- ՎԱՐՁ
- (ու, ուց, եւ ոյ, ով, ʼի վարձէ կամ ձուէ, ձուք կամ ձիւք.) NBH 2-0795 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 14c գ. μισθός merces, praemium . եւս եւ μίσθωμα, τόκος եւ այլն: Արժանն կամ արժէքն աշխատանաց. դարձն եւ փոխարէնն վաստակոց. վճարք ըստ պայմանի. հատուցումն. պարգեւ. կաշառք. կապէք. տոկոսիք. վարձք. ... *Վարձք քո բազում եղիցին յոյժ: Ետ ինձ աստուած զվարձս իմ: Վարձք մարդկան: Վարձք անասնոց: Կալցի վարձս հաւատարիմ: Եւ ոչ վարձուց ակն կալան սրբութեան: Եղեւ զերկեամ մի բովանդակ իւրով վարձու: Ուխտք վարձուց վարձկանաց: Տայ վարձս հոմանեաց իւրոց: Զարծաթ իւր ʼի վարձու ոչ տայ կամ տացէ: Եկին առ նա զօրք բազումք ʼի վարձու: Արուայիկս բազումս ածեալ է ʼի վարձու յօգնականութիւն իւրեանց: Կացուցին ʼի վարձու քարահատս եւ հիւսունս, եւ այլն: *Վարձուց ակնկալութիւն ʼի տեառնէ է: Իբրեւ անմահից հատուցանէ մեզ զվարձս վաստակոց մերոց. Եղիշ. ՟Ե. ՟Ը: *Բայց հեղգացայ ʼի գործ բանին, որով չունիմ ակըն վարձին. Յս. որդի.: *Ի վարկէ մի՛ զրկիցին: Եթէ հատուածով գործիցեն, եւ եթէ վարձով. Մխ. դտ.: Ի ՎԱՐՁՈՒ ՈՒՆԵԼ. Ի ՎԱՐՁՈՒ ԱՌՆՈՒԼ, ՏԱԼ. μισθόω, -όομαι mercede conduco, -or. Վարձել. քիրայել ... *Ի վարձու կալայ զքեզ: Ի վարձու կալան վասն քո զբաղաամ: Ի վարձու ունել մշակս յայգի իւր: Ոչ ոք կալաւ զմեզ ʼի վարձու, եւ այլն: *Ապա թէ ʼի վարձու առեալ իցէ (զանօթն, որ բեկաւ), ընդ վարձուց իւրոց եղիցի նմա. Ել. ՟Ի՟Բ. 15: *Որում նա զիւր լեզուն գործի ետ ʼի վարձու. Իսիւք.: ա. ՎԱՐՁ. ա. որպէս Վարձաւոր, վարձեալ. վարձկան. *Ի պատերազմիկ նաւս՝ ընդ նաւապետսն ղեկավարք, եւ վա՛րձ նաւանստականն (թիավար). Փիլ. քհ. ՟Ժ՟Ա: ՎԱՐՁՍ ԱՐԿԱՆԵԼ կամ ԴՆԵԼ. συμφωνέω convenio. Սակ արկանել. ... *Արկ վարձս մշակացն՝ աւուրն դահեկան. Մտթ. ՟Ի. 2: *Նախ զվարձս մշակացն դնէ. Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.