- ՇՐՋԱՆԱԿ
- (ի, աց.) NBH 2-0497 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 13c գ. κύκλος orbis, circulus περίοδος periodus κύκλωμα circuitus, rotatio στροφή conversio περιστροφή inflexio στρεπτόν flexus στρόφιγξ cardo. Որպէս Շրջան. *Բնութեամբ ʼի մարդկայնոցս ոչինչ հաստատուն, այլ՝ շրջանակ իմն մերոց իրացն շուրջ ընթանայ: Պօղոս զբազում շրջանակս աւետարանին ելից. Ածաբ. աղք. եւ Ածաբ. առ որս. ՟Ժ՟Բ: *Թշնամիք եղիցուք շրջանակաց աշխարհիս: Ո՛րչափ շրջանակք տարեաց ընթացան մինչեւ ցայժմ. Իսիւք.: *Լցեալ բովանդակեալ շրջանակ բոլորակի շլբ ամաց. Յհ. կթ.: *Ահա բարդեցան կուտեցան շրջանակք ամացս ընդունայնութեան: Ի յաւարտումն լրման շրջանակի եօթնեակ դարուց վախճանի. Նար. ՟Ձ՟Գ. եւ Նար. խչ.: *Ի շրջանակին (ընթացից ասպհարիզի) առանց խաթարելոյ: Ի շրջանակաւ մարտին յաղթեաց. Եւս. քր. ՟Ա: *Բազում շրջանակս ունին մեր ստորին կեանքս. Ածաբ. կարկտ.: *Ի բանից շրջանակս. Բրս. սղ.: ՇՐՋԱՆԱԿ. որպէս Պարունակ. գօտի. կամար. ծիր, բոլորակ. շրջանաւոր աշտիճան. եւ Որ ինչ պատի զիւիք, կամ շրջան առնու կամ կարէ շրջշրջիլ. դարձուած. ծղխնի. *Կենդանական շրջանակ (զոդիակոս): Որ շրջանակօք ʼի միմեանց վերայ բազմօք եդեալ: Շուրջ զնովաւ լամբար իմն շրջանակ սքանչելի: Խոհականութիւնն եւ արծութիւն կարեն պարիսպս եւ շրջանակս արկանել զհակառակօք չարեացն. Փիլ.: *Գիտիցե՞ս զշրջանակս (կամ զշրջանս) երկնից. Յոբ. ՟Լ՟Ը. 33: *Շրջանակս երկնից՝ զդասս մարգարէից եւ իմանալ. Նար. յովէդ.: *Սիւնս երկուս, եւ շրջանակս քանդակագործից սեանցն ʼի վերայ գլխոյ սեանցն: Հանդէպ դրանն մափկաթ մինչեւ յելս շրջանակին: Եւ ինքն դարձուսցէ զշրջանակս: Երկաթ բազում ʼի բեւեռս դրանց եւ դրանն. եւ զշրջանակսն արար դաւիթ. ՟Գ. Թագ. ՟Է. 41: Նեեմ. ՟Գ. 31: Յոբ. ՟Լ՟Է. 12: ՟Ա. Մնաց. ՟Ի՟Բ. 3: *Որ ունի ասէ զշրջանակն կամ զծիր երկրի. տեսանե՞ս, զի բոլորակ իմն է երկիր. զի շրջանակն ասելն՝ զայն իմն յայտ առնէ. Գէ. ես.: *Ողնայարական ուղղաւն ʼի սմանէ լսռունք ստեղծեալ տարածանէր իբրու շրջանակք. Պղատ. տիմ.: *Պարանոցիս շրջանակք (այս ինքն դարձուածք). Նիւս. կազմ. ՟Լ՟Բ: ՇՐՋԱՆԱԿ. περίπατος ambulacrum. Տեղի շրջելոյ. ճեմելիք. *Ի փողոցս եւ ʼի սրահս եւ ʼի պէսպէս շրջանակս (ապարանից). Ոսկ. փիլիպ. ՟Ժ: մ. ՇՐՋԱՆԱԿԱՒ իբր մ. Շուրջանակի. շրջան առնլով. շրջանաւ. դիւրաշրջիկ լինելով. *Շրջանակաւ ամպարիշտքն շրջին, եւ ջանան զրաջան առնել զքեզ. Մանդ.: *Շուրջ շրջանակաւ. կամ շրջանակաւ շուրջանակի. Ել. ՟Ի՟Ե. 11. 24. 25. եւ այլն: Գրի եւ ՇՐՋԱՆԱԿԻՒ. κύκλῳ. *Բաշխեն մասկունքն շրջանակիւ յայլ եւս հեռագոյն մասնկունսն. Պղատ. տիմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.