- ՈՐԻՇ
- (-) NBH 2-0531 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 13c, 14c ա.մ.նխ. χωρίς seorsim ἱδίως proprie ἵδιος proprius διάφορος diversus παρηλλαγμένος distinctus, alienus. որ եւ ՈՐՈՇ. եւ իբր ռմկ. ուրիշ. (Արմատ բայիս Որոշել, որ է ըստ յն. օրի՛զօ, ի բառէս օ՛րօս, եզր, սահման, լեառն.) Որոշեալ. զանազանեալ. զատուցեալ. ուրոյն. մեկուսի. այլ. յատուկ. օտար. զատ. ... *Ոչ է իմ ա՛յլ կամք որիշ քան զհօրն: Որիշ անուանս իւրաքանչիւր ոք առնոյր: Խառն են, եւ որիշ են: Կենդանեացն դէմքն որիշք էին, եւ թեւքն ընդ միմեանս խառնեալք: Անձնաւորութեամբ միայն որիշք, իսկ բնութեամբ միացեալք. Ոսկ. յհ. ՟Ա. 38. եւ 18: Ճ. ՟Գ.: Լծ. եւագր.: Նանայ.: *Բազում ինչ նովին անուամբ ասին՝ որիշ զօրութիւնս ունելով. նոյնպէս եւ թիւ նոյն, բայց պէտքն որիշ. Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.: *Նստուցանել որիշ իսկ զինուորսն, եւ որիշ զհեծեալսն. Պղատ. օրին. ՟Զ: *Զերկբայեալս որիշ ի յայնմանէ հատանել, որ է աներկբայ. անդ. ՟Է: *Զիա՞րդ է մարթ ծիրանեացն (ուրոյն ի մարդոյն) որիշ իշխել: Ո՞րպէս ապա մարթ է զատ եւ որիշ զբանին եւ զաստուծոյ տէրութիւնն ասել, եւ որոշմամբ դարձեալ զմարմնոյն զիշխանութիւն զեկուցանել. Աթ. ՟Ը: *Ոչ յառաջինսն, եւ ոչ վերջին բանս արժանաւորեցաք շարել, այլ՝ զատ եւ որիշ. Խոր. ՟Ա. 33: *Օտար եւ որիշ զատուցեալ. Ոսկ. յհ. ՟Ա. 38: *Վարք սրբոցն որիշ են ի պղծոց. Մեկն. ծն.: *Կենդանիք եւ բոյսք՝ զատք եւ որիշք ի տեսակս եւ յորակս. Լծ. ածաբ.: *Զբանական բնութիւնս մեր որիշ որդիս գոլ աստուծոյ ճշմարտեն: Ճանապարհք ամբարշտաց որիշք են աստի: Սիրտք ամպարշտացն որիշք են ի լուսոյ, եւ դաշնակից խաւարի. Համամ առակ.: *Ձայնդ ձայն յակոբայ. որ օտար էր եւ որիշ յանխրատ եւ յանհրաժեշտ բարուց: Պատիւ առեալ ի բնութենէն մեծ իմն զատ եւ որիշ յայլոց. Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.: *Զի թէ վարուքն ոչ փոփոխիցէ զբարսն, չէ՛ ինչ որիշ ի գազանաց. Գէ. ես.: *Յուդա որիշ յայլոցն լրբացեալ մխէր զձեռն ընդ քրիստոսի. Բրսղ. մրկ.: *Աբիսողոմ որիշ ի կամացն աստուծոյ, եւ անհնազանդ ընդդէմ հայրենի փառացն. Համամ առակ.: *Որիշ ի ժողովրդենէն հրամայէ աղօթել լլկելոցն ի դիւաց. Խոսր. պտրգ.: *Բովանդակապէս զմարդկային կիրս ի քեզ կրեցեր՝ զատ եւ որիշ ի մեղաց. Ճշ.: ՈՐԻՇ ՈՐԻՇ. ուրիշ ուրիշ, զատ զատ. ... *Նիւթքս որիշ որիշ են, եւ հակառակ ընդդէմ միմեանց: Որիշ որիշ էին տեսանելով ըստ իւրաքանչիւր զինուց. Եղիշ. ՟Բ. եւ Եղիշ. յես.: *Զառ ի յայլոց առաջնոցն գրեալս որիշ որիշ զթագաւորացն՝ ի մի ժողովեաց. Նախ. ՟ա. թագ.: *Թէպէտեւ որիշ որիշ բարբառէին, մի հաւատք էր ամենեցուն. Մամբր.: *Յամէն հատման անդամոցն՝ որիշ որիշ մեռանէր սուրբն. Հ. դեկտ. ՟Բ.: *Առաքինութիւն մարդոյ կարծեցեալ՝ որիշ որիշ յամենայն գործոց չարութենէ. Կանոն.: *Որիշ որիշ գնալ ի քարոզութիւն. Ոսկ. գծ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.