- ՈՂՆ
- (ողին, ղամբ, ունք, անց.) NBH 2-0507 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 13c գ. νῶτος, νώτον dorsum, tergum. Յետակողմն միջոց մարմնոյ՝ հանդերձ ուղղալից չարիւք ոսկերաց՝ սկսել յուլանէ կամ ի ծոծորակէ ցգաւակն. թեկն. թիկունք. թիկնամէջ. միջնողն. մէջ ուսոց. նուս. կռնակ, քամակ, շալակ. ... *Անկաւ հեղի յաթոռոյն յետս առ դրանն, եւ բեկաւ ողն նորա, եւ մեռաւ: Խոտացուցին զողն իւրեանց քան զողն հարց իւրեանց. ՟Ա. Թագ. ՟Դ. 18: ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 14: *Կապել շառաշիղս աղի ի վերայ ողին նորա. Ագաթ. յորմէ եւ այլք. (ուր յետինք գրեն՝ ողան): *Ընդ մէջ ողինն թափանցիկ դիպեցուցանէ (զնետն). Արծր. ՟Ա. 14: *Միեղջերու, որ է մեծ գազան, եւ ի վերայ ողինն ճանգ. Խոր. աշխարհ.: *Յետուստ կողմանէ է ողն, թիկանցն (յն. լայնութեան ուսոցն) հաստատուն զգուշութեամբ երկոցունց. Նիւս. կազմ.: *Բազուկք, եւ առ պարանոցաւն ողունքն՝ քան զամենայն ինչ է հզօրագոյն՝ որ ինչ մարդկան են անդամք. Փիլ. լին.: *Ողունք մեր տեռեալ են ի փայտակրի. Եղիշ. ՟Ը: *Եբարձ ողամբն անտաշ քարինս. Տէր Իսրայէլ. նոյ. ՟Ի՟Ը.: ՈՂՆ. ῤάχις spina dorsi. Ողնայար ուղղալից. ... *Ռաքիս, ողն. Գաղիան.: *Կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձոյլ երկաթոյ. Յոբ. ՟Խ. 13: *Զայսոսիկ իջուցին առ ողամբն, եւ զծննդականն ի միջի ըմբռնեալք ուղեղ. Պղատ. տիմ.: *Ձուկն բիտոն սղոցէ ողամբն զողնափայտ նաւուցն. Մագ. ՟Ժ: ՈՂՆ. νωτιαῖα μυελίς, τὸ νωτιαίον dorsi medulla. Ուղեղ ողին կամ ողնաշարին. կռնըկին ծուծը. ... *Խելքն (ուղեղ գլխոյն), եւ ողինն ուղեղ: Ջիղքն խստագոյնք են յաւէտ՝ որ յողանէն, եւ ի սոցանէ եւս յաւէտ՝ որք ի ներքուստ կուսէ ողինն. քանզի որքան առաւել զատի ի խելացն ողնն, այսքան առաւել խստագոյն լինին եւ ջիլքն ի նմանէ բուսեալ: Իւրաքանչիւր յօդ ողինն զզոյգս ջղացն առաքէ յիւրմէ. Նիւս. բն. ՟Ի՟Զ: *Գնային ի բարձր պարանոց ոչ միայն հպարտացան, այլեւ ճեմելով եւս անառակեցան, յողն եւ ի ճեմս պարանոցաւ. Գէ. ես. (որ է սիգաճեմ շարժուած կանացի): ՈՂՆ. նմանութեամբ՝ Վերնակողմն իրաց, որպէս երկնի, լերին, նաւու, եւ այլն. *Թուէր (տեսանել) զերկինս բացեալ, եւ ի վերայ ողինն երկնի զյիսուս անբաւ բազմութեամբ մարդատեսակ հրեշտակաց. Դիոն. թղթ.: *Ամենայն ողունք, ձորք եւ ծործորք, եւ սարք. Նիւս. կազմ.: *Զարթուցեալ մարգարէին, եւ ի վերայ նաւին ողին եղեալ՝ ետես զամպ ձմերայնոյն. Փիլ. յովն.: Իսկ յասելն Եփր. թագ. *Ողն բեկեցաւ ախաբու (ի լուր գալստեան եղիայի)». իմա՛ որպէս ռմկ. մէջքը կոտրեցաւ. (թերեւս լաւ եւս իցէ ընթեռնուլ, ողնբեկեցաւ ախաբ): ՈՂՆ ԱՌՆՈՒԼ. ՅՈՂՆ ԿԱԼ. ՅՈՂՆ ԱՆԿԱՆԻԼ. ՅՈՂՆ ԵՐԹԱԼ. ὐστιάζω, ὔπτιος γίνομαι, ἁναπεπτικῶς ἴσταμαι supinus sum, in lapsu persto. Յեցուցանել զողն, կամ հանգչել ի վերայ ողին, եւ Ընկողմանիլ ի վերայ թիկանց. եւ Խստապարանոց լինել, բարձրավզել. եւ մանաւանդ՝ Յորսայս անկանիլ յուլութեամբ. անհոգանալ. յօրանալ. տե՛ս եւ ԸՆԴՈՂՆԻԼ, ՑՈՂՆԻԼ ... *Եւ ոչ սակաւ ժամանակս տային ողն առնուլ (յն. շունչ առնուլ), այլ հանապազ ձանձրացուցանէին. Ոսկ. ես.: *Հպարտանալ ամբարտաւանել յողն կալ բարձրապարանոց երեւել ի վերայ երախտաւորաց իւրեանց. ՟Գ. Մակ. ՟Գ. 12. յն. բարձրավզեալք. ὐψαυχενοῦντες cervicem erigentes *Յողն անկեալ անհոգ մնային: Ի բարկանալ տեառն իմում՝ դու յողն անկանիս, եւ ոչ դողաս եւ երկնչիս. Ոսկ. ՟Բ. 4. 14: *Սկսանի այնուհետեւ մերթ յորանջել՝ յողն երթալ, մերթ ձկտել պարապատել. Վեցօր. ՟Ե:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.