- ԱՆՁՈՒԿ
- (ձկի, կամ կոյ, կաց.) NBH 1-0196 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c ա. ԱՆՁՈՒԿ գրի եւ ԱՆԾՈՒԿ. στενός angustus Ոյր անցքն կամ միջոցն եւ դիրքն է փոքրիկ. նեղ. անմասն ʼի լայնութենէ կամ յընդարձակութենէ. նեղկուկ. ... *Անձուկ դուռն, կամ ծով. Մտթ. ՟Է. 14: Զաք. ՟Ժ. 11: *Անձուկ տեղիք, վայրք, հովիտ, մուտ, որովայն, բացակայութիւն, միջոց. Խոր. ՟Բ. 2: Յհ. կթ.: Նար.: Պիտ.: *Նաղ եւ անձուկ է ամենայն անզգամ, նեղեալ յարծաթսիրութենէ եւ ʼի հեշտասիրութենէ եւ ʼի փառասիրութենէ եւ ʼի համանմանիցն, որք ոչ տան թոյլ մտացն յընդարձակութեան շրջել. Փիլ. լին.: Մերթ փոքրիկ. դոյզն. սակաւ. եւ դժուարին. ծանր. *Չափի (ʼի մէնջ) երկին անչափութեամբ, եւ առ քեզ (տէր) կէտ է մին անձուկ: Պիսիդ.: *Անձուկ լաշկարաւ. Եղիշ. ՟Ը: *Ետես այր Իսրայէլի, եթէ անձուկ է նմա մերձենալ առ նա. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 6: *Անձուկ է ինձ յամենայն կողմանց. Սեբեր. ՟Բ: գ. ԱՆՁՈՒԿ, ԱՆՁՈՒԿՔ. գ. τὰ στένα angusta, angustiae, στενοχωρία angor Անձուկ վայր. նեղ անցք. նեղուցք. կիրճ. դժուարք. եւ նեղութիւն. նեղսրտութիւն. *Նստաւ Դաւիթ յանապատին յանձուկսն: Յանձուկս նորոյն, կամ Գադդայ: Եկին ʼի մասարայ անձուկն. ՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 19: ՟Ի՟Դ. 1. 23: *Յանձուկս դարանակալ եղեն. Յոբ. ՟Ի՟Դ. 11: *Ապաւինեցան յանձուկս տայոց. Խոր. ՟Գ. 44: *Ի ծոցս, յանձուկս, ʼի դժուարս լերինն. Բուզ. ՟Դ. 25: *Ո՞ր վնաս յանձկոյն (այս ինքն յանձկութենէ ճանապարհին), յորժամ ʼի հանգիստն տանիցին: Զի մի՛ կարի յանձուկ (այս ինքն ʼի նեղ) արկանիցեմք զձեզ. Ոսկ. ՟ա. թես. ՟Թ: եւ Եբր. ՟Ի՟Ը: *Զանձուկ եւ զնեղութիւն հոգւոյն ուսոյց ʼի տառապանս խորհրդոցն. Լմբ. սղ. ՟Ի՟Բ: գ. ԱՆՁՈՒԿ, ձկոյ, կով կամ կաւ. գ. ἑπιποθία, ἑπιπόθησις desiderium Անձկութիւն սրտի կարօտելոյ. նեղութիւն ոգւոյ առ կարօտանաց. կարօտ. փափաքումն. իղձ. տենչ սաստիկ. ցանկութիւն. ... *Անձուկ յոյժ ունիմ: Ի պատմել մեզ զանձուկն ձեր: Կամ անձուկ, կամ նախանձ. Հռ. ՟Ժ՟Ե. 23: ՟Բ. Կոր. ՟Է. 7. 11: *Առ անձուկ գեղոյն Հռիփսիմեայ: Զանձուկն նոցա՝ որ առ տէրն ունէին լցեալ. Ագաթ.: *Անձկաւ ʼի նորա բարիսն փափաքել: Լնուլ զբաղձանս անձկոյն՝ որ առ Աստուած: Բորբոքումն անձկոյ. Յճխ. ՟Զ. ՟Ժ. ՟Ժ՟Ա: *Այսպիսեաւ անձկաւ հեղձամղձուկ եղեալ փղձկիմ. Խոր. ՟Գ. 68: *Պետրոս առ անձուկ սրտին եկն ʼի տապանին. Շ. տաղ.: *Զի մի՛ անձկով սիրոյն իսպառ տոչորեսցին. Ոսկ. գծ.: *Լի անձկով: Փութային անձկով՝ տեսանել. Փարպ.: *Անձկով տարփման: Զկամս կայսերացն առ իրին անձուկ. Նար. կուս. եւ Նար. խչ.: *Զտապ անձկոյ սրտի քո փախուցանէ երեւումն պարտիզպանիդ. Եղիշ. յար.: Իսկ յասելն ՃՃ. *Վասն անձուկ սիրոյն այնորիկ, որոյ արեամբն փրկեալ եղաք" միանան կրկին նշանակութիւնք. իբր ռմկ. սըգը եւ արզուլու սերտ եւ կաթոգին:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.