ՈՒՇ

ՈՒՇ
(ոյ, ով, ովք. եւ ի, իւ.) NBH 2-0552 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c, 14c գ. μνήμη memoria. պ. հուշ. ուս. Արմատ Յիշելոյ. Յիշողականն. յիշողութիւն, եւ Ուշադրութիւն. մտադրութիւն. դիտողութիւն. զգուշութիւն. ուշիմութիւն. միտք. խելք. զգալն անձին. զգայական ճանաչումն. յիշատակ. յիշատակութիւն. ... *Զորս խրատեցաւն եւ ուսաւ, ընկալաւ յուշի: Զի մի՛ յոր ուշն կայր ի բանին թաղեալք՝ յայլ կամս զբանն ծախեսցուք. Փիլ.: *Ունիցիս զմեղսն հանապազ յուշի. Ոսկ. եբր. ՟Լ՟Ա: *Գործ արբեցութեան զուշն յապուշ առնէ: Ո՛րչափ եւ արբենայք աստուածային բանիւն, զուշն ապուշ ի բաց մերժէք, եւ զաստուածեղէն յիշատակսն ի տեղւոջն տնկէք. Սեբեր. ՟Թ: *Ուշ եւ լայնութիւն սրտի: Համբարձեալ առ արարիչն ամենայնի զուշն. Փարպ.: *Մի՛ անկցի յուշ յիշատակի, եւ մի՛ յիշեսցեն: Մի՛ ինչ իցէ՝ որ պրծանիցի յուշոյ յիշատակաց. Մծբ. ՟Ժ՟Դ: Ոսկ. յհ. ՟Ա. 1: *Ոչ ուշ յիշատակի ունին ձկունք. Վեցօր. ՟Ը: *Անասնոց եւ գազանաց եւ թռչնոց ետ բարս եւ ուշ առ ի պէտս. որոց ուշն զբարսն շարժէ առ ի ներգործութիւն. Յճխ. ՟Դ: *Զուշին պարտութիւն: Ուշիւ իմաստիցս: Ի յուշոյս իմ տեսութենէ: Անդր քան զկարծիս ուշոյ իմաստից. եւ այլն. Նար.: *Յիւրեանց ուշի պահել, եւ այլոց ծանօթս տալ. Խոսր.: *Յուշի ունիցիք զնշան կատարածին: Ուշի նպատակ: Որպէս աղեղնաւորք ուշի մտօք նկատեն ձգել զնետս, նոյնպէս պարտ է մեզ զամենայն ուշ մտաց եւ մարմնոյ ի նա ունել. Շ. բարձր.: *Ոչ գիտաց. կամ չէ՛ ի յուշի մտաց. Մխ. երեմ.: *Զանհնարին դառնութիւն դժոխոց տարտարոսի ընդ յուշի կապեալ». այսինքն յուշ արարեալ. Յհ. կթ.: ՈՒՇ ԱՌՆԵԼ. ՈՒՇ ԱՌՆՈՒԼ. ՈՒՇ ՈՒՆԵԼ. ՈՒՇ ԴՆԵԼ. προσέχω (յորմէ պռօսխումէն). attendo σκοπέω speculor, observo σπουδάζω studeo ἁκριβόω diligentiam adhibeo συνέρχομαι congredior եւն. Յառել զմիտս. միտ դնել. փոյթ ունել. գուն գործել. նկատել, եւ նկրտիլ. դէտակն ունել. դիտել. հայել զգուշութեամբ. զգոյշ լինել. խելք տալ, աղէկ նայիլ. ետեւէ ինկնալ, ջանալ, զգուշանալ. *Յաղթութեանցն ուշ առնել: Որում ուշ արարեալ բաղձան: Այնմ ուշ առնէր: Ի փախստի ո՞ւշ առնիցես. Եզնիկ.: Փարպ.: Բուզ. ՟Ե. 43: Սեբեր. ՟Թ: *Ուշ բլերն առնէր (դիմել ի բլուրն): Ուշ նմա արարեալ. Զենոբ.: *Ուշ առնէր, անձին հրամայէր. ՟Բ. Մակ. ՟Ծ՟Դ. 42: *Ուշ առեալ կարգին ըստ եօթանասնիցն թարգմանութեանն մեկնեսցուք. Ոսկ. ես.: *Իրաւանց ուշ ունիցիք. Յոբ. ՟Զ. 29: *Պարտ է ի յերկրի ուշ ունել ե՛ւ զվերինսն խորհել: Ամենեքին ուշ կալցին խնամելոյ. Յճխ. ՟Զ: *Երազոցն ուշ ունէր ի գլուխ ելանել. Սեբեր. ՟Ը: *Ամենայն ուրեք կամաց աղաչելեացն ուշ ունէր. Ոսկ. մ. ՟Բ. 1: *Ի բացեայ կայր, եւ ուշ ունէր մրցելոյն եւ դուպարելոյն. Ոսկ. ես.: *Ուշ ունէր կատարածի ելիցն: Ոչ ունէին ուշ, թէ ով է որ մխեաց ընդ նմա ձեռն. Իգն.: *Ո՛ւշ կալ. թէ տիմոթեայ պէտք էին գրոց, ո՞րչափ եւս առաւել մեզ. Խոսր.: *Առ քեզ ուշ ունել հաւատովք. Նար. ՟Լ՟Ե: *Ո՛ւշ կալ, եւ զգոյշ լեր յոյժ: Բանից իմոց ու՛ւշ կալ սրտիւ քով. Սիր. ՟Ժ՟Գ. 16: ՟Ժ՟Զ. 24: *Եւ դու ուշ կալ հեզութեան վարդապետին, զիա՛րդ ոչ թշնամանէ զնոսա. Ոսկ. մ. ՟Բ. 23: *Սիւքեմ ուշ եդեալ դինայի՝ սիրեաց զնա: Ուշ եդեալ հայեսցին յիս: Ուշ եդին խոնարհեցուցանել զիս յերկիր: Զանձն ապրեցուցանել ո՛ւշ դիցուք: Ուշ եդեալ ընթանամ ի կէտ կոչմանն աստուծոյ. եւ այլն: *Ուշ եդեալ քննեսցես զիմաստս սաղմոսաց՝ զոր երգես. Վրք. հց. ՟Բ: *Պարտ է իւրոյ գործոյն ուշ դնել. Բրս. հց.: *Ուշ դնէր ուսման գրոց սրբոց. Վրք. ոսկ.: *Ուշ եդեալ մնային, կամ սպասէ. Փարպ.: Փիլ.: *Եդ սատանայ ուշ ի վերայ՝ ո՛չ ի դաւիթ, այլ ի վերայ իսրայէլի. Եփր. մն.: ՈՒՇ ԿԱԼ. իբր Ուշադիր կալ, կամ, ուշ կալուլ. միտ դնել. *Յորժամ ընթեռնուցու աւետարանն, մի՛ կալ ուշ երեւելի գրոյն կամ ընթերցողին, այլ յերկնից բարբառողին. Ճ. ՟Գ.: մ. ՈՒՇ Ի ԿՈՒՐԾՍ. իբր մ. Ուշ ունելով, քաջ խորհելով, յիշելով, ուշաբերեալ, կամ ջանալով. *Եթէ ոք միտ եդեալ մեղմով ուշ ի կուրծս (կայցէ), գտանէ: Յայնպիսի նեղութեանց եւ խռովութեանց որպէս ի մէջ բազում խաղաղութեանց՝ ուշ ի կուրծս քաջալերէին. Վեցօր. ՟Ե: Ոսկ. ապաշխ.: Իսկ ՈՒՇ Ի ԿՈՒՐԾՍ ԱՆԿԱՆԻԼ, կամ ԱՌՆԵԼ. տե՛ս ի բառն ԿՈՒՐԾՔ: ԶՈՒՇՈՎ կամ ՅՈՒՇ ԱԾԵԼ. Յիշել. խորհել. քաջ զմտաւ ածել. եւ Յիշեցուցանել. *Եւ իմ զայն ամենայն զուշով ածեալ՝ կամեցար եւս արձանագրով յօրինել: Զուշով ածեալ զայն՝ որ ասէր. Եպիփ. թաղմ.: ԶՈՒՇՈՎ կամ ՅՈՒՇ ԳԱԼ. Յինքն գալ. ուշաբերիլ. զգաստանալ. յիշել. ի միտ առնուլ. *Զուշով եկեալ առ ժամայն՝ ասաց. Եպիփ. թաղմ.: *Հայելովն (տեառն պետրոս) յուշ գայ ի հաւուն ձայնն. Յճխ. ՟Ժ՟Թ: *Զի յուշ եկեսցեն, եթէ եւ աստ զտանն տէր մեղմացուցանէ. Երզն. մտթ.: ՅՈ՛ՒՇ. (առանց բայի.) Տե՛ս ի տառն Յ: ՅՈՒՇ ԱՌՆԵԼ. ՅՈՒՇ ԱՐԿԱՆԵԼ. ὐπομνάω, ὐπομιμνήσκω, -ομαι in memoriam revoco, commemoro, praemoneo. Յիշեցուցանել. ազդ առնել. յիշեցնել, միտքը ձգել. տե՛ս եւ ՅՈՒՇԻ ԿԱՊԵԼ ի բառն ՈՒՇ: *Յուշ արասջիր նոցա՝ իշխանութեանց եւ պետութեանց հնազանդ լինել. Տիտ. ՟Դ. 1: *Յո՛ւշ արարէք զայս ազգաց. Երեմ. ՟Դ. 16: *Յուշ առնէր զօրականացն: Յուշ եւս առնէր նոցա: Յուշ առնէր նմա զամենայն բանս ատենին: Եղիշ.: *Զիւրեանց փրկութիւնն յուշ առնէ: Յուշ առնէ նոցա սակս բազմապատիկ շնորհացն աստուծոյ. Սարգ. ՟ա. պ. ՟Թ: *Զդատաստանէն յուշ արար, եւ զկտակէ յուշ առնէ. Ոսկ. մ. ՟Գ. 24: *Զքոյդ երախտիս յուշ քեզ արկանեմ: Ի ձեռն սաստին երկուս իրս յուշ արկանէ: Յուշ արկեալ լինէր ճշմարտութեան թշնամին՝ անօրէն թագաւորին՝ զազատագունդն հայոց. Նար. ՟Լ՟Է: Երզն. մտթ.: Ճ. ՟Բ.: ՅՈՒՇ ԱՐԿԱՆԵԼ կամ ԱՌՆԵԼ ԱՆՁԻՆ. Յիշել. միտքը բերել. *Ոմանք յերիս աւուրս յուշ արկանեն կերակուրս. Փիլ. տեսական.: *Յուշ տայ առնել նոցա Էն անուամբ, թէ ի սկզբանէ աստուած հարց նոցա է. Արշ.: ՅՈՒՇ ԲԵՐԵԼ. Յիշել. խորհել. միտքը բերել, մտմտալ. *Զհանդերձեալ սոսկալի դատաստանն յուշ բերիցէ: Ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք. Վրք. հց. ՟Ժ՟Զ: Նար. ՟Խ՟Ը: ՅՈ՛ՒՇ ԼԻՆԵԼ ՈՒՄԵՔ. μιμνήσκο, -μαι, μνημονεύω recordor, memini. Յիշել. յիշատակել. *Յուշ լիցին ձեզ կապեալքն. Եբր. ՟Ժ՟Գ. 3: *Յուշ լիցի քեզ որդեակ հոգէխառն սնունդն. յուշ լիցին քեզ հալածանք իմ եւ քո ի միասին. Ագաթ.: *Յուշ լիցի քեզ՝ որ գրեցաւն ի սաղմոսարանի անդ: Յո՛ւշ լիցի քեզ եւ մարգարէն. Կոչ. եւ այլն: մ. ՈՒՇԻ ՈՒՇՈՎ. մ. Ամենայն ուշով. ուշադրութեամբ. արթուն հսկողութեամբ. *Հովիւք յականեսցես զհօտս իւրեանց ուշի ուշովն. Մծբ. ՟Ժ՟Թ: Իսկ յասելն Տօնակ. *Հայել արժան է ուշին մտօք յասացելոցս միտս». ընթերցի՛ր, ուշիմ մտօք. կամ իմա՛, ուշի ուշով: ՈՒՇ (2-1058) *Զամենայն զուշով ածեալ՝ ասէր, յիշեցի զաւուրսն զառաջինս: Զուշով ածեալ զխրատ ամբարշտին՝ որ բերանով օձին. Եպիփ. ծն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ՈՒՇ" в других словарях:

  • ՈՒՇ 2 — ( ) NBH 2 0553 Chronological Sequence: Early classical մ. որպէս ռմկ. Տ. ՅՈՒՇ, ՅՈՒՇԻԿ.(լծ. թ. իւշէնմէք, եավաշ եավաշ ). Անագան. յամր. տակաւ տակաւ. *Զոր ու՛շ (կամ յուշ), պատմել դիւրին է ձեզ. Ագաթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԷՏԱԿՆ — ( ) NBH 1 0613 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 12c ԴԷՏԱԿՆ ՈՒՆԻՄ, կալայ. σκοπεύω, ἁποσκοπεύω, παρακώπτω speculor եւ այլն. Դիտել ակամբ՝ իբրեւ ի հեռաստանէ. ուշ ունել. դիտելով ակն ունել. ուշ դնելով նայիլ կամ սպասել …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՏ — (մտի, զմտաւ. ՄԻՏՔ մտաց, մտօք.) NBH 2 0281 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. ՄԻՏ ՄԻՏՔ. νοῦς mens διάνοια , ἕννοια, νόημα cogitatio, intellectus φρήν ingenium ἑνθύμησις φρόνησις… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱԳԱՆ — (ի.) NBH 1 0101 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 12c ա.գ. ὅψιμος serotinus Ո՛չ ագան, ոչ ընդ այգն. ո՛չ կանուխ. յամր. յետին. ուշ, ուշ մնացօղ, ետքի. ... *Ցորեանն եւ հաճար ոչ հարան, զի անագան էին: Տացէ զանձրեւ՝… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՈՒՐԾՔ — (կրծից.) NBH 1 1125 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c գ. Որպէս լծ. ընդ թ. կեօքիւս, կեօքս. στῆθος pectus. Լանջք. տախտակ լանջաց. լայնաբար՝ Սիրտ. ստինց. կուշտ, երբուծ. (որ յայլ լեզուս՝ փոքր կուրծք). *Կոծել, կամ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅՈՒՇ — ( ) NBH 2 0375 Chronological Sequence: Unknown date, 5c, 14c իբր մջ. (ʼի ձայնէս ուշ. յորմէ Յիշել.) իբր Յո՛ւշ լիցի քեզ. զգո՛յշ լեր. կամ ժամանակ է յոյս ինչ ազատութեան հնարելոյ. *Յո՛ւշ տէր, յո՛ւշ. այսինքն՝ թէ հնար ինչ է՝ ʼի ժամոյս տեղի տալ, եւ անձին …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶԳՈՅՇ — (զգոյշք, ʼի զգուշի.) NBH 1 0727 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c, 12c ա.գ. ὀρατικός perspicax, cautus, circumspectus Որ ուշ ունի զգաստութեամբ. ուշադիր. արթուն. անձնապահ. եւ Երկիւղած. զգուշաւոր, աչքաբաց. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶԳՈՒՇԱՆԱՄ — (ացայ, ցի՛ր.) NBH 1 0728 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c չ. Բցռ. խնդր. προσέχω, εὑλαβέομαι , διατηρέω, φυλάττω, ομαι, διαφυλάττω attendo, caveo, observo, custodio Զգոյշ լինել. զգոյշ կալ. պահել… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԽՈՐՀԻՄ — (հեցայ.) NBH 1 0975 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c հ. μελετάω, λογίζομαι, διαλογίζομαι , βουλεύω, ομαι, φρονέω եւն. meditor, cogito, ratiocinor, consulo, consulto, volo եւն. Մտախոհ կամ մտախոհ լինել.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՒՆԿՆԴԻՐ — (դրի, րաց.) NBH 2 0551 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 12c, 13c ա.գ. ἁκροατής, ἁκουιστής auditor εὑήκοος bene audiens, obediens. Ունկն դնօղ. ունկնդրօղ. ուշ դնօղ. անսացօղ. հնազանդ. մերձակայ խօսողին. եւ Աշակերտ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»