- ԻՐԱՒԱՑԻ
- (ցոյց, ցեաց.) NBH 1-0872 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. δίκαιος, -ον justus, -um; aequus, -um Արդարացի. ուղիղ. ... Զանձանց ասի որպէս Արդար, արդարադատ. *Եւ դուք եղիջիք ինձ իրաւացիք, ասէ տէր. Ես. ՟Ժ՟Դ. 17: *Այս ոչ իրաւացի դատաւորի է, եթէ աբել եւ կայէն ʼի միում հանգստգեան վայելիցեն. Սարգ. ՟ա. պետ. ՟Ը: *Վկայութիւնք յիրաւացեաց ատենի ըստ պահանջելոյ աստուծոյ. Յհ. կթ.: *Այսպիսի կարծիք չեն իրաւացեաց. Սեբեր.: Եւ որպէս Օրինաւոր. հարազատ. ... *Իւր առանձին ունել ամուսին ... խորշեաց յօտարէն եւ յանիրաւէն, եւ քո իրաւացաւն շատացիր ... Ի քո իրաւացոյն խորշել տայ, եւ յանիրաւն փարել. Լմբ. առակ.: *Յիրաւացի եւ արդար ընչից իւրեանց կերակրին. Շ. ընդհ. որ հայի եւ ʼի յաջորդ նշ: ԻՐԱՒԱՑԻ. առաւել ասի զիրաց եւ զբանից, որպէս Իրաւական, դիպօղ եւ վայելչական. որ ինչ է ըստ իրաւանց. ... *Իրաւացի դատատան. Յճխ. ՟Ժ՟Է: Պիտ.: *Իրաւացի մահ, կամ պատուհաս. Խոր. ՟Գ. 58: Յհ. կթ.: *Ամենայն խորհրդով յառաջացեալ իրաւացեաւ. Բրս. պհ.: *Կտարելականօք գլխովք, օգտակարաւն, կարողաւն, իրաւացեաւն: Ըստ կորովակի իրաւացւոյն մասին. Պիտ.: *Որպէս իրաւացւոյ ընդդիմադրութեանն. Մաքս. ի դիոն.: *իրաւացի դիմաբանութիւն. Մագ. ՟Ծ: *Զուսմունս՝ անձանց կերակուր իմն ասելով գոլ՝ յիրաւացւոյն ոչ ոք վրիպեսցէ. Նիւս. երգ.: *Պարծէի զբարւոքն եւ զիրաւացին. Նար. ՟Ծ՟Թ: դիմազ. ԻՐԱՒԱՑԻ Է. դիմազ. δικαιώτερον ἑστι justum ac aequum est. Իղաւունք են արժան է եւ իրաւ. ... *ինձ ծերագունիս արդեօք իրաւացի է ասել յառաջագոյն (զիմ կարծիս). Պղատ. օրին. ՟Դ: *Իրաւացի է միշտ զարմանալ. Պիտ.: *Առաւել ինձ երկնչել իրաւացի է. Շ. բարձր.: *զոր համառոտաբար դնել իրաւացի է. Լմբ. պտրգ.: մ. ԻՐԱՒԱՑԻ. մ. δικαίως juste, jure. իրաւամբք. ըստ իրաւանց. արդարապէս. իրաւաբար. *իրաւացի նիւթէ զվճիռն. Ոսկ. յհ. ՟Բ. 15: *Անարժանութեամբ, եւ ոչ իրաւացի. Փարպ.: *Անաչառ է դատաւոր, եւ իրաւացի առնէ զդատաստանն. Խոսր.: *Զայս եւ առաքելոյ հաստատեալ է իրաւացի դատել. Իգն. (որ լինին եւ ածակ): *Չարին անիրաւաբար տայ տեղի, իսկբարւոյն իրաւացի. Շ. ամ. չար.: ա. ԻՐԱՒԱՑԻ (2-1053) ա. *Բարի ոստ (աստուածասիրութեան), որ է մարդասիրութիւն, իրաւացեաւն առ նմանն պահել զարդարակոն. Անյաղթ հց. իմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.