- ՎԵՀԱԳՈՅՆ
- (գունի, ից.) NBH 2-0799 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. κρείττων praestantior, melior μέγιστος maximus. Առաւել վեհ. վերագոյն. գերագոյն. մեծագոյն. գերյարգոյ. վսեմագոյն. լաւագոյն. ազնուագոյն. *Վեհագոյնքն իշխեսցեն, եւ վատթարագոյնքն ընդ իշխանութեամբ իցեն: Ծնօղք վեհագոյնք են ծննդոցն, եւ արք իսկ քան զկանայս եւ զմանկունս. եւ իշխանք քան զայն որ ընդ իշխանութեամբ են. Պղատ. օրին.: *Հոգի վեհագոյն է քան զմարմին: Վեհագոյն են՝ վեհագունին (այսինքն հոգւոյ)բարութիւնք. Բրս. հց.: Նիւս. բն.: *Զի՞նչ քան զայս վեհագոյն եւ գերաշխարհիկ խաղաղութիւն. Յհ. իմ. երեւ.: *Ի վեհագունիցդ կոչմանց էր երբեմն զի էի: Պատուեալ աստուածային պատկերին վեհագոյն հարստութեամբ. Նար. ՟Ծ՟Զ. եւ Նար. յովէդ.: *Միշտ ընդ աստուծոյ եղիցին, որ քան զամենայն բարութիւն վեհագոյն է: Որ մեզ անգիտելի են, բայց գիտելի են վեհագունիցն կարգաց. Դիոն. թղթ. եւ Դիոն. երկն.: *Զբնութիւնս մեր ընդ իւր վերյարուցեալ փառօք, վեհից գերագոյն նստյց յաթոռ փառաց. Նար. տաղ.: *Ի վեհից վեհագունէն (յաստուծոյ)՝ վերնականք. Շ. հրեշտ.: *Յարփիահրաշ վեհագունից դասապետն սերովբէից. Տաղ յակոբայ.: *Վեհագոյն սերովբէից. Շար.: *Ամենեցուն քան զքեզ նախագունիցն ճանաչիս վեհագոյն. Խոր. ՟Ա. 1: *Ո՛վ վեհագոյնդ զօրագլխաց մերոց սարգիս. Ճ. ՟Բ.: *Շամբուշ է՝ որ ընդ վեհագունին քան զինքն բերէ հակառակութեան վէճ. Պիտ.: *Իբրեւ վեհագունի քան զինքն, եւ հզօր հարազատի. Յհ. կթ.: *Տե՛ս ո՛վ վեհագոյն (պետրոս կաթողիկոս): Ի խնդրոյ վեհագունիդ հրամանաց. Մագ. ՟Ժ՟Ե: Շ. թղթ.: *Իմաստուն խորհուրդ վեհագոյն է քան զձեռս բազումս հզօրաց. Ոսկիփոր.: *Պարտիմք եւ մեք այսմ վեհագոյն բարձրանալ. (իբր մ.) Լմբ. պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.