- ՍՏԵՂՆ
- (ղան կամ ղին, ղունք, ղանց.) NBH 2-0744 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 12c, 13c գ. (լծ. հյ. ծեղ. եւ ստեղացեալ. յն. սդէ՛լէխօս ). στέλεχος stipes, truncus, caulis, ramus, candex. Բուն եւ եղէգն տնկոց եւ բուսոց ուղղորդ ի վեր բուսեալ. ծիղ. ծղօտ. եւ ճիւղ. ոստ. շառաւիղ. իրօք կամ նմանութեամբ. տալ, ֆիտան, շահ, փայէ, բուզէʼի տիրէխդ. եբր. ալա (սաղարէ) ... *Անկան ոստք նորա, խորտակեցաւ ստեղն նորա: Ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի: Եղիցի ստեղն նորա անտառ ացեալ շուրջ զնովաւ: Ո՞վ է սա՝ որ ելանէ յանապատէ իբրեւ զստեղն ծխոյ խնկեալ (կամ իբրեւ զծուխ ծառացեալ բարձրացեալ): Արասցես աշտանակ. բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակք եւ շուշանքն անդստին ի նմանէ: Ի միում ստեղանն: Վեցեցունց ստեղանցն արձակելոց յաշտանակէ անտի. Եզեկ. ՟Լ՟Ա. 12. 13: Երեմ. ՟Ժ՟Է. 8: Երգ. ՟Գ. 6: Ել. ՟Ի՟Ե. 31=36: ՟Լ՟Է. 18=25: *Առեալ արմատս, բերեալ ցօղուն, արձակեալ ստեղն, կապեալ ծունր. Ագաթ.: *Նման էր ծառոյ, որոյ զոստսն կոտորեալ, եւ ստեղն միայն կայցէ. Ճ. ՟Ա.: *Ուղէշք (եղջերաց եղջերուաց) այսր անդր բուսեալք զօրէն ոստոց ի ստեղունս: Կաղնահասունս կոչեն զայնս՝ որ ի վերայ ստեղինն հասանեն. Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Դ. 1: *Այբն առաջին ըզքեզ տըղայ՝ հանէ յիմաստըն գերակայ. երրորդութեանըն մերձակայ՝ լինիս երիւք ստեղամբք նորա. Շ. այբուբ.: ՍՏԵՂՆ, կամ ՍՏԵՂ, որ եւ ՍՏԵՂԻ, ասին նմանութեամբ երկու ձայնք ի շարականի՝ իբր հաստաբեստ եւ աճունաճեղ ի նուագս ծանր երգոց. *Երկրորդի (ձայնի) ստեղն. զորս գտեալ հրոյն՝ ճարակ եւ կերակուր իւր առնէ զամենեսեան. իսկ վերջին ստեղն պատրաստէ սիրելեաց իւրոց բաժակ փրկութեան եւ անմահութեան յարքայութեանն երկնից. Քերթ. եկեղ.: *Երկրորդ ձայնի կողման՝ ողբերգականաւ ասել զսաղմոս յաղուհացսն. իսկ որ ստեղ նորուն կոչի, կարգեալ է շաբաթուն մեծի: Իսկ կողման ձայնի չորրորդի ... իսկ որ վերջին ստեղն կոչի. եւ այլն. Տօնակ.: ՍՏԵՂՆ՝ ըստ քերթողաց է Բառ եռավանկ, յորում առաջինն է երկար, եւ երկու յետինքն սուղ. *Եռավանգք ութ, ստեղն ներկայնէ եւ ներկուց աղօտաց՝ քառամանակ. ո՛րբար. ա՜բրաʼաʼմ. Թր. քեր.: *Ստեղն, որ ունի կարճ զմիջին եւ զվերջին վանգն՝ սակս ամփոփելոյ բաղաձայնիցն զերկամանակն. որպէս աբրաամ, ա՛րեգակն: Սղացուցանելով առնէ ստեղն զհաւեղն: Առնել սուղ, որ է ստեղն. Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.