- ՍԱՅԼ
- (ի, ից, կամ ոյ, ով, օք.) NBH 2-0692 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c, 14c գ. ἄμαξα carrus, plaustrum. Կառք բեռանց կամ բազմութեան՝ ձգեալ յառջառոց, հովանաւոր կամ բաց. տե՛ս ՎԱՉ. սալ. ... *Տացես առնելու յերկրէս եգիպտացւոց սայլս մանկանց եւ կանանց ձերոց: Լծեցէ՛ք զերինջսն ʼի սայլին, եւ դիք զնա ʼի վերայ սայլին: Ետու զեղինսդ յողջակէզս, եւ զփայտ սայլիցդ եւ զցորենադ ʼի զոհս: Զոր օրինակ հոլովի սայլ լի օրանաւ, եւ այլն: Տե՛ս եւ կամնասայլ: *Բերին սայլօք նոցին աւանի ... հաւաքեալ ʼի սայլսն: Յառաւել տանջանացն ոչ եւս զօրէր գնալ, այլ ʼի ճանապարհին սայլով բերէին. Խոր. ՟Գ. 32: Ճ. ՟Բ.: ՍԱՅԼ կամ ՍԱՅԼՔ՝ նմանութեամբ. ἁρκτοῦρος (որպէս թէ արջադի). arcturus, plaustrum. Եօթնաստեղետն կրկին աստե զատունք բեւեռականք ʼի հիւսիս. եւ Հիւսիսային կողմն երկնից. տես եւ ՎԵՑԿԻ կամ ՎԵՑԵԿԻ. ... եբր. քիմա. որ ըստ ոմանց է բազմաստեղք. *Որ արար զբազմաստեղսն, եւ զգիշերաւար, եւ զայլն, եւ շտեմարանս հարաւոյ. Յոբ. ՟Թ. 9: *Բազմաստեղք եւ գիշերավար եւ սայլդ յիշին փոխանակ ամենայն աստեղաց. Առ որս. ՟Թ: *Կալեալ զառաջնորդ աստղն զըստ սայլիդ. Պտմ. աղեքս.: *Ընդէ՞ր երկու սայլքդ եղեն, եւ արագակունք ոչ. առաւել սայլքդ ղեկուցանեն ճանապարհս այնոցիկ՝ որ նաւու գնան: Եղջիւրքն (սեղանոյ) առ չորս կողմանս աշխարհիս խոնարհեալ յառին. յարեւելս եւ յարեւմուտս, ʼի միջօրեայ, եւ ʼի սայլն. Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. ել. ՟Բ. 101: *Եօթն մոլորական աստեղքն ... եօթն են եւ նոքա՝ որ կոչին սայլ. Ոսկիփոր.: *Հիւսիսային աստեղքն, որ յոմանց արքտորոս կոչին. իսկ յոմանց հեփտաս ագրոն. իսկ յերկրագործաց սայլ, եւ ʼի նաւավարց բազմոյթ. Ճ. ՟Գ.: *Ի ձեռն սայլիցդ: Հանդէպ սայլիդ: Ի սայլն կողմն: Ի սայլն կոյս. Շիր.: Զքր. կթ.: Սարկ. հանգ.: Երզն. լս.: ՍԱՅԼ. որպէս πόλος polus coeli, vertex et cardo mundi. Բեւեռ երկնից. առանցք կամ ծղխնիք, որ եւ իբր տառադարձութեամբ Բոլոր կոչի ʼի մեզ. *Ապարքտիաս (հողմն) ʼի սայլէն լեալ. Արիստ. աշխ.: Կամ ἅκων axis. Ասեղն, սեռն. *Իբրու առ հաստատուն իմն սայլն զարագաշջանակին խաղացմունս շուրժանակի վարելով. Նիւս. կազմ. ՟Բ: ԿՈՒՐԾ ՍԱՅԼԻ. Գունդ կամ ուռուցք միջավայրի առանցից անուոյ սայլից. *Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին. եւ այն չորս կուրծն սայլին՝ աւետարանն էր քրիստոսին. Նար. տաղ սայլի.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.