- ՇՈՒՐԹՆ
- (շրթան, շրթունք, թանց.) NBH 2-0491 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 12c գ. χεῖλος labium, labrum. եւ os. եւ ora. Եզր բերանոյ՝ որպէս կրկին թերթք կարմիր: Լայնաբար՝ Բերան, լեզու, բարբառ: Նմանութեամբ եւ Ափն կամ ծնօտ եւ կողմն իրաց. պռկունք ... լէպ. (լծ. լտ. լա՛պիում, լա՛պրում. ) *Շրթունք իւր ոչ շարժէին: Իբրեւ լար կարմիր են շրթունք քո: Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց: Ելանիցէ ʼի շրթանց իւրոց: Ելանիցէ ʼի շրթանց նորա, կամ ընդ շրթունս իւր: Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, եւ սիրտ իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն. եւ այլն: Կամ *Արար զծովն ձուլածոյ՝ տասն կանգուն շրթանէ ʼի շուրթն: Շուրթն նորա իբրեւ զգործ շրթան բաժակի. եւ այլն: *Ոչ ունէին իմաստասիրութիւն, այլ ʼի վերայ շրթան, եւ վեր ʼի վերոյ. Փիլ. լին.: *Նման մաքրեալ եսայեայ՝ բերան եւ շուրթըն սոցա. Տաղ.: *Շնչափողաւ, լեզուաւ, շրթամբք, եւ ատամամբք՝ յառաջաբերումն է ձայնի. Շ. թղթ.: *Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց: Ոչ գտաւ խոստովանութիւն ʼի շրթունս նորա. Եղիշ. ՟Բ. ՟Է: *Որ շուրթն եւ բան հօր ասի՝ պատմող կամաց նորա. ասին եւ շուրթքն նորա երանելի աշակերտքն. Համամ առակ.: *Ծառայեն գործոցն նորա ամենայն շրթունք ʼի պէսպէս բարբառս, եւ ամենայն լեզուք պէսպէս ձայնիւք. Եփր. ծն.: *Եւ էր ասէ՝ երկիր ամենայն մի շուրթն. մի եթէ մի շո՞ւրթն էր ամենայն մարդկան. ո՞չ ապաքէն զմի խօս բերանոյ կոչեաց մի շուրթն: Եղաք շուրթն մի եւ ձայն մի, հակառակ այնոցիկ՝ որք զաշտարակն շինէին. Սեբեր. ՟Գ: Առ որս. ՟Ժ՟Դ: *Ձայն ʼի շրթանց գուժեաց լալոյ: Ոչ օգուտ ինչ է ʼի շրթանց լալ, յորժամ ʼի չար ճանապարհէ չհեռանայցեմք. Մխ. երեմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.