ՈՐՊԷՍ

ՈՐՊԷՍ
(-) NBH 2-0536 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 13c նխ. հյց. խնդ. ὠς, ὤσπερ sicut, ut, tamquam. Իբրեւ. նման. հանգոյն. ըստ. պէս. ... *Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին: Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն. եւ այլն: *Մաքրեցար որպէս զոսկի ի հուր. Շար.: *Քրիստոս՝ ե՛ւ որպէս զմարդ ընդունի զհոգին սուրբ, ե՛ւ որպէս աստուած տայ զնա. Մաքս. ի դիոն.: Եւ յամենայն հոլովս ըստ յարակից անուանց եւ բայից. *Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի: Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր: Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ: Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի: Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն: *Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. Վրք. հց. ՟Դ: *Որպէս ընդ մարդոյ մարտուցեալ, եւ որպէս յաստուծոյ յաղթահարեալ. Վրք. սեղբ.: մ. ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὤσπερ, καθώς, καθάπερ, οἶον sicut, ut, quemadmodum ἁκολούθως consequenter. Որով օրինակաւ. զո՛ր օրինակ. ըստ որում. ինչպէս. ... *Արար՝ որպէս հրամայեաց նմա: Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի: Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու: Արարին՝ որպէս ուսանն: Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է: Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն: Յարեաւ, որպէս ասացն: Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն: Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ: Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք: Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի: Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս: Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր: Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն: *Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. Ոսկ. ես.: *Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս: Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. Գէ. ես.: մ. ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὦς ἅν, ὄταν, ὤστε ut, quum, cum, mox ut, dum, quando ἑν τῷ in եւն. Յորժամ. իբրեւ. երբ. մինչ. այն ինչ. զոյգ ընդ. երբոր. պէս. ... *Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից: Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա: Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն): Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն): Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն: մ.մջ. Ո՞ՐՊԷՍ. մ.մջ. πῶς; quomodo? Որո՞վ օրինակաւ. զիա՞րդ. ի՞նչպէս. ... *Ցօրէնս զի՞նչ գրեալ է, ո՞րպէս ընթեռնուս: Հայեցարո՛ւք ի շուշանն, ո՛րպէս աճէ: Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս, կամ զի՞նչ խօսիցիք: Պատմեաց մեզ, ո՛րպէս ետես զհրեշտակն. եւ այլն: *Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն: Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. Եղիշ. ՟Գ. ՟Է: *Զի ո՛րպէս եւ է՝ ծանիցուք զանճառելին. Բրս. ապաշխ. յն. ὀπωσδήποτε utcumque. Ասի եւ ի հոլովականն. *Ի ներքոյ կալով հրամայէր զո՛րպէսն առնել. Խոր. ՟Բ. 32: *Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանացն՝ որ ի թուրքացն, եւ գտի այսպէս. Վրդն. պտմ.: շ. ՈՐՊԷՍ շ. οἶον ut. որ եւ ՈՐՊԱԿ. Օրինակ իմն. Ո՛րգոն. ո՛րզան. զոր օրինակ. ինչպէս, օրինակ ըլլայ. ... *Մարմին, ո՛րզան, քար. եւ իր, ո՛րպէս, խրատ: Ազգական է, որ զազգ յայտնէ. ո՛րպէս, վրացի. Թր. քեր.: *Կարծիցի ոմանց, որպէս, յունացն հեթանոսաց, եւ արանցն մոգուց, եւ հերձուածողաց. Եզնիկ.: շ. ՈՐՊԷՍ. շ. ὄπως, ὄπως ἅν ut, uti, ut quippe, quatenus. Նոյն ընդ Որպէս զի. զի թերեւս. զի. որ. ... *Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո: Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո: Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ: Որպէս արդար եղիցես ի բանս քո: Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո: Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ. եւ այլն: մջ. Ո՜ՐՊԷՍ. մջ. ὠς! quam! Բա՛բէ, քանի՛. ո՛վ զիա՛րդ. իբրե՛ւ զի. որպէ՛ս զի. *Ո՜րպէս սիրելի են յարկք քո, տէր զօրութեանց. Սղ. ՟Ձ՟Գ. 1: *Ո՛վ խորք ... ո՜րպէս (կամ որպէ՛ս զի) առանց քննելոյ են դատաստանք նորա. Հռ. ՟Ժ՟Ա. 33: շ. ՈՐՊԷՍ ԶԻ. շ. ὄπως, ἴνα ut, uti. Զի. այսինքն Վասն այնորիկ՝ զի. առ այս վախճան՝ զի. որ. ... *Առնեն, որպէս զի փառաւորեսցին: Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ: Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն: Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա. եւ այլն: ՈՐՊԷՍ ԶԻ. ὤστε, ὤς ita ut, quasi. ըստ յն. ոճոյ. Մինչ զի. այնպէս զի. որպէս թէ. իբր թէ. անանկ որ. ... *Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ: Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ: Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ: Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս. եւ այլն: Կամ *Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր: Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ: Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն: *Բաժակ անապակ խառնեալ. որպէս զի ասիցէ, թէ սեռն յարդարութիւնն է, եւ խառնեալ ի մարդասիրութիւն. Սեբեր. ՟Թ. *Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն: Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. Խոր. ՟Բ. 27: ՟Գ. 61: *Որպէս զի ասիցէ». այսինքն որպէս թէ. Կիւրղ. ղկ. ստէպ: *Դողացուցանէր. որպէս զի փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց: Տէրն ինքնին օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք: Որպէս զի բարեկամացեալ էր նորա ընդ հերանայ հոնի. Եղիշ. ՟Բ. ՟Ե. ՟Է: *Առատաձեռն առ ամենեսեան գտեալ՝ սիրալիր սրտիւ, որպէս զի յայսմ սակի ամենեքեան իսկ նմա հաճեալ հաւանեալ էին. Յհ. կթ.: մջ. ՈՐՊԷ՛Ս ԶԻ. մջ. ὠς! quam! Ո՛վ ո՞րպէս. քանի՞. իբրե՜ւ զի. *Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած: Որպէ՛ս զի ահեղ են գործք քո: Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր: Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո. եւ այլն: շ. ՈՐՊԷՍ ԹԷ. շ. ὠς, ὤστε tamquam, ac si, iya ut, sicut, quasi. Որպէս այն թէ. իբր թէ. եւ Մինչ զի. ... *Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան: Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին. եւ որ լայցեն, որպէս թէ ոչ լայցեն: Այնպիսի պոռնկութիւն, որ ոչ եւ ի հեթանոսս. որպէս թէ զկին հօր իւրոյ ունել. եւ այլն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՈՐՊԷՍ" в других словарях:

  • ԲԱՆ — I. (ի, ից.) NBH 1 431 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ʼի գիր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ի — I. ( ) NBH 1 0841 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c նախդիր տրական հոլովոյ որպէս Առ. յ. ց. միայն ՛ի սկզբան բառից բաղաձայն տառիւ հաւելոց. εἱς, ἑπί, πρός in, ad. *Դարձաւ առ նոյ ʼի տապան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼ — I. (ոյ, ում, յայլմէ, լով, լոց, լովք.) NBH 1 0082 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 15c ա. Նոյն ձայն է եւ յն. լտ. տճկ. ա՛լլոս, ա՛լիուս, իլ, էլ. ἅλλος, λη, λο alius, ia, iud, λοιπός, ἑπίλοιπος… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁՆ — (ձին, ձինք, ձանց.) NBH 1 0192 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. (լծ. հյ. ինձ, ինձէն, ինքն. եւ ար. ինս, ինսան.) Ինքնութիւն իմացական եւ բանաւոր էակի՝ դիմաւ որոշելոյ. անհատն բնութենակից …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿՆ — I. (ական, ակամբ. դուն ուրեք եւ՝ ակին, ակունք.) NBH 1 0023 0024 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c ԱԿՆ. եզականն բառիս ԱՉՔ. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք. ... ὁφθαλμός oculus *Ակն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀՈԳԻ — (գւոյ, ւոց. լինի եւ հոգեաց.) NBH 2 0113 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 11c, 12c, 13c գ. (թո՛ղ զի գրի եւ հոգոց՝ իբր հոգւոց. եւ հոգւոց՝ իբր հոգոց:) Նոյն է ընդհանրապէս եւ Ոգի. (լծ. ոգել, եւ հագագ. իբր շունչ. որպէս եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Զ — I. ( ) NBH 1 0708 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ բաղաձայն, եւ այն կիսաձայն ըստ բզզանաց մեղուաց՝ մանաւանդ յառաջ քան զբաղաձայնս. զորօրինակ՝ զմարդ, զնա. որ գրի եւ զընա, իբր ըզընա. զի միշտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ւ — ( ) NBH 2 0922 Chronological Sequence: Unknown date, 5c, 12c Ւ, կամ ւ. Տառ՝ անուանեալ Հիւն, սիւն. ըստ տեղւոյն ձայնաւոր երկբարբառ, իբր Եու, իյո՛ւ, եւ ըստ տեղւոյն բաղաձայն՝ որպէս մեղմ վ. յար եւ նման մի նոյն նշանագրի լատինացւոց, որ կրկին ձեւով գրի,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ա — ( ) I. NBH 1 0001 Chronological Sequence: Unknown date, Early classical, 14c մջ. Ա՛. Ա՛յ, ո՛վ. է՛յ. եա՛, հա՛, պրէ. *Ա՛, դու աստուած իմ ես. Ոսկիփոր.: *Ա՛ թշուառական. Ճառընտ.: մջ. Ա՛ Ա՛. մջ. Oimoi, Hei mihi! եբր. ա՛ա՛: Ո՛ո՛. ո՛հ ո՛հ. օ՛օ՛, ա՛յ ա՛յ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՍՏ — ( ) NBH 1 0786 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c κατά, κατ’ (լծ. ըստ. որպէս եւ κάτω , է ʼի ստոր). secundum, juxta ἁκολούθως consequenter եւն. Հանգէտ. հանգոյն. համեմատ. յար եւ նման այնպէս՝ որպէս …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»