ՈՒԽՏԱՒՈՐ

ՈՒԽՏԱՒՈՐ
(ի, աց.) NBH 2-0543 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 9c ա.գ. εὑξάμενος, ἡυγμένος vovens, vel orans, votum habens, devotus. Որ ունի ինչ ուխտեալ աստուծոյ, կամ խնդրէ ուխտիւք չափ յաստուծոյ. ուխտադիր. որպէս նազովրեցի. եբր. նազիր, նէծիր. որ եւ Նուիրական. Սրբեալ. Աղօթական. Ընծայաբեր. *Այս օրէն իցէ ուխտաւորին, եւ այլն. տե՛ս Թուոց. ՟Զ. 13. 18=21: *Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ. Դտ. ՟Ժ՟Գ. 5. 7: ՟Ժ՟Զ. 17: *Առից յերիտասարդաց ձերոց յուխտաւորս. Ամովս. ՟Բ. 11: *Տայ զուխտս ուխտաւորի: Սրբեցան ուխտաւորք նոցա: Ածէին զուխտաւորսն՝ որոց լցեալ էր զաւուրս իւրեանց. ՟Ա. Թագ. ՟Բ. 9: Ողբ. ՟Դ. 7: ՟Ա. Մակ. ՟Գ. 49: Առ քաջ իմացուած սուրբ դրոց գիտեա՛ ինձ զեբրայական ձայնքս, զի նիտա ՝ է որոշումն, զատումն, նուիրումն. նատար ՝ ուխտել. նէտէր ՝ ուխտ. նուէր. նազար ՝ ուխտել, սրբել. նէզէր ՝ սրբութիւն, սրբազան ինչ. իսկ նազիր, նազովրացի, սրբեալ տեառն, նուիրարական, ուխտական, ուխտաւոր. որ եւ սեպհականեալ անուն փրկչին՝ որպէս գլխոյ ամենայն ուխտաւորաց եւ ուխտից: Ա՛յլ է ըստ եբր. եւ նածար, դիտել, պահել. նէծէր ՝ տեսչութիւն, եւ ծաղիկ. որպէս եւ նաշի ՝ իշխան, եւ այլն: Իսկ Ել. ՟Լ՟Ը. 8. *Կանանց ուխտաւորաց». յն. պահեցողաց. եբր. ծում: Եւ ՟Ա. Թագ. ՟Բ. 22. *Զկանայս ուխտաւորս». յն. մերձակայս. եբր. նիծապ: ՈՒԽՏԱՒՈՐ. Ըստ հեթանոսական կրօնից. *Աշխատեցաւ մովաբ ի մեհեանս իւր, եւ մտցէ ուխտաւոր ի ձեռագործս իւր» իմա՛ աղօթել եւ նուիրել ինչ. Ես. ՟Ժ՟Զ. 12: *Յեօթն բագինս մեհենիցն ուխտաւոր լինել պատկերաց կռոց. Ագաթ.: ՈՒԽՏԱՒՈՐ. Ըստ քրիստոնէից՝ այն որ աղօթիւք եւ ընծայիւք մատչի յեկեղեցի եւ ի վկայարանս. *Յաղագս ուխտաւորաց եւ պտղաբերից ի սուրբ եկեղեցի աստուծոյ: Յիշեա՛ տէր զուխտաւորս եւ զպտղաբերիչս: Աղաչեա՛ վասն քո ուխտաւորացս: Ամենայն խնդրուածք ուխտաւորացն կատարին բարեխօսութեամբ սրբոյն. Ժմ.: Պտրգ.: Շար.: Ճ. ՟Գ.: *Մտին առաջի սուրբ ոսկերացն յովաննու (մկրտչի). ուխտաւոր լինէին, եւ խնդրէին յաստուծոյ՝ լինել նոցա այցելու եւ օգնական. Բուզ. ՟Ե. 43: ՈՒԽՏԱՒՈՐ. Ժառանգաւոր. վիճակաւոր. եկեղեցական. կղերիկոս. *Գրեաց թագաւորն եպիսկոպոսաց, ուխտաւորաց, եւ ժողովրդականց: Ի լիբիա եպիսկոպոսացն առաքեաց, եւ ուխտաւորաց, եւ ժողովրդականաց. Սոկր. ՟Բ. 23. 24: *Եթէ ուխտաւոր, լուծցի. եւ եթէ աշխարհական, որոշեսցի. Յհ. իմ. ատ.: ՈՒԽՏԱՒՈՐ. Վանական. կրօնաւոր. միանձն. եւ Միանձնուհի. հաւատաւոր. *Իսկ ձեր ուխտաւորքն, ասեն, ընդէ՞ր են մսահատք: Մեր ուխտաւորքն կարճեն զանձինս ի կերակրոց, զի սրբութիւնն դիւրաւ պահիցեն. Եզնիկ.: *Զի՛նչ օրինակ առ ուխտաւոր կուսանսն տեսութիւն արասցուք. Բրս. հց.: ՈՒԽՏԱՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ասի՝ բարի կամ չար, այն՝ զոր դնէ ոք ի մտի ի գլուխ տանել ոգւով չափ, կամ ուխտիւք ցանկանալով. *Որպէս թէ ոք մազ կլանէ, այսինքն ուխտաւոր խորհուրդք ամբարշտաց. Համամ առակ. (ուրեթէ ընթերցցիս՝ ուղտաւոր, լինի ոխակալ):

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное


Смотреть что такое "ՈՒԽՏԱՒՈՐ" в других словарях:

  • ԱՆԳԱՐ — I. (ի.) NBH 1 0125 Chronological Sequence: Early classical, 11c գ. ἠμικρανία dolor circa medium caput, hemicrania Ցաւ գլխոյ կիսով մասամբ, կամ ʼի կէսն գլխոյ. կէս գլխու ցաւ. ... *Այր ոմն ունէր ախտս ցաւոց, զոր անգար կոչեն, այս ինքն ցաւ որ է ʼի կէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԱԶՈՎՐԱՑԻ — ( ) NBH 2 0384 Chronological Sequence: Unknown date, 12c Տ. ՈՒԽՏԱՒՈՐ. եւ ʼի բռ. յտկ. ան. ՆԱԶԱՐԷԹ, եւ ՆԱԶՈՎՐԵՑԻ. *Նազովրացի սաղարթ ʼի ծոցոյ գաւազանիդ՝ որ յեսսեայ, ո՛վ կոյս մարիամ, անթառամ ծաղկեցաւ. Լմբ. վերափոխ.: Իսկ ʼի Ճ. ՟Ժ. գրի. *Նազարէթն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂՕԹԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0046 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c ա. δεητικός precatorius Սեպհական աղօթից. որ ինչ հայի յաղօթս. մաղթողական. *Պարգեւէ աղօթական բանիցն զվճիռ մահուն. Փիլ. յովն.: *Աղօթական է բանս, եւ յուսոյ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՂՕԹԱՐԱՐ — (ի, աց.) NBH 1 0047 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c, 14c ա. Որ առնէ աղօթս. աղօթական. աղօթամատոյց. աղօթաւոր, եւ ուխտաւոր. աղօթք ընօղ. ... *Եհաս առ նուաստս աղօթարար սուրբ թագաւորութեանդ: Խոնարհ եւ աղօթարար: Աղօթարար… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՇԽԱՐՀԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0262 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c ա. οἱκουμενικός totius mundi, orbis Տիեզերական. եւ համաշխարհական. որ ինչ հայի առ համօրէն աշխարհ. որպէս եւ առ աշխարհ կամ ազգ մի ողջոյն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՒԵՏԱԾԻՆ — ( ) NBH 1 0394 Chronological Sequence: Unknown date ա. Աւետեօք ծնեալ. *Միածինն հօր Յիսուս աւետածին եղեալ, եւ ուխտաւոր հօր. Տօնակ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԻՍԱՒՈՐ — (ի, աց.) NBH 1 0556 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 14c ա. κομάων, πολύκομος comats, crinitus Ունօղ զգէսս կամ զվարսս երկայնեալս եւ հիւսեալս. գիսարձակ. հերարձակ .... եւ Գեղմնաւոր. ... *Այր եթէ գիսաւոր է,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶԻՆՉ — ( ) NBH 1 0735 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ԶԻ՞ՆՉ τίς; τί; quis, quae, quid? Անուն հարցական, կամ իբր հարցական, զի՛նչ, զի՛նչ ինչ: Առընթեր ներգործական բայից է որպէս հայցական բառիս Ի՞նչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԼՈՒԾԱՆԵՄ — (լուծի, լոյծ.) NBH 1 0894 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ն. (լծ. յն. լի՛օ, լի՛սէ. յորմէ լտ. սո՛լուօ.) λύω solvo διαλύω dissolvo Նրձակել. քակել. ʼի բաց դառնալ. Եղծանել. արձըկել, աւրել …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՆՈՒԿ — (նկան, կունց, կանց.) NBH 2 0206 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c παῖς puer παιδίον, παιδάριον puerulus νεανίσκος, νέος, νήπιος, ον, βρέφος juvenis, infans. Տե՛ս եւ ՄԱՆԿՏԻ. յորմէ ռմկ. մանչ, մանչուկ, մանչիկ. Տղայ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»