- ԱՆՀԱՍ
- (ի, ից.) NBH 1-0180 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. ἁνέφικτος inaccessus, non assequendus Յոր չէ մարթ հասանել. անմատոյց. եւ անհնար ʼի ձեռս բերել կամ ստանալ. որուն որ հասնիլ չըլլար. ... *Անզգամ միտք՝ անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. Փիլ. այլաբ.: *Ցանկացեալ անհասից՝ պատրանօք բանսարկութիւն. Անան. նին.: *Ոչ տենչայ անհասիցն. Սահմ. ՟Ժ: *Հնարաւոր անհասից. Նար. ՟Ծ: *Անհասն ʼի բարձրութեան. Շար.: *Իբր անհաս ոչ ըմբռնական: Յընթացս թեւոց թեթեւոց հողմոց անհաս երագմամբ: Փախեաւ որպէս անհաս: Պատուար անհուպ եւ անհաս մատուցման դժնեայ դժրողաց. Նար.: *Զանյուսալին մեզ անհասիցդ ընկալցուք գիր. Մագ. ՟Ժ՟Բ: Կամ անհասանելի. անըմբռնելի. անիմանալի. անբովանդակելի. ἁκατάλληκτος incomprehensus, incomprehensibilis *Զմեծութիւն էութեանդ՝ անհաս գերագոյութեամբ ամփոփեցեր. Պիսիդ.: *Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել: Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել: Անհաս ʼի քննողաց: Անհաս մտաց եւ խորհրդոց. Ագաթ.: *Անհաս է քան զմիտս. Յճխ.: *Անհաս իմաստից թեւոց: Փառաց անհասից: Ընդ հօր անհասի: Զանհասն հրեղինաց. Նար.: *Անքնին անհաս. Պտրգ.: *Յորժամ իմանան զնա, յայնժամ ճանաչեն՝ թէ անհաս է. Լմբ. սղ.: Կամ թաքուն. գաղտնի. խորին. դժուարիմաց. ἁπόκρυφος absconditus ... *Զբանս անհաս քննեսցէ (կամ ʼի գաղտնիս նորա մտախորհ եղիցի). Սիր. ՟Լ՟Թ. 10: *Անհաս մնայ բանս: Յայտնի է բանս, եւ ըստ պարզ տեսութեան անհաս: Վարք առաջին սրբոցն եւ բանք՝ իբր զանհաս թուին յաչս մեր. Լմբ. սղ.: Եւ իբր անպատմելի, կամ անհամեմատ. *Որ էր պատկերաւն եւ հասակաւն անհա՛ս գեղեցիկ. Մարթին.: Կամ իբր դժուարին. եւ անհաւատալի. եւ մտացածին. *Անհաս արհեստ (նաւարկութեան). Պիտ.: *Զանհաս պատմութիւն ստեղծանեն յանհանճար մտաց. Վեցօր. ՟Բ: ԱՆՀԱՍ. Տհաս. խակ. խամ. *Պարզէր զանհա՛ս եւ զխակ լեզուսն տղայոց. Ճ. ՟Թ.: *Սերմանօղ անհաս տարահաւանութեան՝ հնձեմ լիաբուռն զամբարշտութեանցն տոյժս. Պիտ.: ԱՆՀԱՍ. Ոչ հասու. ոչ լիով խելամուտ. անգէտ. անտեղեակ. ἁγνοῶν ignorans, minime comprehendens ... *Անհասք Աստուածաշունչ գրոց եղեալք՝ մոլորեցան յաղագս ճշմարտութեանն. Աթ. ՟Ժ՟Բ: *Անհասք դոցա եղեալ մեր: Անհաս եղեալ մտածութեամբ՝ լռեմք. Խոր. աշխարհ.: *Անհաս լիեալ յառաջագոյն այսպիսի իմաստութեան. Արշ.: *Ամենայն երկնաւոր զօրութիւնքն անհաս են աստուածային փառացն. Յճխ. ՟Գ: *Անհաս եղայ, եւ ոչ կարացի հետազօտել խորհրդոցն Աստուծոյ. Նար. երգ.: *Թշնամին անհաս գոլով նորին մարդանալոյն խորհրդոյ. Լմբ. անառակ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.