ԱՌՆՈՒՄ

ԱՌՆՈՒՄ
(առի, ա՛ռ.) NBH 1-0309 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 12c ն. λαμβάνω accipio, sumo եւն. Արմատն է Առ, այսինքն առումն: Ըմբռնել եւ ունել (որպէս թէ առնաբար). յինքն ձգել ձեռամբ. ընդունել. յափն բառնալ ձեռօք. առնել, բռնել. ... եւն. *Ա՛ռ դու զաղեղն քո եւ զնետ քո. եւ առ (այսինքն էառ): Երանելի է մանաւանդ տալ՝ քան առնուլ: Զի՞նչ ունիս, զոր ոչ իցէ առեալ. եւ եթէ առեր, զի՞ պարծիս իբրեւ զչառեալն: Տուք փոխ, ուստի ոչ ակնունիցիք առնուլ (ինչ, կամ յետս): Ա՛ռ զօրհնութիւնս զայս, զոր եբեր աղախին քո: Զի ʼի մշակաց անդին առցէ ʼի պտղոյ այգւոյն: Ա՛ռ գնեա՛ յինէն ոսկի. եւ այլն: *Առնուլ ժողովել զմանկտին ʼի վերայ աստուածեղէն բազկացն. Ագաթ.: *Լիցի առնուլ յարարչէ անտի զմեծամեծ շնորհսն. Մանդ.: *Առնուլն՝ երկոցուն նոյն է. բայց օրինակ առնլոյն ո՛չ նոյնպիսի. Եզնիկ.: *Հարստանաս մեծապէս ընդ տալն՝ քան եթէ ընդ առնուլն. Նար. ՟Լ՟Ա: *Վաճառեսցուք լսելեա՛ց զգիւտս աշխատութեան մերոյ՝ առնուլ զունկնդրութիւն, եւ տալ զպատմութիւն. Ագաթ.: ԱՌՆՈՒԼ. Ի վեր առնու կամ ընտրել. *Առի ես զքեզ ʼի վանաց հօտից: Ես զքեզ առից, եւ թագաւորեսցես. եւ այլն: *Առնուլ իւր ժառանգորդ. Պիտ.: ԱՌՆՈՒԼ. Ստանալ. ʼի ձեռս բերել. ունել եւ կրել յինքն. ... *Ոչ եթէ անձամբ ոք առնու պատիւ: Առցէ անձին իւրում անարգանս. եւ այլն: Ըստ այսմ ասի եւ յայլ գիրս. *Թեւս առնուլ: Առնուլ հմտութիւն, կամ աճելութիւն: Առնուլ արմատս, կամ Սաղարթ առնուլ: Քարեղէն պատկերացն առեալ զքարաքոս ժանգոյն: Մոմ ոչ այլ ինչ նիւթ առնու ʼի մատանւոյն. եւ այլն: *Ծառք եւ տունկք եթէ ոչ առցեն զձմեռն եւ զանձրեւն, ոչ կարեն պտղաբերել. Վրք. հց. ՟Բ: *Էառ զհնչիւն սաստիկ հողմին (եղիա). Յիսուս որդի.: *Զայսպիսի ինչ համբերութիւն առեալ կրէին յանձինս իւրեանց. Բուզ. ՟Զ. 10: ԱՌՆՈՒԼ. իբր Յանձն կամ յիւր վերայ առնուլ. *Ուր եւ նոցա արարիչն ոչ գարշի զայնպիսի անուանս զինքեամբ առնու: Որպէս առաքելոյ առեալ զինքեամբ զերեսս ամենայն մարդկութեանս. Եզնիկ.: *Էառ զինքեամբ պարսաւանս: Առեր զքեւ եպերանս. Պիտ.: ԱՌՆՈՒԼ. Տանել յինքեան, կամ ախորժել. *Զմիսն՝ եթէ սիրտ ուրուք առնոյր, եւ ուտէր, ոչ վնասէր. Եզնիկ. ռմկ. սիրտը քաշել: ԱՌՆՈՒԼ. Ի բաց բառնալ. ʼի բաց վարել. *Առ զոգի իմ յինէն: Առնու տէր զտէրդ ʼի գլխոյ քումմէ: Առէ՛ք զայդ աստի: Մին առցի, եւ միւսն թողցի. եւ այլն: Կամ *Հողմ հարաւոյ առ զմարախն: Հոգի տեառն առնուցու զքեզ յերկիր, զոր ոչ գիտիցեմ: Հողմք առցեն զնոսա. եւ այլն: *Իբրեւ զուռնաւորս՝ որք պատեն զշանթս հրայրեացս՝ մինն առնոյր, եւ միւսն իջուցանէր. Զենոբ.: *Յարձակեալ՝ էառ զգլուխն ʼի նմանէ. Մամիկ.: ԱՌՆՈՒԼ. Գրաւել, տիրել. ... *Առնուլ զքաղաք: Առնուին զամուրս: Առաւ քաղաքն: Ի չորեքտասաներորդի ամի առնլոյ քաղաքին: Յառնուլ եղեւ քաղաքն. եւ այլն: *Ոչ վախճանեցաւ սիրելին, այլ գնաց, եւ սուղ ինչ յառաջագոյն էառ զճանապարհն՝ զոր եւ մեզ հարկաւորաբար լինի երթալ. Բրս. յուդիտ.: ԱՌՆՈՒԼ. իբր Յափշտակել. եւ բուռն հարկանել, կորզել. ըմբռնել. *Առնուլ աւար: Յառնուլ տապանակին տեառն: Առան ուստերք նորա եւ դստերք նորա ʼի գերութիւն. եւ այլն: Կամ *Առնու լրութեամբն իւրով նորն ʼի հնոյ անտի: Առնու զլրութիւնն. եւ այլն: *Զայս երկնաւոր ձեռնադրութեան պատիւ առնուլ յինէն ոչ իշխէ. Փարպ.: *Քուն էառ զիս. Շիր.: *Զիս զօրութեան բանի զարմացումն էառ. Լմբ. առակ.: *Եւ թէ դաւիթ ոչ առնոյր զբերանոյն եո զփողից առիւծուց, ոչ կարէր հեղձուցանել. Վրք. հց. ձ: *Այնու տեղեաւ՝ ընդ որ ատամունքն գալոց են՝ յարձակի առնու (կորիւն մատաղ) զանդրացուցիչն իւր. Վեցօր. ՟Թ: ԱՌՆՈՒԼ. Փակել. արգելուլ. *Առին զդրունսն, կամ զկիրճս: Ընդ առնուլ դրանն. ՟Ա. Մակ. ՟Բ. 36: ՟Ժ՟Ա. 46. 48: ՟Բ. Մակ. ՟Ա. 15: Յես. ՟Բ. 4: կր. Կամ կր. Խափանիլ. բթիլ. զոր օրինակ *Հարքն ազոխ կերան, եւ որդւոց ատամունք առին (կամ առան): Որ ուտիցէ զազոխն, նորին ատամունքն առցին. Երեմ. ՟Լ՟Ա. 29. 30: ԱՌՆՈՒԼ. իբր Բերել. *Առցեն առ քեզ զերինջ մի կարմիր: Առէք առ իս կուժ մի նոր. եւ բերին առ նա: Առէ՛ք ինձ չորս սափորս. եւ այլն: ԱՌՆՈՒԼ. Ի կիր արկանել. առնել. համարել. *Զդստերս ձեր առցէ յիւղագործս. եւ այլն: Պատճառ իմն առցես զփոքրս աղերս՝ մեծիդ փրկանաց: Զբարի նաւապետն առցէ աշխարել բանիս յարմարութիւն: Առեր ʼի պատիւ մեծաց գովեստից զմարդասիրութիւնն: Առցէ զայս կշտամբութիւն մաքուրն՝ նիւթ պսակաց. Նար.: *Եթէ ոչ առնուցումք զխելագարեալ խորհուրդս աստեղաբաշխից. Շիր.: ԱՌՆՈՒԼ. Իմանալ. մեկնել. վերածել ʼի նշանակութիւն. *Ոչ յայն միտս իմանալի է, յոր մարկիոնն առնու. Եզնիկ.: *Կենդանին փոխանակ սեռի առաւ: Զգիտութիւն որպէս հասարակ ինչ փոխանակ սեռի առնու. Սահմ. ՟Գ. ՟Է. եւ այլն: *Գեհոն առեալ լինի սրբոյն մարկոսի. Տօնակ.: *Տեսցուք յո՛վ առնու զկառսն աստուծոյ. Սեբեր. ՟Բ: *Զլոյծն ոչ եթէ բոկանալ առնլի է. քանզի եւ ոչ բոկացաւ: Եթէ բարւոք առնուն, պատշաճին բանքն (ʼի տէր մեր) .. Եւ լնոյր ʼի նոսա եօթնեկինն հատուցանել, թէ այսպէս ոք առնուցու. Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. թագ.: *Յոյժ պատեհագոյն է առնուլ զայսոսիկ ʼի վերայ բռնութեան մոլեկան դիւաց: Պատշաճ է զգահաւորակն ʼի բովանդակն յեկեղեցի առնուլ. Նար. կ. եւ Նար. երգ.: *Առնուլ զօրինակս զայս ʼի գաւազանն մովսիսի. Շ. բարձր.: *Առ այս առցես ինձ եւ զմիւռոնն սուրբ: Զայս անմարթ էր ʼի վերայ զգալի թռչնոցս առնուլ. Լմբ. ատեն. եւ Լմբ. սղմ.: Եւ Ի միտ առնուլ. զննել. *Բան հայերէն յինքն առեալ, եւ շատ ջանացեալ, եւ ոչ օգտեալ: Ջանամ առնուլ զգնդին պարսից զհանգամանս. Փարպ.: Սոյնպէս ասի ԱՌՆՈՒԼ ԶՉԱՓ, կամ ԶՓՈՐՁ. եւ այլն: *Եթէ ոք կամիցի զհանդէս առնուլ տեսանել. Ոսկ. մ. ՟Ա: *Զհանդէս աստստին իսկ առ: Յիւրմէ արմատոյն առ զհանգամանսն. Սեբեր. ՟Բ. ՟Ը: ԱՌՆՈՒԼ. Ձեռն ʼի գործ առնել. սկսանել կամ յորդորել առ առնել. Առէ՛ք առնեմք, զնա մեզ բարեկամ. ՟Ա. Մակ. ՟Ժ. 24. եւ 16: *Յօրհնել առեալ եմ. (կր.) Թուոց. ՟Ի՟Գ. 20: *Ապա առնու այնուհետեւ զյառաջադիր խորհուրդ չարչարանացն կատարել. Ագաթ.: *Առնոյր առնէր ոքʼʼ. այսինքն իցէ՛ թէ առնէր. Մանդ.: *Ո՞վ արնոյր տայր զամենայն ժողովուրդս աստուծոյ մարգարէս. Սեբեր. ՟Ե: *Ա՛ռ շրջել ընդ աշխարհն: Ա՛ռ արա՛ զոր ասեմքս քեզ. Բուզ. ՟Դ. 14. 54: *Առեալ նախաբանեսցուք. Կորիւն.: *Առնուլ ճանապարհորդել: Առից ապաւինեցայց. Պիտ. ստէպ: *Օ՛ն առեալ յերկրորդն դիմեսցուք. Ոսկ. մտթ.: եւ Նար. երգ.: Բազմապատկին ոճք պէսպէս ʼի յարիլն յայլեւայլ յանուանս այլեւայլ խնդրովք. *Ձայն կամ երգ կամ ողբս առնուլ: հ առցէ (այսինքն կալցի): Առնուլ զձեռանէ, զոտից, զվարսից: Որոգայթ առցէ զոտս նոցա: Յորժամ ժամ առից: Կարծիս առնուլ: Կին առնուլ, կամ առնուլ կնութեան, ʼի կնութեան: Առնլոց էին զդստերս նորա: Ոգի առնուլ: Զկայ առնուլ: Կատարումն առնուլ: Սկիզբն առնուլ: Կերակուր առնուլ: Առնուլ ըստ անձին (այսինքն ստանձնել): Յանձն առնուլ: Ի վեր առնուլ: Ի մէջ առնուլ: Ի բաց առնուլ. եւ այլն. զորոց տե՛ս առընթեր իւրաքանչիւր անուանց: կր. կր. հասարակօրէն լինի, ԱՌԵԱԼ ԼԻՆԵԼ. Գտանի եւ ԱՌՆԱՆԻԼ. Ի լծ. պերիարմ: Իսկ անցեալն լինի ԱՌԵԱԼ, կամ ԱՌԵՑԵԱԼ. *Ի ձեռն առելոցն: Առելով մասամբն. Պիտ.: *Վերացեալ ʼի ստորնայնոցս առեցեալն: Անկորուստ առեցելովն. Նար.: *Առեցելովն առ ʼի մէնջ. Շար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԱՌՆՈՒՄ" в других словарях:

  • ԱԿՆ — I. (ական, ակամբ. դուն ուրեք եւ՝ ակին, ակունք.) NBH 1 0023 0024 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c ԱԿՆ. եզականն բառիս ԱՉՔ. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք. ... ὁφθαλμός oculus *Ակն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱԿՕՍԱԲԵԿ — ( ) NBH 1 0027 Chronological Sequence: Unknown date, Early classical ԱԿՕՍԱԲԵԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Նոյն ընդ վ. *Ո՛չ մաճ ʼի ձեռն առնում, եւ ակօսաբեկ առնեմ. Ոսկ. խչ.: * Ամենայն լեառն ակօսաբեկ լիցի. Ես. ՟Է. 25 …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱԲՈՂ — (ի.) NBH 1 0100 Chronological Sequence: Unknown date գ. ԱՆԱԲՈՂ որ գրի վրիպակաւ եւ ԱՆԱՓԱՂ, ԱՂԱԲՈՂՈՆ եւ այլն. Բառ յն. անավոլի՛, անավօ՛լիոն այս ինքն վերարկու. ἁναβολή, ἁναβόλαιον amictus, amiculum *Առնում տարազ միայնակեցի, եւ զգենում զհանդերձ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԱՄՕԹԻՄ — (եցայ.) NBH 1 0105 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c ձ. ԱՆԱՄՕԹԻՄ որ եւ ԱՆԱՄՕԹԱՆԱԼ. ἁναισχυντέω, ἁπαναισχυντέω impudenter vel inverecunde ago Անամօթ լինել. անամօթի գործ գործել. եւ լրբիլ. յանդգնիլ. աներեսութիւն ընել …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌՈՒԻՄ — ( ) NBH 1 0312 Chronological Sequence: 14c Իբր կր. Առնում բային, առաւել ռմկ. առնըւիլ ... *Համբերողքն եւ ժուժկալքն առուին որպէս ղազար. իսկ տրտնջողքն .. թողանին ʼի դըժոխս. Երզն. մտթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԻՆ — (գնոյ, ոց. եւ ի, ից.) NBH 1 0552 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 9c, 10c, 12c, 13c, 14c գ. τιμή pretium, aestimatio Յարդ իրին. արժողութիւն. պատուականութիւն. ... *Գնոց արծաթոյ: Տալ զգինս անձին իւրոյ: Տացուք քեզ զգինս …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԱՆԳ — (ի կամ ոյ, աց.) NBH 1 0593 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c գ. ԴԱՆԳ կամ ԴԱՆԿ. Իբրու չափ կշռոյ է Քառորդն տրամոյ, եւ վեցերորդ մասն ամենայն իրաց. պ. տանէ, (այսինքն հատիկ.) տանգ, տէնկ *Երկու գարւոյ կշիռն դանգ մի է. Վրդն. ել …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԱՇԽ — I. ( ) NBH 1 0670 Chronological Sequence: 11c Տ. ԱՇԽԷՏ *Ի ձի երաշխ արիւնագոյն հեծեալ զտէր ետես տեսօղն. Մագ. ՟Հ՟Գ: II. ԵՐԱՇԽ 2 (երաշխիք, խեաց.) NBH 1 0670 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c գ. ἑγγύνη fidejussio Գրաւ եւ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՋԱԳԵՏԱՑԻ — (ցւոյ, ցեաց.) NBH 2 0277 Chronological Sequence: Unknown date, 5c ա.գ. ՄԻՋԱԳԵՏԱՑԻ ՄԻՋԱԳԵՏԵՑԻ. μεσοποταμίτης mesopotamita. որ եւ ՄԻՋԱԳԵՏԵԱՅ. Բնակիչ երկրին միջագետաց. *Պարթեւաց եւ մարաց, արաբացոց, միջագետացոց, եւ իմոց կապադովկացւոց. Ածաբ. պենտեկ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՋԱԳԵՏԵՑԻ — (ցւոյ, ցեաց.) NBH 2 0277 Chronological Sequence: Unknown date, 5c ա.գ. ՄԻՋԱԳԵՏԱՑԻ ՄԻՋԱԳԵՏԵՑԻ. μεσοποταμίτης mesopotamita. որ եւ ՄԻՋԱԳԵՏԵԱՅ. Բնակիչ երկրին միջագետաց. *Պարթեւաց եւ մարաց, արաբացոց, միջագետացոց, եւ իմոց կապադովկացւոց. Ածաբ. պենտեկ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»