- ԴՈՒՌՆ
- (դրան, դրամբ. Դրունք կամ դուրք, դրանց, դրաց, ի դրունս, առ դուրս, զդրունս, զդուրս, դրամբք, դրօք. ) NBH 1-0639 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. յն. թի՛ռա. պ. տէ՛ռ. սանս. տվա՛ռա. θύρα, πύλη porta, ianua, ostium, vestibulum դուռ .... Մուտ եւ ել բնակարանի. մասն շինուածոյ փակելի եւ բանալի ի պէտս անցից ներքուստ արտաքս. *Դուռն քաղաքի, տան, խորանի: Փակեցաւ դուռնն: Զդուրս տապանի: Առ դուրս կամ առ դրան խորանի: Դրանէ ի դուռն բանակիդ: Դրօքն փակելովք: Կափարիչ դրան գերեզմանին: Դուռն կամ դրունք երկնից: Մերձ է առ դուրս: Դրունք դժոխոց. եւ այլն: *Ել դուռնն կենաց ի դրաց անտի մահու. Եփր. համաբ.: *Ի բախել զդուրս դրաննʼʼ. իմա՛ զարտաքին դուռն. Գծ. ՟Ժ՟Բ. 13: *Ի դուրս ի դուրս երերեալ եւ դադարեալ կառանչէʼʼ. իբր ռմկ. դռնէ դուռ. Մանդ. ՟Ե: *Եմուտ թագաւորն, եւ եդաւ դուռնʼʼ. այսինքն փակեցաւ. Գանձրն.: *Դրացն (կամ դրանցն) փակելոց՝ եմուտ: Դրօքն փակելովք. Ոսկ. ՟Բ. 40. (ուր առաջինն է ոճ յն. եւ երկրորդն՝ լտ:) ԴՈՒՌՆ. նմանութեամբ. *Ի դուռն եկեալ հասեալ էր այնուհետեւ յոյսն հեթանոսաց. Եւս. պտմ. ՟Ա. 5: *Դուռն բանայ հեթանոսաց հաւատոյ. Երզն. մտթ.: *Մեք ոչ ուսաք փակել զդուռն փայտի, այլ եւս առաւել զդուռն լեզուի: Բանից նոցա դրունք ոչ գոն. Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Է: *Դուռն են լսելիք՝ մտաց. Եղիշ. յես.: *Դուռն է բանական հոգւոյն՝ ցանկականն: Դուռն եղեւ ուղիղ հարցումն. Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.: *Որ դրունք են ամենայն բարութեանց, կամ բարկութեան եւ սրտմտութեան. Յճխ. ՟Ը: ԴՈՒՌՆ կամ ԴՐՈՒՆՔ ԱԼԱՆԱՑ, կամ ՃՈՐԱՅ, կամ ԿԱՍՊԻՑ, կամ ՊԱՀԼԱՒԱՅ. եւ այլն. Անցք. կիրճք լերանց: Խոր.: Եղիշ.: Զենոբ. եւ այլն. պապ իւլ էպվապ. եւ տէմիր գափը, տէրպէնտ. որ եւ ԴԱՐԲԱՆԴ. Տե՛ս եւ ԿԱՊԱՆ: ԴՈՒՌՆ ԱՐՔՈՒՆԻ կամ ԻՇԽԱՆԻ. Պալատն. արքունիք՝ հանդերձ բնակչօքն. ... *Ի դուռն կոչեցանʼʼ. յն. յարքայէ. ՟Բ. Մակ. ՟Դ. 28: *Ի դուռն եկեսցէ: Առաքեցի ի դուռն արքունի. Խոր. ՟Գ. 34. 57: *Բողոք ի դուռն կարդային. Եղիշ. ՟Է: *Զինուորեալ ի դուռն: Ի դրանն մարդկանէ: Զբազմութիւն դրան իւրոյ: Դրամբ եւ ընտանեօքʼʼ. այսինքն իշխանօք եւ սպասաւորօք. Փարպ.: ԴՐԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ. Այն՝ որ կայ ընդ հայրապետին ի հայրապետանոցի: Ուռհ.: ԴՐԱՆ ԵՐԷՑ. որ եւ ՎԱՆԵՐԷՑ, ԵՐԷՑ ՎԱՆԱՅ. Քահանայ՝ որ կայ ի պալատան: Իշխանի, յեպիսկոպոսարանի, եւ այլն: Փարպ.: Բուզ.: Կիր.: Վրդն.: Տ. ԴՈՒՐՔ
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.