- ՈՂՋՈՅՆ
- (-) NBH 2-0514 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c ա.մ. ὄλος, ὄλον totus, totum ὀλόκληρος integer, perfectus. Ողջիկ. ողջ. ամբողջ. բոլոր բովանդակ. ... *Մինչեւ լնուցու նորա տարին ողջոյն: Վտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն: Ողջոյն իսկ մարդ բժշկեցի: Թէպէտեւ նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ՛ ինչ պիտոյ ի գործ. Ղեւտ. ՟Ի՟Ե. 30: Դտ. ՟Ժ՟Զ. 16: Յհ. ՟Է. 23: Եզեկ. ՟Ժ՟Ե. 5: *Եթէ ի վերայ միոյ անձին այսպէս, ո՛րչափ եւս առաւել ի վերայ ողջոյն ազգի միոջ. Եղիշ. ՟Դ: Անհոլովն ըստ այսմ նշ. երեւի հոլովեալ յայս բան. *Արեգակն՝ կենդանահալած, ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի (իբրու ամբողջի). Գիւտ թղթ. առ վաչէ: գ. ՈՂՋՈՅՆ, ջունի, իւ, ից. գ. ὐγιαίνειν, χαίρειν, ἁσπασμός sanum esse, valere, gaudere, ave, salus, salutem, salutatio եւն. Ողջութիւն, առողջութիւն, ընդերկար կենդանութիւն մաղթեալ. մաղթանք կամ ընտանի հարցումն վասն ողջ եւ առողջ յանդորրու գոլոյ՝ բանիւ կամ գրով. ի տէր խնդալ. ուրա՛խ լեր. ողջութիւն, բարեւ. ... *Ողջոյն ընդ ձեզ եւ խաղաղութիւն: Առ քաղցր հեբրայեցիս ողջոյն յոյժ: Թագաւոր արտաշէս՝ եզրի քահանայի եւ պատմչի օրինացն տեառն՝ ողջոյն: Որպիսի՛ ինչ իցէ ողջոյն այս: Լուաւ զողջոյն մարիամու ...: Եղեւ ձայն ողջունի քոյ յականջս իմ: Ողջոյնդ այդ իմոյ ձեռին պօղոսի է: Սիրեն զողջոյնս ի հրապարակս. եւ այլն: *Տրդատիոս հայոց մեծաց արքայ՝ առ ամենեսին ողջոյն: Շապուհ արքայից արքայ՝ նախարարաց հայոց՝ ողջոյն շատ շնորհեմ ձեզ: Բազմասցի ձեզ ողջոյն մարդասիրութեան մերոյ. Ագաթ.: Խոր.: Եղիշ. եւ այլն: *Ողջո՛յն ընդ քեզ մարիամ. Շար.: *Բերձեալ ունէր ողջոյն ի բերան իւրում (գաբրիէլ). Եփր. համաբ.: ՈՂՋՈՅՆ. εἱρήνη pax. խաղաղութիւն՝ անդորրութիւն հանդերձ ողջութեամբ. եբր. շալօմ ... *Հարցանել զողջունէ ուրուք. Դտ. ՟Ժ՟Ը. 15: ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 5: Սղ. ՟Ճ՟Ի՟Ա. 6: *Ողջո՛յն է: Ողջո՞յն իցէ ... զի՞ կայ քո եւ ողջունի: Ողջո՞յն է քեզ, ողջո՞յն է առն քում, եւ ողջո՞յն է մանկանն. եւ նա ասէ, ողջո՛յն է: Ողջոյն տանս այսմիկ. եւ այլն: *Տուօղն զօրէնս ողջունի. Շար.: ՈՂՋՈՅՆ. Ողջունելն, եւ հանդիպումն ի հարցանել զողջունէ. *Իջաք յողջոյն որդւոց արքայի: Եկին ի կեսարիա յողջոյն փեստոսի. ՟Դ. Թագ. ՟Ժ. 13: Գծ. ՟Ի՟Ե. 13: *Առաքեցաւ դաւիթ ի հօրէ իւրմէ տեսանել զողջոյն եղբարց իւրոց. Եփր. թագ. (որ հայի եւ ի նախընթաց ն:) *Եւ ոչ ի մահուն համբուրիւք ողջունից յուղարկին յընտանեաց. Պիտ. (որ բերի եւ ի յաջորդ նշ:) ՈՂՋՈՅՆ. Հրաժեշտ, բարեաւ մնալ ասելն. ո՛ղջ մնա. *Ո՛ղջ մնա սուրբ ուխտ. ողջո՛յն եւ ձեզ գասք եւ ժողովք սուրբ միայնակեցացդ. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Ողջո՛յն քեզ սուրբ եկեղեցի. ողջոյն քեզ սեղա՛ն սրբութեան. ողջո՛յն ձեզ դասք քահանայութեան. ես ճանապահորդեցի առ արարիչն իմ. Շար.: Մաշտ.: ՈՂՋՈՅՆ ՏԱԼ. ἁσπάζομαι, χαρετίζω, προσαγορεύω saluto, salutem dico. Ողջունել. բարեւել, բարեւ ընել. ... *Ողջոյն ետուն միմեանց ի խաղաղութիւն, կամ խաղաղութեամբ: Ողջոյն տաջիք պրիսկեայ եւ ակուիղայ: Ողջո՛յն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան: Ողջոյն տան ձեզ ամենայն եկեղեցիք քրիստոսի. եւ այլն: *Ողջոյն տամ քեզ սրբազանիդ անձինդ՝ սիրեցեա՛լդ. Դիոն. թղթ.: Իսկ յասելն՝ *Համբոյր մի ողջոյն ինձ ոչ ետուր». իմա՛ ըստ յն. մի բառ, որ է համբոյր ողջունի կամ սիրոյ. Ոսկ. մ. ՟Բ. 23:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.