- ՍՈՒՏ
- (ստոյ, ոց, եւ ստի, ից.) NBH 2-0732 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c, 13c ա. յորմէ յն. փսէւտիս: ψευδής, ψευστής falsus, fallax, mendax . Ներհակն ձայնիս Ստոյգ. ոչ ճշմարիտ. հակառակն ճշմարտութեան. անիրաւ. խարդախ. կեղծ. մոլոր. նենգաւոր. խաբեբայ. անհաւատարիմ. սնոտի. ստախօս ոք, եւ անհիմն կամ զուր բան. ... *Ամենայն մարդ սուտ է: Լաւ է աղքատ արդար քան զմեծատուն սուտ: Սուտ են որդիք մարդկան: Վկայ սուտ: Ոգի սուտ: Շրթունք սուտք: Լեզու սուտ: Սուտ է ձի ʼի փրկութեան իւրում. եւ այլն: Կամ Բան սուտ: Տեսիլս սուտս: Մի վկայեր զընկերէ քումմէ վկայութիւն սուտ. եւ այլն: *Սուտ մարդ ոչինչ երկնչի ʼի ստել. Եփր. համաբ.: *Ի ձեռն սուտ երիցանց: Սուտ են յամենայնի: Առ աստուած իւր սուտ գտաւ: Սուտ չեն մեր սպասաւորքս: Ոչ հաւատային սուտ թողութեանն. Եղիշ.: *Մարդիկք սուտք էք: եւ անվստահք. Փարպ.: *Եթէ ոչ եւ միտք քո աղօթեսցեն ընդ մարմնոյդ, սուտ է վաստակ քո. Վրք. հց. ՟Ը: *Եթէ մինն շինեսցէ, եւ միւսն քակեսցէ, զինչ լինիցի. բայց միայն աշխատութիւն սուտ. Վրք. հց. ՟Ժ՟Ա. ձ. (տպ. զուր): *Երբեմն ʼի ճշմարտէն, եւ երբեմն ʼի ստէն. Խոր. ՟Ա. 5: *Մեղադրէր իբր ստի եւ պատրողի: Զստոց յայտ առնէ, զի յանձն առնուն, եւ ոչ առնեն. Մխ. առակ.: Բան ճշմարտիցն, եւ ստիցն. Մխ. երեմ.: գ. ՍՈՒՏ. գ. իբր Ստութիւն. ψευδός, ψευδή mendacium, falsitas. *Ոյք խօսին սուտ. Սղ. ՟Է. 7: *Վկայ կոչել ʼի վերայ ստի զաստուած անարժանագոյն պղծութիւն է: Երդնուլ ʼի վերայ ստոյ ʼի միտսն. Փիլ. ՟ժ. բան.: մ. ՍՈՒՏ. մ. իբր Ստութեամբ, եւ Ի զուր. կամ ըստ յն. ստութիւն, եւ սուտ ինչ. եւ բայիւ, ψεύδομαι mentior. *Սուտ երդնուլ. սուտ ասել. սուտ վկայել. եւ այլն: *Եդաք սուտ զյոյսն մեր. Ես. ՟Ի՟Ը. 15: Զոր շրթամբք առ երկիւղի մեծարեցաք սուտ: Նա արդար է, եւ մեք սուտ կռուիմք. Փարպ.: Եթէ կամէր գնալ աստի, մեք ընդէր աշխատեցաք սուտ (տպ. զուր), եւ շինեցաք զդա: Եթէ ոչ զգուշասցի, այլ ընդունեայն եւ սուտ (տպ. եւ ընդ սուտ) ծախսցէ զաւուրս իւր ʼի շփոթս եւ ʼի հոգս. Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ. ձ: ՍՈՒՏ, կից ըէնդ այլ բառս. ըստ յն. բարդեալ. զոր օրինակ *Սուտ առաքեալʼʼ. ψευδαπόστολος. ՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 13: *Սուտ եղբայրʼʼ. ψευαδέλφος. ՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 28: Գաղ. ՟Բ. 4: *Սուտ մարգարէʼʼ. ψευδοπροφήτης . ստեպ Հին եւ նոր կտ.: *Սուտ վկայʼʼ. ψευδομάρτυρ, ψευδομαρτυῤήσας. Դան. Մտթ.: Մրկ. եւ այլն: *Սուտ վկայութիւնʼʼ. ψευδομαρτυρία. Մտթ. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ: *Սուտ վարդապետʼʼ. ψευδοδιδάσκαλος. ՟Բ. Պետ. ՟Բ. 1: *Սուտ քրիստոսʼʼ. ψευδόχριστος. Մտթ.: Մրկ. եւ այլն: ՍՈՒՏ ԱՌՆԵԼ. Ի ՍՈՒՏ ՀԱՆԵԼ. Ստախօս գոլ ցուցանել. սուտ հանել. *Ի պատճառս ագահութեանն իւրոյ սուտ արարեալ զարարիչն իւր: Յուտել իւրում ʼի ծառոյ անտի՝ զաստուած սուտ առնէր. Եփր. ծն.: *Զի մի սուտ գտայց, եւ ʼի սուտս հանից զաստուծոյ վկառութիւն վասն իմ. Վանակ. յոբ.: *Երթայք կամօք իւրովք՝ յուսացեալ ʼի սուտ հանել զօգոստոսն (այսինքն զամբաստանութիւնս եղեալս առաջին կայսեր). Խոր. ՟Գ. 40:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.