- ՆԱԽԱՆՁ
- (ու, ու, ուէ. (որպէս թէ՝ Նախանձէ, կամ խանդայ).) NBH 2-0393 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 13c, 14c գ. φθόνος invidia, invidentia, livor. Մախանք. խանդալն. խեռալն. յաչաղանք. չարակնութիւն. նախանծ, բախլութիւն. ... *Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ: Եւ ոչ նախանձու մաշեալ գնացից ընդ նմա: Առ նախանձու մատնեցին զնա: Ուստի լինի նախանձ, հեռ: Զնախանձ եւ զամենայն չարախօսութիւն, եւ այլն: *Վասն երազոցն նախանձ կրեալ յեղբարցն յովսէփ՝ վաճառի. Նախ. ծն.: ՆԱԽԱՆՁ. Նախանձայուզութիւն. նախանձաւորութիւն. վրէժխնդրութիւն. եռանդն. փոյթ. *Նախանձ տեառն զօրութեանց արասցէ զայս: Նախանձ տան քո կերիցէ զիս: Տես զնախանձ իմ վասն տեառն, եւ այլն: Կամ *Լի է նախանձու սրտմտութիւն առն նորա: Բուռն է իբրեւ զմահ սէր, եւ խիստ իբրեւ զդժոխս նախանձ. եւ այլն: *Ամենեքին ʼի նախանձ բարկութեան բրդեցան. Եղիշ. ՟Գ: ՆԱԽԱՆՁ ԱՐԿԱՆԵԼ. Շարժել գրգռել ʼի նախանձ. նախանձեցուցանել: Տե՛ս Սղ. հէ. 58. Հռ. ՟Ժ՟Ա. 11: 14: ՟Ա. Կոր. ՟Ժ. 22: *Ոչ ʼի հեթանոսս առնէր միշտ զընթացս իւր, այլ այնչափ՝ զի նախանձ արկցէ նոցա. Երզն. մտթ.: ՆԱԽԱՆՁ ԱՌՆՈՒԼ, ԲԵՐԵԼ, ԴՆԵԼ. Ի ՆԱԽԱՆՁ ՄՏԱՆԵԼ, ԲԵՐԻԼ. Նախանձիլ՝ չար կամ բարի նախանձաւորութեամբ. *Խնդրեաց սաւուղ հարկանել զնոսա, նախանձ առեալ վասն որդւոցն իսրայէլի եւ յուդայ. ՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 2: *Նախանձ վասն հայրենի կրօնիցն առեալ. Եւս. քր. ՟Ա: *Որ նախանձ ընդ անմեղին բերիցէ: Ընդ իւրեանց ընկերս ցանկ նախանձ բերէ. Ոսկ. մ. ՟Բ. 15: ՟Գ. 8: *Բարւոք է նախանձ դնել ընդ միայնակեացս եգիպտոսի. Աթ. անտ.: *Հասանիցէ ʼի վերայ առն նորա ոգի նախանձու, եւ նախանձ բերիցէ ընդ կնոջ իւրում: Ի նախանձ մտանիցէ ընդ կնոջ իւրում. Թուոց. ՟Ե. 14. 30: ՆԱԽԱՆՁ ԱՌՆԵԼ. βασκαίνω fascino. Չարակնել կամ յաչաղել, ըստ որում աչօք չարիս առնել, տեսութեամբ վնասել. աչքիլել. ... *Ո՞ նախանձ արար զձեզ. Գաղ. ՟Գ. 1:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.