- ԱՂԱԳ
- (գի, գաւ, աղագս, յաղագս.) NBH 1-0031 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. (լծ, տճկ. ըլաճ, իլաճ ) Հանճարաւոր եղանակ, կերպ. օրինակ. հնար. ճարակ. դեղ եւ դարման. τρόπος modus ... *Սեռ եռակի ասի. ըստ միոյ աղագի՝ ʼի ծննդենէ, ըստ այլ աղագի՝ ʼի տեղւոյ. ըստ երրորդ աղագի սեռ ասի, որ ʼի տեսակս բաժանի. Դամասկ.: *Յորժամ պարտ էր զայրանալ՝ մինչ պատուհասեալք էին, ոչ այնպիսի աղագաւ վարէին առ նա: Մարմնականն՝ հոգեւորական աղագաւն հոգեւորական լինիցի: Ըստ էական բնութեանն աղագաւ: Ոսկ. յհ. ՟Ա: *Նմին իրի՝ աղագաւ մեծաւ ջանան զիմաստնագոյնսն գտանել հնարիւք. Պիտ.: *Ոչ գիտեմ՝ որպիսի՛ աղագաւ համեմատեաց զարծուի ծիծառան. Մագ. քեր. եւ Երզն. քեր.: *Կեղծաւորական սիրով աղագս ելից հնարել խոկային: Խնդրէր ʼի նմանէ զխորհուրդս աղագս ելից: Ելի կամ հետի աղագս գտանել. Արծր. ՟Գ. 12: ՟Ե. 3: Յհ. կթ. ստէպ: ԱՂԱԳ. λόγος ratio Պատճառ. ... *Որով աղագաւ եւ անցեալ հայցէր պատասխանիս. Պիտ.: *Այսու աղագաւ անխրատս եւ անհրահանգս մնան. Շ. ընդհ.: *Յայն աղագս զմեզ զուր դատիք. Եղիշ. ՟Ը: *Վասն այնր աղագաւ յոյժ աշխատի. Վրք. հց. ՟Բ: *Ո՞րպէս, կամ սակս ո՞ր աղագաւ. ՃՃ.: *Վասն ո՞յր աղագաւ ինքն ո՛չ մկրտէր: Ո՛չ վասն աշակերտս գրաւելոյ աղագաւ. Ոսկ. յհ. եւ Ոսկ. գղ.: նխ. ԱՂԱԳԱՒ. իբր նխ. յետադաս քան զխնդիրն. ի յն. եւ յն. περί causa, gratia, ἔνεκα propter, ob, de Ի պատճառս. ʼի սակս. վասն. յաղագս. պատճառով, համար. ... *Կարգի իմն աղագաւ յարեաց զնոսա յառակն. Ոսկ. մ. ՟Բ. 22: *Քաղդէացւոց իմաստութեանն աղագաւ այսչափ ինչ. Եւս. քր. ՟Ա: *Բարւոյ աղագաւ են ամենայն: Վախճան, որպէս՝ որոյ աղագաւ. Դիոն. ածայ.: *Պատրանաց աղագաւ: Կոչեցաւ Նիկանովը այնորիկ աղագաւ. Խոր. ՟Ա. եւ ՟Բ: *Նորին աղագաւ: Որոյ աղագաւ: Սորին վարկեալ աղագաւ: Դուզնաքեայ ինչ հիքացելոցն աղագաւ հանդերձիցն. Պիտ.: *Արբեցութեան դիւին աղագաւ ասէ: Կռապաշտս կոչելով տէրունեանն աղագաւ նշանապաշտութեամբ. Յհ. իմ. պաւլ.: *Ոչ ետուն զփոքրն, այնր աղագաւ ոչ առնուն զմեծն. Սարգ. յկ. ՟Զ: *Ձեր աղագաւ տանջեցայ. ձեր աղագաւ ʼի վերայ փայտին քացախ արբի. Վրք. հց. ձ: *Լուեալ իմացան զհիւրընկալութեան աղագաւն. Վրք. հց.: ՅԱՂԱԳՍ. Տե՛ս ʼի տառն Յ. *Մի՛ ինչ պատճառս տալ հակառակորդին ʼի հայհոյութեան աղագս (կամ հայհոյութեան աղագաւ). ՟Ա. Տիմ. ՟Ե. 14:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.