- ԶԳԱՄ
- (զգացի, կամ ացայ, զգա՛, ացեալ.) NBH 1-0724 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 12c ն.չ. αἱσθάνω, αἱσθάνομαι (որ է իբր Ազդիլ). sentio γινώσκω, ἑπιγινώσκω novi μεταλαμβάνω concipio եւն. որպէս թէ զիւրեւ կամ յինքն գալ. գրի եւ ՍԳԱԼ, իբր ըսգալ. Ըմբռնել զերեւելիս մարմնեղէն գործարանօք. ճանաչել. իրազեկ լինել. ըմբռնել. իմանալ ազդմամբ իմն. զգալ, իմանալ, հասկընալ. ... *Եթէ լինիցի հեղեղ, ոչ զգասցէ. Յոբ. ՟Խ. 18: *Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց. Ովս. ՟Է. 9: *Զգացին բազումք. Մրկ. ՟Զ. 33: *Իբրեւ զայն զգայր Յուդա. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 10: *Ոչ միտքն իմանայր, եւ ոչ զգայութիւնն զգայր: Զարարողին զգայ եւ ընդունի զլինելն, եւ ուրանայ գիտել զՏէր: Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա (գոլ). Փիլ.: *Զգալ զվտանգսն չարեաց: Զկենդանութիւնսն զգացեալ. Եզնիկ.: *Զոր զգացեալ զօրավարացն. Խոր. ՟Գ. 40: *Զգացեալ զբանսարկութիւն իշխանաց. Փարպ.: *Ոչ ինչ զգաց զանձկութիւն ճանապարհի. Ոսկ. ՟ա. թես.: *Զի մի՛ զգասցի զցաւս տանջանացն: Կամիմ զի առաւելապէս զգացայց. Հ=Յ. դեկտ. ՟Թ.: *Զոր օրինակ եւ ոչ զցաւոցն ինչ զգայցէ հիւանդն. Ոսկ. ես.: Տրական խնդրով (ըստ յն. սեռական), ոճ վայելուչ. *Իւրեանց մեղացն ոչ երբէք զգային. Ոսկ. մ. ՟Ա. 10: *Ոչինչ զգան թշուառութեան. Առ որս. ՟Ժ՟Բ: *Ոչինչ զգայր այնմ ախտից. Իսիւք.: *Ոչ զգամք տանջանացն քոց: Զգաց հարուածին իւրում: Զգայր իւրոյ կարեացն. ՃՃ.: *Զգալ վիրացն, կամ ցաւոցն. Լմբ. սղ.: *Եւ այն եւս իմն աւելի դժնդակագոյն է, զի եւ սգան (այսինքն զգան) իսկ ոչ ցաւոցն. Ոսկ. ես.: Ուստի ԱՆՁԻՆ ԶԳԱԼ, կամ ԶԳԱԼ ԽԵԼԱՑ, է Ուշաբերիլ, յինքն գալ. խելքը գլուխը՝ կամ ինքնիրեն գալ. *Հեղիոդորոս իբրեւ անձին զգաց: Մխիթարեաց զնոսա Յուդա անձին զգալ. ՟Բ. Մակ. ՟Գ. 35: ՟Ժ՟Գ. 12: *Իբրեւ թալկացեալ՝ ոչինչ բան կարէր հարցանել զայրն թղթաբեր, եւ ոչ անձին զգալ: Զգայ խելաց իւրոց. Փարպ.: *Սթափեսցին եւ զգայցեն խելաց իւրեանց. Եփր. ՟բ. տիմ.: Բացառական խնդրով՝ է Սթափիլ, զգաստանալ, անձին զգալ. խելաբերիլ. ... *Խնդրեմք յԱստուծոյ զգալ ձեր ʼի թմրութենէ անգիտութենէդ այդորիկ: Զգացեալ յետ բազում ժամուց որպէս յափշութենէ եւ ʼի թմրութեանց. Փարպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.