաց. Կոչ. ՟Ժ՟Բ: Ի ՄՏԱՑ ԱՆԿԱՆԻԼ. Ի ՄՏԱՑ ԵԼԱՆԵԼ. Մատթափ լիենլ: ցնորիլ. ... *Եւագորաս ʼի մտաց անկաւ. Եւս. քր. ՟Բ: *Ոգիք ըմբռնեալ ʼի չարիս՝ եւ ʼի մտաց եւս անկանին. Ոսկ. մտթ.: *Յանկարծակի սկսաւ ելանել ʼի մտաց իւրոց. Եւս. պտմ. ՟Է. 16: *Զի այնպիսի ոք կին եւ ʼի մտէ իմն սովոր է ելանել. Ոսկ. ես.: Ի ՄՏԱՑ ԱՍԵԼ. որպէս Ըստ մտի եւ ըստ հաճոյս խօսել. իր խելքէն՝ իր քովէն ըսել. *Եթէ ʼի մտաց ինչ ասիցեմք, մի՛ հաւատար. Սեբեր. ՟Գ: Ի ՄԻՏ ԱՐԿԱՆԵԼ. որպէս Զմտաւ ածել. *Ի միտ արկեալ զբանս հրեշտակին՝ մրրկաւ անյուսութեան ծփէր. Բրսղ. մրկ.: ԸՆԴ ՄԻՏՍ ՀԱՐԿԱՆԻԼ. Անցանել ընդ միտս քննութեամբ. բովանդակիլ մտօք. *Աստուած՝ ոչ միայն ʼի ձեռաց չզննի, այլ եւ ոչ ընդ միտս ուրուք հարկանի. Եղիշ. ՟Բ. (որ եւ ասի, չանկանիլ ընդ մտօք. ռմկ. խելքէ մտքէ չանցնիր. մտքի կամ խելքի մէջ չիսղմիր:) ԸՆԴ ՄԻՏ ՄՏԱՆԵԼ. ԸՍՏ ՄՏԻ ԱՅԼՈՅ ԼԻՆԵԼ. Հաճոյանալ. մարդահաճել. հաճել զայլս կամ զմիտս այլոց. գողանալ զմիտս. աչք մտնալ, հաճոյ ըլլալ, ուրշի քեֆը ընել. ... *Կամէր ընտանեբար ընդ միտ մտանել անօրինին: Նաեւ առն այնպիսի իսկ ընդ միտ մտանիցես: Ոչ խաբէութեամբ ընդ միտ ինչ մտից մեծին: Ապրեցուցին զյովնաթան, զի ընդ միտ մտցեն հօր նորա: Ընդ միտ մտանել աստուծոյ: Աւետաբերն կարծեաց, եթէ ընդ միտ ինչ մտանիցէ դաւթի. Եղիշ. ՟Դ: Ոսկ. եբր.: Եփր. թագ. ստէպ: *Հաճեաց զմիտս նորա. եւ եղեւ նա ըստ մտի լինել՝ բարեաց եւ չարաց. Սարգ. յկ. ՟Զ. ԸՍՏ ՄՏԻ անձինն. Ըստ հաճոյս իւր. ըստ կամի. ըստ քմաց. ... *Հանգստեամբ վայելել, եւ ըստ մտի շրջել: Եւ ոչ զայսոսիկ ըստ մտի ունիմք. Սարգ. ՟ա. պ. ՟Թ: եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Զ: *Ամենայն ինչ ըստ մտի էր սորա. Լաստ. ՟Ժ՟Բ: ՍՐՏԻ ՄՏՕՔ. Տե՛ս ʼի բառն ՍԻՐՏ. որպէս եւ զայլ բազում ոճս առընթեր այլոց բառից կամ բայից:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ՄԻՏ" в других словарях:

  • ՈՒՇ — (ոյ, ով, ովք. եւ ի, իւ.) NBH 2 0552 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c, 14c գ. μνήμη memoria. պ. հուշ. ուս. Արմատ Յիշելոյ. Յիշողականն. յիշողութիւն, եւ Ուշադրութիւն. մտադրութիւն. դիտողութիւն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՐԿԱՆԵՄ — (հարի, հա՛ր.) NBH 2 0063 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ն. τύπτω, πατάσσω, βασανίζω percutio, caedo, verbero եւն. Արմատն ո՛չ է Հարկ, այլ Հար (որոյ սաստկականն է Զարկ), եւ Վէր. եւ Ուռն. ուստի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄՏԱԴԻՐ — (դրի, րաց.) NBH 2 0303 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c, 14c ա. προσέχων, νοῦν ἕχων animum adhibens, intendens, obtentus. Որ միտ դնէ. ուշադիր. ուշակալ. զգաստ. փոյթ. *Զգաստիցն եւ մտադրացն առ ʼի յուղղութիւն բաւական է: Ոմն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՐԵԾՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 449 Chronological Sequence: Unknown date, 8c, 10c գ. εὑγονία faecunditas Քաջածնութիւն. արգասաւորութիւն. ծնանելն զբարի բարի զաւակս, կամ զբերս. *Որդի տուաւ խոպանացելոցս ʼի բարեծնութենէ. Խոսր.: Եւ εὑγένεια nobilitas, ingenuitas… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԻՄԱՍՏՈՒՆ — (տնոյ, տնոց.) NBH 1 0850 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c ա. σοφός sapiens. ունօղ իմաստութեան. մտաւոր. գիտուն. խելացի. ... որպիսի լինի միայն իմացական եւ բանական արարած, յետ աստուծոյ աղբերն իմաստութեան. *Մի իբրեւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽՈՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0958 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c գ. ԽՈՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ φρόνησις, φρήν, φρένες prudentia, sapientia, ingenium, mens. որ եւ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ, եւ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. Նախահայեաց առաքինութիւն ուղղիչ մտաց իբրու… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒՇԱԲԵՐԵՄ — (եցի, եալ.) NBH 2 0553 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 14c ն.չ. ՈՒՇԱԲԵՐԵՄ ՈՒՇԱԲԵՐԻՄ եցայ. ձ. μνημονεύω recordor եւ φρονήσιν ἕχω, ἁναπνεύω resipisco, respiro. Յուշ բերել զմոռացեալն. յիշել. որոճել. ի միտ առնուլ. եւ Ի …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒՍԱՆԻՄ — (ուսայ, սի՛ր.) NBH 2 0555 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 11c, 12c հ. μανθάνω disco, didici. ʼի յն. διδάσκομαι . որ եւ ՎԱՐԴԱՊԵՏԻԼ. Ուշիւ առնուլ ի միտ. զուշն լնուլ. սերտել ի միտ. իրագէտ՝ հմուտ՝ փորձ լինել. վարժիլ ի գիրս. կրթիլ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱՏԱՌՈՒ — (ի, աց.) NBH 2 0787 Chronological Sequence: 6c ա. Ոչ քաջ ʼի միտ առօղ. բթամիտ. *Զմէ՞ ʼի քաջ մտառուացն եւ ʼի վատառուսն զնոյն պահանջես. ʼի նոցանէ վասն փութոյն, իսկ ʼի վատառուաց ʼի միտ՝ վասն ջանոյն. Պիտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»