- ԲԱԺԻՆ
- (ժնի, կամ նոյ, նիւ կամ աւ, ից կամ ոց կամ նեաց, նիւք կամ նեօք.) NBH 1-423 Chronological Sequence: Early classical, 5c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ ) *Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց: Բաժին եւ ժառանգութիւն ʼի տան հօր մերոյ: Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն: Բաժին իմ ես դու տէր: Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի: Գնել անդ բաժին ʼի մէջ ժողովրդեանն: Սոցա ել բաժին վիճակաւ: Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ: Մասն բաժնի: Մասն ʼի բաժնի: Բաժինք շնորհաց կամ պաշտամանց: զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին: Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն: *Ի բաժնոյ պարսից: Ի կուրապաղատին բաժնէ. Խոր.: Լաստ.: *Յիւրմէ բաժնոյն. Կանոն.: *Բնակէր ʼի պարսից բաժնի անդ. վասն զի գետն ազատ զսահման բաժնիցն երկոցունց ընդ մէջ հատանէր. Յհ. կթ.: Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. Եւս. քր. ՟Ա: *Ասեն .. եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ʼի բաժնի կալ. Շիր.: *Զմարդն խառնէր ʼի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. Սեբեր. ՟Է: Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ʼի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն. ... *Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. Ղկ. ՟Ժ՟Բ. 51: *Որք յանբաժանելի բնութիւնն (Աստուծոյ) բաժինս արկանեն. Մամբր. *Նմին իրի բաժինս յանուանսն ոչ արկանէ. Սարգ. յկ. ՟Զ: *Ո՛չ վասն աւուրն միայն է նոցա բաժին երկմտութեան. թէպէտեւ բաժին պահոց էին, սակայն միաբանութիւն հաւատոցն հաստատուն էր: Եւս. ՟Է. 25: ԲԱԺԻՆ. որպէս κλίμα iglim Կլիմայ *Որ կային յերկրորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. Վրդն. ծն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.