- ՄԵԾԱՄԵԾ
- (ծք, ծաց, ծօք կամ ծիւք.) NBH 2-0238 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c ա. μέγας, μείζων, μέγιστος, εὑμεγέθης magnis, major, maximus, permagnus. Մեծ մեծ. մեծք. մեծապէս մեծ. երեւելի. նշանաւոր. ականաւոր. մեծն, մենծ մենծ. ... *Զերկուս լուասւորսն զմեծամեծս: Կէտս մեծամեծս: Քաղաքք մեծամեծք յոյժ: Նշանս եւ արուեստս մեծամեծս: Աւարօքն մեծամեծօք: Մեծամեծ դատաստանօք: Մեծամեծ հարուածս առնէին: Ածեր ʼի վերայ իմ մեղս մեծամեծս: Մեծամեծքն եւ պատուական աւետիք. եւ այլն: *Ի փոքունցն մեծամեծ մուծանէ չար՝ դեւն, եւ ʼի մեծամեծացն զանյուսութիւն. Ոսկ. մ. ՟Գ. 33: *Պատրէր զոմանս պատուով եւ իշխանութեամբ մեծամեծիւք: Մեծամեծ պարգեւօք: Խնդիրս (այսինքն խոյզս) մեծամեծս արարին. Եղիշ. ՟Բ. ՟Ը: Եզնիկ.: *Անձրեւք մեծամեծք. Շիր.: գ. Եւ իբր գ. μεγαλείον, μεγαλεῖα, -λα magna, magnifica. Մեծ իմն. իրք մեծք. մեծն բան, մենծ մենծ բաներ. *Ամենայն ինչ յոբայ մեծամեծ է, ամենայն սքանչմանց արժանիք: Այս է արդարեւ մեծամեծ, քանզի ոչ իսկ ապականի. Իսիւք.: *Արար ինձ մեծամեծս հզօրն: Պատմեա՛ դու ինձ զամենայն մեծամեծն՝ զոր արար եղիսէէ: Արար ʼի քեզ զմեծամեծսն եւ զփառաւորս՝ զոր տեսին աչք քո. եւ այլն: մ. ՄԵԾԱՄԵԾՍ մ. Մեծապէս. յոյժ. կարի. *Մեծամեծս վազիցեն: Մեծամեծս փքայր. ՟Ա. Թագ. ՟Ժ. 2: ՟Բ. Մակ. ՟Թ. 4: եւ Ագաթ.: *Կարի իսկ մեծամեծս սխալէ յայսոսիկ. Եւս. քր. ՟Ա: *Մեծամեծս ըստ արժանաւորութեան մեծապատուեալ. Ագաթ.: ՄԵԾԱՄԵԾՍ ԲԱՐԲԱՌԵԼ, կամ ԽՕՍԵԼ, կամ ԿՈՏՈՐԵԼ. Տ. ՄԵԾԱԲԱՆԵԼ. մենծ մենծ խօսիլ՝ ջարդել. ... *Լեզու՝ փոքր ինչ անդամ է, եւ մեծամեծս բարբառի. Յկ. ՟Գ. 5: *Հպարտութեամբ մեծամեծս բարբառին: Մեծամեծս խօսին. Իսիւք.: *Զի լսելիս լսողացն՝ մեծամեծս կոտորելով՝ խախտիցէ: Ոչ եթէ մեծամեծս ինչ կոտորելով պատրէ. Սեբեր. ՟Գ: *Մեծամեծս կոտորեն, թէ ուխտաւոր եմք ... եւ ապա լուծանեն զուխտս. Եզնիկ.: գ. ՄԵԾԱՄԵԾՔ գ. μεγιστᾶνες magnates πλούσιος, ἀδρός dives, potens. Աւագանի. աւագորեար. իշխանք. ճոխք. գլխաւորք. փարըամք. մեծատունք. եւ Մեծահասակք, երիցունք հասակաւ. մեծերը. ... *Մեծամեծք նորա: Մեծամեծք չուառացան: Ինեւ մեծամեծք մեծանան: Զսեդեկիա արքայ յուդայ, եւ զմեծամեծս նորա: Բաղտասար արքայ արար ընթրիս մեծամեծաց իւրոց: Եհար զամենայն մեծամեծս նորա: Ընկճեսցին մեծամեծք: Նստի դարանեալ ընդ մեծամեծս. եւ այլն: *Հաճոյ թուցեաւ խորհուրդն՝ թագաւորին եւ մեծամեծացն. Եղիշ. ՟Ա: Կամ *Ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս: Ի փոքրկանց մինչեւ ʼի մեծամեծս նոցա. եւ այլն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.