- ԱՆԼՈՒՐ
- (-) NBH 1-0157 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c ա. ἁνήκοος non audiens, inobediens, incredulus Անլու. որ ոչ լսէ. խուլ. եւ անհլու. անունկնդիր. անհաւան. չիլսօղ, մտիկ չընօղ. ... *Ոչ հաճեն գիրք զանլուր հրէայսն. Կոչ. ՟Ժ՟Դ: *Ընդ զգայարանս իբրեւ ընդ պատուհանս տեսանեմք եւ լսեմք. եւ յորժամ սոքա փակին, անտես մնամք եւ անլուր. Շ. թղթ.: *Չեղեւ ոք անլուր քարոզութեան Աւետարանին. Սարգ. ՟ա. յհ. ՟Բ: *Աչք կուրաց բացցին, եւ անլուրքն լուիցեն. Տօնակ.: *Վա՛յ քեզ սիրտ իմ, քար անլուր: Մաշկ.: *Ըստ անլուր խստութեանն արժանապէս մերժեցեր. Գանձ.: *Միշտ լսէք, եւ հանապազ անլուր մնայք. Ոսկ. յհ. ՟Ա. 31: *Որք ոչ կամիցին լսել, անլուրք են. Շ. թղթ.: *Անլուր ականջք. Նար.: *Անլուր ճշմարտութեանն սիրէ լինել. Յհ. իմ.: *Յորժամ անլուր խրատուն լինիցիմք. Լաստ.: *Ոչ եղեւ անլուր ձայնի ախտացելոյն. ՃՃ.: *Բազում անգամ ʼի լուր ականջաց խօսիմք, ասեմք, մի՛ անլուր լինիր, այլ մատո՛ առ իս զականջսդ. Խոսր.: ԱՆԼՈՒՐ. Իբր անլսելի. անիմանալի. այն՝ զոր ոչ հասկանայ ոք. *Որք եւ անլուրք լեալք միմեանց՝ զքակտումն ընկալան բարբարոսական միաբանութեանն. Անան. եկեղ.: *Ծնոյց զանլուր միմեանց ձայնիցն շփոթութիւն. Ագաթ.: *Անլուր բարբառս իւրաքանչիւր ումեք բաշխեալ. Խոր. ՟Ա. 8: *Անլուր իրի պատասխանելն՝ գործ է անզգայական անբանութեան. Համամ առակ.: ԱՆԼՈՒՐ. Ոչ լսելի եղեալ կանխաւ. նոր եւ անկարծ. անհնարին. չլսուած. ... ἁνήκουστος inauditus *Գործեաց եւ զանլուր չարիս. Խոր. ՟Գ. 24: *Հարկեցաւ գալ յայս անլուր չարութիւն. Պիտ.: *Որ ոչ տեսին զնոր եւ զանլուր դատապարտութիւնն. Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.