ՄԱՀ

ՄԱՀ
(ու, ուց, կամ ուան, ամբ, ունք, ուանց.) NBH 2-0195 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 11c, 12c, 15c գ. θάνατος mors. Մեռանիլն. մեռելութիւն. վախճան կենաց կենդանւոյ. բաժանումն հոգւոյ մարդոյ ʼի մարմնոյ. օրհաս. ... *Մահու մեռանիցիք: Ոչ տեսից զմահ որդւոյն իմոյ: Մահու պարտական լիցի: Մի՛ ճաշակեսցեն զմահ: Փրկել ʼի մահուանէ: Այն հիւանդութիւն չէ՛ ʼի մահ: Տրտում է ոգի իմ մինչեւ ʼի մահ: Լեալ հնազանդ մահո՛ւ չափ, եւ մահու խաչի: Մահն երկրորդ. եւ այլն: *Դու եւ զաղախինս շուշան կրկին ապրեցուցեր՝ յերկուց մահուց (հոգւոյ եւ մարմնոյ) փրկեալ: Պէսպէս վտանգից մահուց. Ագաթ.: Յճխ.: *Չէ ըստ այլոց մահուց մահս իմ. Արշ.: *Միով մահուամբ զանազան մահեաց կնքեաց գիր. Սհկ. կթ. արմաւ.: *Յայն սակս պատուին առաւել, զի այնպիսի մահուք կատարեցան. Ոսկ. ես.: *Որ յայնչափ ʼի մահուց փրկեաց զմեզ. Ոսկ. մ. ՟Բ. 3: *Այնմ որ զհայրասպանութիւն կամ զմայրասպանութիւն ʼի բաց գործիցէ սրտմտութեամբ, սմա արդարագոյն էր մահուանց բազմաց հանդիպիլ. Պղատ. օրին. ՟Թ: *Որ հանապազ ʼի մեղս կայցեն, եւ խղճիւ չարեացն միշտ յահ եւ յերկիւղ կայցեն, հանապազ մահուց մահս մեռանին. Ոսկ. ես.: *Որդի մահու է այնպիսին. զայն ասէ՝ թէ մահու արժանի է. Կիւրղ. թագ.: *Մահն ազատ ʼի մահուանէ՝ ազատէ զմահու ըմբռնեալսն. Մամբր.: *Քուն անուանեալ զմահ՝ յայտնի ետ մեզ զյոյս յարութեան. Իսիւք.: *Մահ ոչ իմացեալ՝ մահ է. մահ իմացեալ՝ անմահութիւն է: Կեանք իւրեանց՝ ʼի մահ համարեալ էին, եւ մահք իւրեանց՝ անշուշտ կեանք. Եղիշ. ՟Բ. ՟Գ: *Մահն ոչ այլ ինչ է, քան անջատումն հոգւոյ ʼի մարմնոյ. Գր. հր.: ՄԱՀ. որպէս Կոտորած. սպանութիւն. եւ Անձնասպանութիւն. Սատակումն. Մահուչափ տանջանք. ... *Ձեռն տեառն եղից ʼի խաշինս քո մահու մեծաւ յոյժ: Հարից զքեզ եւ զժողովուրդ քո մահուամբ. Ել. ՟Թ. 3. 15: *Շուրջ զգերեզմանաւն լինէին կամաւոր մահունք. Խոր. ՟Բ. 57: *Զանհնարին չարաչար մահուանցն վրէժս զինուն հատուցանել ʼի վերայ նոցա. Պիտ.: *Զմահ աղուեսու սպանից զքեզ. Բուզ. ՟Դ. 54: *Մահունք հանապարզորդք: Մատուցին բիւրուց մահուանց. Ոսկ. ՟բ. կոր. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 26: ՄԱՀ. որպէս Ժանտամահ. λοιμός pestilentia, pestis. ... տե՛ս Երեմ. ՟Ի՟Է. 8: ՟Ի՟Ը. 8: ՟Լ՟Բ. 24: Սոյնպէս եւ յայլ գիրս: մ.ա. ՄԱՀՈՒ ՉԱՓ կամ ՄԱՀՈՒՉԱՓ (2-0198) մ.ա. Մահուամբ չափ, այսինքն մինեւ ʼի մահ. Տե՛ս ʼի բառն ՉԱՓ. *Լա՛ւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ. Եղիշ. ՟Բ: *Են մեղք՝ որ մահու չափ ենʼʼ. այսինքն ծանր յոյժ, կամ մահացուցիչ հոգւոյ. (ռմկ. մահացու.) ՟Ա. Յհ. ՟Ե. 16: *Աստուծոյ միայն կարելի զմերս մահու չափ հիւանդութիւն առողջացուցանել. Լմբ. պտրգ.: *Ի սուրբ վերնատունն հրազինեցան, եւ առին շնորհս սրբութեան ʼի ներգործութենէ մահուչափ ախտից. Մխ. ապար.: գ. ՄԱՀ ՏԱՐԱԺԱՄ կամ ՄԱՀՏԱՐԱԺԱՄ. (2-0198) ի, ից. գ. λοιμός pestis, pestilentia. Յանկարծահաս կամ կանխահաս մահ. առաւելապէս՝ ժանտամահ, որ եւ ասի Սրածութիւն. ... *Յարձակումն թշնամեաց, կամ մահտարաժամ, կամ սով, կամ կարկուտ: Եհաս մարդկան մահտարաժամ, սկիզբն արարեալ ʼի միւռոյ քաղաքէն. Ճ. ՟Գ.: *Զարժանահաս մահտարաժամ ... բա՛րձ ʼի մէնջ. Շար.: *Մահտարաժամք, եւ յոլով աշխատութիւն, մահտարաժամից, տենդից եւ դողից. Գանձ.: *Մահք տարաժամք, եւ ախտք չարաչարք. Եզնիկ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Полезное


Смотреть что такое "ՄԱՀ" в других словарях:

  • Yeghishe — Yeghishé (Lang hy|Եղիշե; 400 480) was a prominent Armenian historian of the 5th century. Some identify him with Yeghishé, Bishop of Amatuni, who took part in the Synod of Artashat (449). He had been in his younger days a companion, as soldier or… …   Wikipedia

  • ԱՆՁՆԱՆԱԽԱՏ — ( ) NBH 1 0194 Chronological Sequence: Early classical ա. ὡνείδισας ψυχήν improperans animamsuam Որ նախատինս դնէ անձին իւրում. ոտնհարու հոգւոյ եւ մարմնոյ իւրոյ. *Ժողովուրդ անձնանախատ ʼի մահ. Դատ. ՟Ե. 18. Ուր գրէ Եփրեմ. *Որ նախատեաց զանձն իւր ʼի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0200 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c գ. ἁθανασία immortalitas Անմահ գոլ. մշտնջենաւոր կենդանութիւն, սեպհական Աստուծոյ, սեպհականեալ հոգւոց, եւ խոստացեալ մարմնոց ʼի յարութեան. եւ անկորուստ տեւողութիւն իրաց …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՄԱՐԻՄ — (եցայ, րեա՛, ել.) NBH 2 0022 Chronological Sequence: Unknown date, Early classical, 13c, 14c հ. որպէս ռմկ. համրել. պ. շիւմարկիյտէն, շիւմիւրտէն. ἁριθμέω, ψηφίζω calculo. Ի համար արկանել. թուել. հաշուել. ... *Համարեցաւ զընդոծինսն իւրիւր ՟Յ՟Ժ՟Ը: Ոչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՕՐՀԱՍ — (ի, աւ.) NBH 2 1036 Chronological Sequence: Early classical, 8c, 10c, 12c գ. ՕՐՀԱՍ μόρος, μοῖρα mors, fatum. որ եւ ՕՐԱՀԱՍ. Օր վախճանի ʼի վերայ հասեալ. մահ. եւ ըստ հեթանոսաց՝ Վախճան ճակատագրեալ կամ ախտարական. պատահարք մահու. մահ տանջանօք կամ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԶԵՂՋ — (զղջի, ից.) NBH 1 0145 Chronological Sequence: Early classical, 7c, 9c, 12c ա. գրի եւ ԱՆԶԻՂՋ. ἁμετανόητος Որ չունի զեղջ. որ ոչն զղջանայ. անապաշաւ. անդարձ. չիզըղջացօղ ... *Ըստ անզեղջ սրտի քո գանձես անձին քում բարկութիւն. Հռ. ՟Բ. 5: *Խստանայ սիրտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՉԱՓ — (ի, ից.) NBH 1 0224 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c ա. ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής tantus, excellens Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0270 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. ἁφανισμός abolitio, interitus, excidium եւ φθορά, διαφθορά corruptio, decorruptio Ի բաց բարձումն յաչաց. կորուստ. սատակումն. մահ. եղծումն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՏԱՔՈՒՍՏ — ( ) NBH 1 0381 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c մ. ἕξωθεν extrinsecus, extra, exterius, foris Ի դրուստ. յարտաքին կողմանէ՝ վայրէ. որ ասի եւ ԱՐՏԱՔՈՅ. դրսէն, դրսըւանց. ... *Արտաքուստ ժառանգեաց զիս սուր, որպէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԱԺԱՆԱԳՈՅՆ — (գունի, ից.) NBH 1 0590 Chronological Sequence: Early classical, 6c, 11c, 12c ա. ԴԱԺԱՆԱԳՈՅՆ որ եւ ԴԱՐԺԱՆԱԳՈՅՆ. πικρότερος, χαλεπώτερος acerbior Առաւել դաժան. դժնդակագոյն. դառնագոյն. խստագոյն. *Դառն մահ մանկտւոյն, որ քան զամենայն մահ դաժանագոյն էր …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»