- ՈՒՂԵՂ 2
- (ուղղոյ, կամ ուղղւոյ, ոց.) NBH 2-0544 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. ՈՒՂԵՂ 2. μυελός, ἑγκέφαλος cerebrum. իտ. cervello. (գրի եւ ՈՒՂԻՒՂ, եւ ՈՒՂԻՂ, ուղղի, ից. ռմկ. ըղեղ ). որ եւ ԽԵԼՔ ասի. Ծուծ գլխոյ. օթարան մտաց. փափուկ եւ ոգելից հիւթ սպիտակ իւղաւոր՝ փակեալ ի խելապատակի, ուստի ծորի ոյժ եւ պարարտութիւն ընդ ամենայն խողովակս մարմնոյ ոսկերաց. ... *Ուղեղ գլխոյ. Նիւս. բն. ՟Դ: Բուզ. ՟Ե. 3: *Եհար վաղերբ զգլուխն երուանդայ, եւ ցրուեաց զուղեղն ի յատակս տանն. Խոր. ՟Բ. 44: *Յուղղոյն սնանալոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ. Եզնիկ.: Եւ ո՞վ ոք որ ուղեղ ի գլուխն (յն. միտս) ունիցի, եւ այնպիսի գործս գործիցէ. Ոսկ. մ. ՟Բ. 11: *Ամենայնի սկիզբն իսկ ուղղին է լինելութիւն ... եւ սա իսկ ուղիղս յայտնելոց եղեւ (տարրից) ... զուղիղն ի սոցանէ գործեաց ... անուանեաց ուղիւղին զսա մասն սկաւառակ ... ուղղով խառնէր ... ուղղաւն ի սմանէ ստեղծեալ, եւ այլն. Պղատ. տիմ.: *Օծումն ուղղոյս սենեկի (այսինքն խելապատակին). Նար. ՟Ղ՟Գ: *Գլուխն, յոր ուղեղն է գանձեալ: Ուղեղն վարդապետէ անձինն եւ խելացն զգործս եւ զբանս: Իմաստ ուղղին ի գլուխ մարդոյն է: Իմաստիցն՝ որ յուղղոյն: Թափուրս ի հոգւոյն ուղղոց. Նար. երգ.: *՛ախելով արկանէր ընդ սաղաւարտն եւ ընդ ճակատն ի ներս յուղիղն (այսինքն յուղեղն): Ուղիւղ գլխոյ եւ ոսկերաց: Եօթնեակն՝ աթենա կուսածին յուղւոյն (այսինքն յուղղոյն) արամազդայ. Պիտ.: Արիստակ. գրչ.: Մագ. ՟Ը: ՈՒՂԵՂ. μυελός medulla. իտ. midollo. ծուծ .... նմանութեամբ՝ Պարարտութիւն. *Ուղղեղ (կամ ուղիւղ, կամ ուղիղ) նորա շճեսցէ: Շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոց (կամ ուղղոյ): Կերիջիք զուղեղ (կամ զուղիւղ) երկրիս. Յոբ. ՟Ի՟Ա. 24: Եբր. ՟Դ. 12: Ծն. ՟Խ՟Ե. 18: *Կերիցես զուղեղ երկրին. ասորին ասէ, զբարութիւն երկրի. Կիւրղ. ծն.: *Ոչ պատրեաց զմեզ ուղեղ պարգեւացն նորա. Եփր. համաբ.: Սնեալ էին ուղղովք զուարակաց. Եղիշ. ՟Ը: *Շարամածի ամենայն թանձրութիւն նորա կակղապէս իբրու յուղղէ լինելով, եւ սնանելով կաթամբ. Պղատ. տիմ.: *Որ ի գլխոյն ընդ պարանոցին եւ ողնաշարին ուղիւղն է մածեալ. անդ: *Սովն տիրեաց յաղիս եւ յուղիղս: Ուժգին ջերմ իբրեւ ի խոր ուղոյ (այսինքն ուղղոյ) նորա այրէր զնա. Եւս. պտմ. ՟Գ. 6: ՟Թ. 11: *ʼիլք, ուղեղ, ոսկր, ատամն: Յոսկեր կառուցեալ՝ կարծրանայ, եւ յուղղի կակղանայ. Նիւս. բն. եւ Նիւս. կազմ.: *Փորձ իրացն իսկ յուղեղս ամենայն մսեղեաց ցուցանէ (լնուլ եւ պակասել ըստ լուսնի): Լրմունք եւ պակասութիւնք ուղղոց անասնոց եւ մարդկան. Եզնիկ.: Շար.: ՈՒՂԵՂ 2 (2-1058) *Հերձաւ գլուխն նորա, եւ արիւնն հանդերձ ըղեղաւն ցրուեալ ʼի վերայ վիմին. Ոսկիփոր. հին. (նորն, ըղեղովն):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.